Տեղացող առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար

Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար։

Ճանապարհը ժամանակավորապես փակվում է երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձմեռային պահպանման աշխատանքները։

Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել

Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել

Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 7-ին շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։
     ՆԳՆ քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Լեմկինի փողոցում։
     Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում։
     Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։ Նա ձերբակալվել է։
     Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։

Ի՞նչ է եղել Արբեջանի ՊՆ ղեկավարին․ չի հանդիպել Էրդողանին


Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին օկուպացված Շուշայում կայացած բանակցությունների ժամանակ, հայտնում են ադրբեջանակա…

Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին միջանկյալ ընտրությունների արդյունքները, որոնցում նրա Հանրապետական կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց դեմոկրատներից, երկրի համար հետքայլ էին, և խոստացել է, որ ԱՄՆ-ը կվերադառնա «էլ ավելի ուժեղ ու հզոր»։

Նա նաև անդրադարձել է ֆոնդային շուկայի անկմանը՝ հայտարարելով, որ մեկ օրում դրա արժեքը նվազել է 3 տրիլիոն դոլարով։

«Վերջին ընտրությունների արդյունքներով Ամերիկան իր պատմության մեջ հսկայական հետքայլ արեց։ Նույնիսկ ֆոնդային շուկան, որը Թրամփի օրոք հրթիռի պես սլանում էր վեր, մեկ օրում կորցրեց 3 տրիլիոն դոլար։ Բայց մի՛ վախեցեք. մենք կվերադառնանք՝ ավելի հզոր ու ուժեղ, քան երբևէ» — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

«Հարգելի` վարորդներ, հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։

Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Մեր շուրջը կատարվողն արդեն շատ մտահոգիչ է


Օրվա լրահոսին հետևելիս ստիպված ենք լինում անընդհատ լսել դժբախտ պատահարների, ավտովթարների, սպանությունների մասին։ Եվ այս ամենն արդեն պարզապես մտահոգիչ չէ․ այն…

29-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված անձը


Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։​Շտապ…

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Այսօր օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կյանքում հերթական կարևոր ու գեղեցիկ օրն է:
     Այսօր Արթուրի հարսանեկան արարողությունն է:
     Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք:
     Թող կյանքի այս նոր ճանապարհին հաղթանակները միշտ ուղեկցեն քեզ, իսկ ամենամեծ պարգևը լինի սիրով ու երջանկությամբ լի ընտանիքը:
     Գորգի վրա դու նվաճել ես աշխարհի ամենակարևոր տիտղոսները, իսկ այսօր սկսում ես քո կյանքի ամենագեղեցիկ՝ երջանկության ճանապարհը:
     Շնորհավորում ենք, Լեգե՛նդ»:

Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել

Իսրայելի Բաթ Յամ քաղաքի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել Իրանի դեմ՝ պահանջելով բռնագանձել 208 մլն շեքել (մոտ 65,3 մլն դոլար)՝ որպես 2025 թվականի հունիսին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ընթացքում պատճառված վնասի փոխհատուցում, հայտնում է The Times of Israel-ը։

Հայցը ներկայացվել է Թել Ավիվի շրջանային դատարան։

2025 թվականի հունիսի 15-ին իրանական հրթիռը հարվածել է Բաթ Յամի բնակելի շենքերից մեկին։ Հարվածի հետևանքով զոհվել է ինը խաղաղ բնակիչ, ևս մոտ 200 մարդ վիրավորվել է։ Լրատվամիջոցի պնդմամբ, սա 12-օրյա հակամարտության ընթացքում ամենամահաբեր առանձին հարձակումն էր։

Զոհերի թվում էին Ուկրաինայի հինգ քաղաքացիներ, որոնք 2022 թվականին տեղափոխվել էին Իսրայել՝ յոթամյա Անաստասիա Բուրիկի քաղցկեղի բուժումն ապահովելու համար։ Աղջիկը զոհվել է մոր, տատիկի և երկու զարմիկների հետ։ Մյուս զոհերի թվում էր Հոլոքոստը վերապրած Բելլա Աշքենազին։

Անցյալ շաբաթ Բաթ Յամի քաղաքապետ Ցվիկա Բրոտը փորձել է Նյու Յորքում հայցի փաստաթղթերը հանձնել իրանցի դիվանագետի։ Ynet պարբերականի տվյալներով, այս գործողության նախապատրաստումը տևել է չորս ամիս. դիտորդները հետևել են իրանական պատվիրակության տեղաշարժերին։ Գործողությանը մասնակցել են իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներ։

X սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Բրոտը հետիոտնային անցման մոտ մոտենում ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության առաջին քարտուղարին և անգլերեն ասում. «Բարև ձեզ, ես Ցվիկա Բրոտն եմ՝ Բաթ Յամի քաղաքապետը։ Սա այն հայցն է, որը մենք ներկայացրել ենք ձեր երկրի դեմ»։

«Ես դիվանագետ եմ, ներեցեք», — պատասխանում է Իրանի ներկայացուցիչը՝ հեռանալով քաղաքապետից։

«Խնդրում եմ, համարեք, որ փաստաթղթերը պաշտոնապես հանձնվել են ձեզ՝ որպես ձեր կառավարության ներկայացուցչի», — ասում է Բրոտը՝ հետևելով դիվանագետին։

Նա նաև կոչ է անում դիվանագետին հրապարակավ հանդես գալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ։

Իսրայելի օրենսդրության համաձայն, պատասխանողը պետք է ծանուցվի հայցի մասին, որպեսզի դատական վարույթը կարողանա շարունակվել։ Բաթ Յամի շահերը ներկայացնում է Shurat HaDin իրավաբանական կենտրոնը։

Ynet-ի տվյալներով, քաղաքապետարանն ակնկալում է փոխհատուցում ստանալ այն միջոցների մի մասի հաշվին, որոնք, պարբերականի պնդմամբ, Իսրայելը պարտք է Իրանին՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ կնքված նավթի մատակարարման համաձայնագրերով։

Խոսքը մոտ 1,2 մլրդ դոլարի մասին է։ Ավելի վաղ Իսրայելի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր չէ Իրանին վճարել համապատասխան դատական որոշմամբ սահմանված գումարը։

Արթուր Ալեքսանյանն այսօր ամուսնանում է

Այսօր Արթուրի հարսանեկան արարողությունն է, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք

Թող կյանքի այս նոր ճանապարհին հաղթանակները միշտ ուղեկցեն քեզ, իսկ ամենամեծ պարգևը լինի սիրով ու երջանկությամբ լի ընտանիքը։

Գորգի վրա դու նվաճել ես աշխարհի ամենակարևոր տիտղոսները, իսկ այսօր սկսում ես քո կյանքի ամենագեղեցիկ՝ երջանկության ճանապարհը»,-ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։