Թուրքիան ձերբակալել է մոտ 200 մարդու Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումից հետո

Թանկարժեք մետաղների գները միջազգային բորսաներում շարունակում են աճել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ երկշ…
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն իրազեկում է, որ հյուպատոսական հարցերով ընդունելությունն իրականացվում է միայն նախապես ամրագրված այցերի հիման վրա։
Ընդունելության ժամերը՝ երկուշաբթիից հինգշաբթի՝ 09:30-13:00։
«Այց ամրագրելու համար անհրաժեշտ է մուտք գործել դեսպանության պաշտոնական կայքէջ՝ https://usa.mfa.am/hy/ և հիմնական մենյուից սեղմել՝ «Ամրագրել ժամադրություն»։
Բացվող պատուհանում ընտրել Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, այդ թվում՝
Անձնագրի տրամադրում / փոխանակում
Մուտքի արտոնագրի տրամադրում
Վերադարձի վկայականի տրամադրում
Նոտարական ծառայություններ
Տեղեկանքների տրամադրում
Ընտրելով համապատասխան ծառայությունը՝ կարող եք ամրագրել ազատ ժամ և լրացնել անհրաժեշտ տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, էլ. հասցե, հեռախոսահամար)։
Հարկ է նկատի ունենալ, որ հյուպատոսական ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքը կարող եք վճարել բացառապես օնլայն` E-Payments համակարգի միջոցով՝ https://www.mfa.am/hy/fees/
Հյուպատոսական հարցերով կարող եք ստանալ խորհրդատվություն նաև զանգի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն գրելու միջոցով՝
հեռախոսազանգն աշխատանքային օրերին՝ ժամը 14:30–16:30
հեռ.` +1 (202) 319-1976 (0 կամ 1)
էլեկտրոնային փոստ՝
[email protected] (անհրաժեշտ է նշել հարցը, անունը, ազգանունը և հեռախոսահամարը)»,- ասվում է հաղորդագրության մեջ։