Թաղման նպաստները չեն վերացվի. կառավարությունը հետքայլ է անում | ԼՈՒՐԵՐ
Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տուժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան, հայտնել է Սյունիք Նյուզը:
«Հայաստանում կան առնվազն ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված իրոք ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում, և կալանքի ինստիտուտն էլ Հայաստանում իրապես չարաշահվում է, և սրա վերաբերյալ խոսել եմ բազմիցս». ասել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 2027 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ բնագավառում շատ լուրջ բարեփոխումների կարիք կա. «Սա եղել է տասնյակ տարիների ընթացքում, և ինչքան այս հարցը բարձրաձայնվում է, հարցն այդպես էլ լուծում չի ստանում, և, ի վերջո, վերջնական պետք է լուծում ստանա»․ նշել է ՄԻՊ-ը և ընդգծել՝ բոլորս էլ պետք է իմանանք, որ քրեական արդարադատության գործիքը երբեք չի գործիքայնացվում և օգտագործվում է միայն հանրային ամենաբարձր վտանգավորություն ունեցող դեպքերում։ Ըստ նրա՝ եթե քրեական արդարադատության գործիքները կիրառենք անսահմանափակ տրամաբանությամբ, ապա Հայաստանում քաղաքացիների 99,9 տոկոսը կարող է անցնել այդ գործերի միջով։

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կրկին հարվածել է Քեշմ կղզուն։ Fars լրատվական գործակալությունը, հղում անելով Հորմոզգան նահանգի իշխանություններին, հաղորդում է, որ…

Դիմում Հայաստանի Հանրապետության կառավարությանը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ տարելիցի կապակցությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռ…
Երևանում դանակահարության հետևանքով մահացած 29-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ըստ ոստիկանության՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացու մասին ահազանգ է ստացվել։ Կտրող-ծակող առարկայով ստացած վնասվածքներով 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նոյեմբերի 8-ին մահացել է։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները հայտնաբերել են դեպքի առնչությամբ կասկածվողին՝ 2001 թվականին ծնված երիտասարդի։ Նա ձերբակալվել է։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կասկածվողն ու տուժողը միմյանց չեն ճանաչել և նախկինում չեն հանդիպել։ Հայտնի է նաև, որ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Սպանվածն Էրիկ Կակոյանն է՝ ABC Media-ի նախկին աշխատակիցը։ Էրիկը նոր էր նշանվել։
Էրիկ Կակոյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց։
Իրանական կողմն Ադրբեջանի որոշումը բարեկամական քայլ չի համարում․ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Բաքվի կողմից Իրանի 14 քաղաքացու «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը։
«Ընդհանուր առմամբ՝ Իրանի 14 քաղաքացու «անցանկալի անձ» հայտարարելն անիմաստ է, քանի որ այդ անձանցից ոչ մեկը դիվանագետ չէ և երբևէ չի եղել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Սակայն այս քայլը չի կարող բարեկամական համարվել», – ընդգծել է Բաղային։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ այս կապակցությամբ ադրբեջանական կողմին պաշտոնական բողոք է ներկայացվել։
«Մենք բացահայտորեն արտահայտել ենք մեր բողոքը։ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան փոխանցվել է մեր բողոքի դիրքորոշումը։ Հետագայում մենք նույնպես կձեռնարկենք քայլեր, որոնք անհրաժեշտ կհամարենք և համապատասխանաբար կտեղեկացնենք նրանց», – հավելել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Իրանի 14 քաղաքացի Ադրբեջանում «անցանկալի անձ» է հայտարարվել։
Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի: Այս մասին իր հրապարակած տեսանյութում նշել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հետևեցինք հանրային արձագանքին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ներկայացված նախագծի համաձայն՝ թաղման նպաստը պետք է տրամադրվեր միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։