Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը


Բիզնես


Անհատ ձեռնարկատեր Վալերիկ Բալասանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է (Արմավիրի մարզ, գ․ Ծաղկունք, Չարենցի փողոց 4): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Տեսչական մարմնի ղեկավարի այդ որոշման հիմքը տեսուչների կողմից արձանագրված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներն են: Այսպես՝

– արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են վնասված,

– առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի մշակման սեղանի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացաբուլկեղենի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:




Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը

Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող HABAŞ պողպատաձուլական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է։

Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը, որը ուղիղ եթերում ներկայացել է վերջին զարգացումները, հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, իսկ 4-ը մնացել են փլատակներում։

Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է Լոնդոնում անցկացված կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբուժության միջազգային կոնգրեսին․ ահազանգում են՝ ո՞ւմ միջոցներով

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը՝ կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբուժության միջազգային կոնգրեսում․ գրել է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։

«Երևանի քաղաքապետարանից ստացել եմ պատասխան՝ կապված 2026 թվականի սեպտեմբերի 11–15-ը Լոնդոնում անցկացված ESCRS 2026 միջազգային կոնգրեսին Երևանի քաղաքապետարանի պատվիրակության մասնակցության վերաբերյալ իմ հարցման հետ։

Հիշեցնեմ, որ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և քաղաքապետարանի ենթակայության 3 բուժհաստատությունների տնօրեններ։

Քաղաքապետարանը հաստատել է, որ գործուղումն իրականացվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Միաժամանակ փորձել է հիմնավորել մասնակցությունը՝ հղում անելով կոնգրեսի Leadership, Business & Innovation, Practice Management, արհեստական բանականության և նորարարության ծրագրերին։

Բայց այստեղ սկսվում են ամենահետաքրքիր հարցերը։

Ես հարցրել էի՝

  • Որքա՞ն է կազմել յուրաքանչյուր մասնակցի գործուղման արժեքը։
  • Ո՞վ է վճարել ավիատոմսերի, հյուրանոցի, օրապահիկի և մասնակցության վճարները։
  • Ո՞ր բյուջետային միջոցներից է ֆինանսավորվել գործուղումը։
  • Կոնգրեսի կոնկրետ ո՞ր դասընթացներին և սեսիաներին են մասնակցել պատվիրակության անդամները։
  • Ի՞նչ հաշվետվություն են ներկայացրել գործուղումից հետո։
  • Ի՞նչ նորամուծություններ են ներդրվել Երևանի բուժհաստատություններում։
  • Ի՞նչ չափելի արդյունք է տվել այդ գործուղումը։

Այս հարցերից ոչ մեկի վերաբերյալ բովանդակային պատասխան չեմ ստացել։

Փոխարենը ստացել եմ մի ուշագրավ պատճառաբանություն․ քաղաքապետարանը հայտնում է, որ բուժհաստատությունների տնօրենների համար նման տեղեկատվություն և փաստաթղթեր տրամադրելու պարտավորություն սահմանված չէ, իսկ «Առողջության իրավունք» ՀԿ-ի և բուժհաստատությունների միջև համապատասխան պայմանագիր չկա։

Հետաքրքիր իրավական մոտեցում է։

Ստացվում է՝ համայնքային ենթակայության բուժհաստատությունների ղեկավարները կարող են գործուղվել միջազգային կոնգրեսների, սակայն հանրային վերահսկողության հարցումներին պատասխանելու պարտավորությունը պայմանավորվում է ՀԿ-ի հետ պայմանագրի առկայությամբ։

Իսկ ո՞վ պետք է հանրությանը տեղեկացնի համայնքային միջոցների ծախսման մասին։

Հատկապես ուշագրավ է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի մասնակցությունը։ Ի՞նչ մասնագիտական կամ կառավարչական խնդիր էր լուծում փոխքաղաքապետը կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբույժների միջազգային կոնգրեսում։ Որքա՞ն է արժեցել նրա գործուղումը և ի՞նչ կոնկրետ արդյունք է արձանագրվել։

Ես չեմ վիճարկում միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Ընդհակառակը՝ առողջապահական համակարգը մշտապես պետք է զարգանա և կիրառի միջազգային լավագույն փորձը։

Բայց միջազգային փորձի ուսումնասիրությունը չի կարող վերածվել ինքնանպատակ գործուղումների, իսկ «փորձ ձեռք բերելու» մասին ընդհանուր ձևակերպումները չեն կարող փոխարինել հաշվետվողականությանը։

Հ.Գ. Լոնդոնը գեղեցիկ քաղաք է, բայց քաղաքապետարանը  զբոսաշրջային գործակալություն չէ։ Եթե գործուղումը մասնագիտական էր, ներկայացրեք արդյունքը» ,- գրել է նա։

 

 

 

Սամվել Կարապետյանն այսօր բանտային կալանքի տակ է հենց ալիևյան սահմանադրությանը դեմ լինելու համար․ Անուշ Միրզոյան

Դիտել Reel-ը

Հազարավոր հայ տղաների կյանքեր խլած Ալիևը կարմիր ժապավեն է կտրել Ստեփանակերտում՝ հենց նոյեմբերի 9-ի նախօրեին, հենց Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցի առջև, գրում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությասն պատգամավոր Անուշ Միրզոյանը։

«Կյանքեր են փրկվել Ստեփանակերտի հենց այդ հիվանդանոցում, որը կառուցել է ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանը։ Բայց Սամվել Կարապետյանն այսօր բանտային կալանքի տակ է հենց ալիևյան սահմանադրությանը դեմ լինելու համար։

Լավ իմացեք՝ բոլորիս կարող եք զրկել ազատությունից, բայց երբեք չեք կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային ինքնությունը պաշտպանելուց։

Փա՛ռք բոլոր նահատակներին, ազա՛տություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Նիկոլ Փաշինյանը չի կարող թերի Սահմանադրությունը փոխարինել «ալիևյան»-ով․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը չի կարող թերի Սահմանադրությունը փոխարինել «ալիևյան»-ով․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ


Ավտո


70 նոր ավտոբուսների մրցութային փաթեթը, որոնք փոխարինելու են «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին՝ պատրաստվում է. գնելու ենք էլեկտրական ավտոբուսներ, մոտավորապես նույն չափի, ինչ «Ժոնգթոնգ»-ներն են: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի աշխատանքներին:

Ըստ Ավինյանի՝ 2027-ի բյուջեում 170 նոր ավտոբուսների ֆինանսավորումը դեռևս նախատեսված չէ, բայց ակնկալվում է, որ քննարկման արդյունքում փոփոխություններ կմտցվեն պետական ֆինանսավորման մասով:

Ինչ վերաբերում է 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերմանը, Տիգրան Ավինյանը նշեց, որ այս պահին սպասում են խորհրդատվական ծառայություն իրականացնող գործընկերների վերջնական զեկույցին, որը հստակ կասի՝ դեպոներում ինչ պետք է արվի, կոնկրետ ինչ չափի էլեկտրական ավտոբուսներ պետք է գնվեն: Դա ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ:

«Այս պահի դրությամբ ակնկալում ենք նոյեմբեր ամսվա ընթացքում խորհրդատվական ընկերությունից վերջնական զեկույց»,- ասաց Ավինյանը:



Եվրոպան շահագրգռված չէ Ուկրաինայում հակամարտության ավարտով․ Ռյաբկով

Եվրոպական երկրները շահագրգռված չեն Ուկրաինայում հակամարտության ավարտով. այդ տարածքը հայտնվել է արտաքին կառավարման ներքո, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք արձանագրում ենք եվրոպական մի շարք կառավարությունների կողմից ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու որևէ անկեղծ ցանկության բացակայությունը։

Այն կարող էր ավարտվել դեռևս 2022 թվականի գարնանը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի, այդ թվում, իհարկե, Ռուսաստանի օրինական շահերը։ Սակայն Արևմուտքը՝ գործելով Լոնդոնի միջոցով, դրդեց Կիևի վարչակարգին հրաժարվել կարգավորման ողջամիտ տարբերակից և դրա փոխարեն ընտրեց պատերազմը», – հայտարարել է Ռյաբկովը ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող «Եվրոպայի ռազմականացումը. ի՞նչ է լինելու հետո» խորագրով կլոր սեղանի ժամանակ ունեցած առցանց ելույթում։

«Եվրոպան նախընտրում է աչք փակել այն բանի վրա, թե ինչի է սա հանգեցրել։

Ուկրաինայում փաստացի ոչնչացվել են նույնիսկ նրա ինքնիշխանության և անկախության անուղղակի նշանները։ Տարածքը հայտնվել է արտաքին ռազմաքաղաքական վերահսկողության ներքո», — հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը։

Նախագահի թեկնածուն խոստանում է դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ի կազմից


Ֆրանսիայում 2027 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության թեկնածու Ժան-Լյուք Մելանշոնը խոստացել է նախագահ ընտրվելու…

ՏԱՍՍ․ ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը տարեսկզբից 70 անգամ նկատվել է Կալինինգրադի մարզի մերձակայքում

ԱՄՆ-ում գրանցված՝ ՆԱՏՕ-ի Bombardier ARTEMIS II հետախուզական ինքնաթիռը ընթացիկ տարվա սկզբից 69 անգամ նկատվել է Կալինինգրադի մարզի շրջանում, իսկ այս պահին այնտեղ իրականացնում է իր 70-րդ թռիչքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիակարգավարական ծառայությունների աղբյուրը։

«Bombardier ARTEMIS II հետախուզական ինքնաթիռը կրկին նկատվել է Կալինինգրադի մարզի շրջանում, որի տարածքի շուրջ սկսել է շրջանաձև թռիչք իրականացնել․ սա տարեսկզբից ի վեր նրա 70-րդ թռիչքն է», – նշել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ ինքնաթիռը թռչում է մոտ 10 կմ բարձրությամբ՝ օգտագործելով Լեհաստանի և Լիտվայի օդային տարածքը, ինչպես նաև Բալթիկ ծովի չեզոք ջրերի վերևում գտնվող հատվածները։

Գործակալության զրուցակցի տվյալներով՝ այս տարի հետախուզական ինքնաթիռի առաջին թռիչքը ռուսական այդ տարածաշրջանի շրջանում գրանցվել է հունվարի 2-ին։ «Մարտին այն այս շրջանում նկատվել է ամենաշատը՝ 8 անգամ, իսկ Կալինինգրադի մարզի շուրջ Bombardier ARTEMIS II-ն ամենաքիչը թռել է փետրվարին, մայիսին և հունիսին․ այդ ամիսներին գրանցվել է ամսական 5-ական թռիչք», – շարունակել է աղբյուրը։ Նոյեմբերի սկզբից, աղբյուրի խոսքով, հետախուզական ինքնաթիռն արդեն չորս անգամ հայտնվել է Կալինինգրադի մարզի մերձակայքում, ընդ որում՝ շրջանաձև թռիչքի տևողությունը տատանվել է մեկից չորս ժամի սահմաններում։ «Այսօրվա թռիչքը նոյեմբերի սկզբից ի վեր հինգերորդն է», – նշել է գործակալության զրուցակիցը։

Որպես կանոն՝ Ռումինիայի Կոնստանցա քաղաքի օդանավակայանում մշտապես տեղակայված Bombardier ARTEMIS II-ը թռչում է մի քանի երթուղիներով․ Կալինինգրադի մարզի շուրջ թռիչքներից բացի, այն նաև գործում է Սև ծովի ջրատարածքի հարավային մասի չեզոք ջրերի վերևում, մերձբալթյան երկրների կենտրոնական շրջանների վերևում՝ շրջադարձ կատարելով Ֆիննական ծոցի էստոնական ափի մոտ, ինչպես նաև Միջերկրական ծովի շրջանում։