Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C․ ՇՄՆ

Ապրիլի 16-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ։

 

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

ՀՀ-ն պետք է հայկական կյանքի առանցքը և գրավիտացիոն կենտրոնը լինի. վարչապետը՝ Արշիլ Գորկու «Անվերնագիր» աշխատանքի ցուցադրության բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը, ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։  

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր: 

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին այս օրվա առիթով, նշել, որ Արշիլ Գորկին համաշխարհային կերպարվեստի և հայկական ծագում ունեցող կերպարվեստի նշանակալի դեմքերից մեկն է.

«Այսօրվա մեր միջոցառումը և Կառավարության որոշումն ունի մի քանի նշանակություն և բոլոր այդ նշանակությունները, իհարկե, կապված են հետևյալի հետ. մենք շատ ենք խոսում նրա մասին, որ պետությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է հայկական կյանքի առանցքը և գրավիտացիոն կենտրոնը լինի: Մեր ժողովուրդը պատմության տարբեր էջեր է ունեցել՝ երբեմն հայկական իրականության կենտրոնը եղել է Մադրասը, երբեմն, ինչ-որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Ստամբուլը, երբեմն ինչ-որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Թբիլիսին, ինչ-որ մի ժամանակ հայկական իրականության կենտրոնը եղել է Վենետիկը և այլն: Մենք ասում ենք, որ հայկական իրականության և կյանքի կենտրոնը բոլոր առումներով՝ մշակութային, գաղափարաբանական, գաղափարախոսական Հայաստանի Հանրապետությունն է: Եվ այս իրադրությունը, որը կա և պետք է զարգանա, պետք է հարատև լինի և ոչ թե ժամանակավոր»: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, հայկական արվեստի և մշակութային ժառանգության կրիտիկական զանգվածը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում։ Երկրի ղեկավարի խոսքով, սա առանձին վերցված միջոցառում չէ, քանի որ վերջերս պատմության թանգարանում տեղի ունեցավ նմանատիպ կարևոր իրադարձություն, Մատենադարանում արդեն երկու անգամ նշվել է այսպիսի իրադարձություն: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սա քաղաքականություն է, որը Կառավարությունը որդեգրել է և բոլոր հնարավորություններն օգտագործվելու են արվեստի, մշակույթի հայկական ծագման ժառանգությունը Հայաստանի Հանրապետություն բերելու և այն այդ արժեքների համար հարատև հանգրվան դարձնելու համար: 

Այս համատեքստում, վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, քանի որ Արշիլ Գորկու կտավը Հայաստանի Հանրապետությունում է հայտնվել հարկ վճարող հազարավոր քաղաքացիների շնորհիվ: 

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր նախաձեռնել և ընթացք են տվել այս գործընթացին և հասցրել տրամաբանական ավարտին: 

2025 թվականին պետական միջոցներով իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թանգարանային հավաքածուների համալրման ծրագրի շրջանակներում «Մշակույթի զարգացման» հիմնադրամը իրականացրել է դիտանցումներ միջազգային աճուրդային տների և մասնավոր պատկերասրահների կողմից վաճառքի ներկայացվող արժեքների ցանկերում։ 

Դիտանցումների արդյունքում պարզվել է, որ Լոնդոնում գործող Sotheby’s աճուրդային տանը ներկայացված է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4 × 55.5 սմ)։ Աճուրդի մեկնարկային գինը կազմել է 45,000 եվրո, իսկ ակնկալվող առավելագույն գինը՝ 70,000 եվրո։ 

2025 թվականի դեկտեմբերի 3-ին կայացած աճուրդի ընթացքում տվյալ աշխատանքը Կառավարությունը ձեռք է բերել 30,978,000 (երեսուն միլիոն ինը հարյուր յոթանասունութ հազար) դրամով և այն հանգրվանել է Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Սամոզվանեցի» ակնարկը պատերազմի մասին

ՌԴ նախագահ
Պուտինի գորովալից վերաբերմունքին արժանացած Սամվել Կարապետյանը, չլինի՞՝ տեղյակ է
Հայաստանի դեմ պլանավորվող նոր պատերազմի մասին ու ակամա բերանից փստացրել է։
Գուցե չի փստացրել, լավ էլ բաց, ուղիղ տեքստով անոնսում է սպասվելիք, պլանավորված պատերազմի
մասին՝ կանխատեսելով Նիկոլ Փաշինյանի, այն է՝ ՀՀ-ի պարտությունը։

 Այդ
պարտությունը, դատելով ռուսաստանցի միլիարդատիրոջ զգուշացումից, չի արձանագրվի,
եթե ՀՀ վարչապետ դառնա ինքը։  Հիմա ո՞վ է
պատերազմով սպառնում ՀՀ քաղաքացիներին, Նիկոլ Փաշինյա՞նը, որը զգուշացնում է
խաղաղության փաստաթղթի վերաբանակցման, այն է՝ ձեռք բերված պայմանավորվածությունը
«քենսլ» անելու վտանգների մասին, թե՞ Ռուսաստանից ՀՀ գործուղված միլիարդատերը, որը
պարզ ասում է՝ եթե ինձ՝ թիվ մեկ ռուսամետ ընդդիմադիրիս չընտրեք, վարչապետ շարունակի
լինել Փաշինյանը, սեպտեմբերին կամ պայմանական որեւէ ամսի սանձազերծվելիք
պատերազմում պարտվելու ենք։


Հարց է
ծագում՝ չլինի՞  ծագումով հայ, Սամվել
Կալուժսկիի բերանով «գավարիտ ու պակազիվայետ» Պուտին։ Ի դեպ, 44-օրյա պատերազմից
մի քանի օր անց՝ հոկտեմբերի 6-ին, երբ մարտական գործողությունները թեժ փուլում էին
եւ պատերազմի ելքը տեսանելի չէր, Սամվել Կարապետյանը հայտարարություն տարածեց,
որից տպավորություն էր, որ նրա դարդը ոչ այնքան Ղարաբաղն ու հրադադարն են, որքան՝
հրադադարի  հաստատումը ՌԴ-ին ձեռնտու
տարբերակով ու պայմաններով։ 

«Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ
իրադրությանը»,-մասնավորապես նշել էր «ցանցռն»  ու հավելել
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանը նախկինի պես
տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է։ Ես համոզված եմ, որ ներկա
իրավիճակում հենց նախագահ Պուտինն է ունակ շատ բան անել ղարաբաղյան հակամարտության
հարցում, որը կարող է վճռորոշ դառնալ Լեռնային Ղարաբաղի ապագայի համար։ Կարելի է
որքան ասես պատրանքներ ունենալ այն մասին, որ որևէ այլ ուժերի միջամտությունը
կարող է օգնել Ղարաբաղի հակամարտության լուծմանը, սակայն ակնհայտ է, որ միայն
ռուսական խաղաղապահ ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը»։ Եղավ այնպես,
ինչպես Պուտինն էր պլանավորել ու Կարեն Կալուգացին հուշել։ Սավպադենի՞ե։  


Հեղինե
Մանուկյան

Ալեն Սիմոնյանը ոստիկանության օրվա առթիվ 2 ծառայողի է պարգևատրել

Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Ներքին գործերի նախարարության ոստիկանության 2 ծառայողի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով.

 

Սենիկ Սեյրանի ԵՐԱՆՈՍՅԱՆոստիկանության փոխգնդապետ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,

 

Սերգեյ Աղվանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ  ոստիկանության մայոր, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան:

Ալեն Սիմոնյանը ոստիկանության օրվա առթիվ 2 ծառայողի է պարգևատրել

Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Ներքին գործերի նախարարության ոստիկանության 2 ծառայողի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով.

 

Սենիկ Սեյրանի ԵՐԱՆՈՍՅԱՆոստիկանության փոխգնդապետ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,

 

Սերգեյ Աղվանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ  ոստիկանության մայոր, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան:

Մոսկվան հայտարարել է Եվրոպային Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու մասին

Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ. այս մասին հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Գերատեսչությունում ընդգծել են, որ Ուկրաինային դրոնների մատակարարման ծավալների ավելացումը նախատեսվում է իրականացնել եվրոպական երկրների տարածքում գտնվող ձեռնարկությունների հաշվին:

«Այս որոշումը դիտարկում ենք որպես միտումնավոր քայլ, որը հանգեցնում է ողջ եվրոպական մայրցամաքում ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանը և այդ երկրների աստիճանական վերածմանը Ուկրաինայի ռազմավարական թիկունքի», — նշվում է հաղորդագրության մեջ:

Անցել է 8 տարի, գեթ մեկ կեղծված ընտրություն չեք տեսել․ ցուցակները հանրության համար հրապարակված են. Հարությունյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը, շտաբի պետի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և շտաբի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ԿԸՀ են ներկայացրել կուսակցության ընտրական ցուցակները։

Գործընթացի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց արդեն էլեկտրոնային համակարգով բոլոր փաստաթղթերը ներբեռնել էին համակարգ, այսօր  կարգի համաձայն արդեն թղթային տարբերակները ներկայացրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Մենք սա շատ վաղուց ենք սկսել՝ դեռևս անցած տարվա վերջից՝ ցուցակի ձևավորումը, և արել ենք դա ժողովրդավարական համակարգերին բնորոշ բոլոր հնարավոր գործիքներով։ Առաջին փուլում մոտ 300 թեկնածուներ քվեարկվել են՝ առաջին 50-ը որոշելու համար, այնուհետև երկրորդ փուլով 50-ի մեջ եղել է քարոզարշավ և ընտրապայքար ներկուսակցական ֆորմատով, և ձևավորվել է լավագույն 50-ը։ Այդ տրամաբանությամբ նաև բաշխվել են տեղերը, և ներկայացվել են ցուցակները, որոնք հանրության համար ամբողջությամբ հրապարակված են»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ ինչ ակնկալիքներ ունեն, Հարությունյանը պատասխանեց․

«Սովորաբար քաղաքական ուժերը խնդիրներ են դնում իրենց առաջ և փորձում են լուծել էդ խնդիրները։ Ես վստահ եմ, որ մենք խնդիրը կլուծենք, որովհետև վերջին մեր շփումները հանրության հետ, ընդհանուր տենդենցներն ու պրոցեսները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն»։

Վարչապետի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն և «Ուժեղ Հայաստանը» չեն հաղթահարելու անցողիկ շեմը, արդյո՞ք հիմնված է ներկուսակցական քարոզարշավի տպավորությունների վրա, հարցին, Հարությունյանը պատասխանեց․

«Եթե հիմա լիներ 17 թիվը, և դուք տեսած լինեիք բազմաթիվ կեղծված ընտրություններ, կարող էիք նման հարց տալ։ Բայց երբ որ անցել է 8 տարի, և դուք գեթ մեկ կեղծված ընտրություն չեք տեսել, կարծում եմ այդպիսի հարցեր պետք չի տալ։

Ո՞ր օրենքն ենք խախտել էն պրոցեսում, որ հիմա տեղի է ունենում: Ընտրական օրենսգիրքը սահմանում է կանոններ ընտրություններից մեկ ամիս առաջ սկսվող պաշտոնական ընտրարշավին: Ընտրության հաջորդ օրվանից սկսած յուրաքանչյուր կուսակցություն և քաղաքական գործիչ կարող է ընտրարշավի տրամաբանության մեջ իրականացնել գործունեություն: Ես կարծում եմ, որ դուք առնվազն ազնիվ չեք էն պնդման մեջ, որ քաղաքական դաշտում էսօր կա ևս մի քաղաքական ուժ, իհարկե «խալաստոյ» փամփուշտներով կրակող, որը «Քաղաքացիական պայմանագրից» շատ ավելի շատ գործիքներ է կիրառում, նաև ռեսուրսներ՝ նաև մարդկային, նաև ֆինանսական, բայց դուք դրա մասին չեք խոսում»:

Մոտ 40 հազար աստերոիդ է մոտենում Երկրին

Մոտ 40 հազար աստերոիդ է մոտենում Երկրին

Աստղագետները գրանցում են Երկրամերձ տարածությունում հայտնաբերված օբյեկտների թվի կայուն աճ: Վերջին տվյալներով՝ մասնագետները նույնականացրել են շուրջ 40 հազար աստերոիդ, որոնց ուղեծրերն անցնում են Երկրի անմիջական հարևանությամբ:
     Ընդհանուր առմամբ, Արեգակնային համակարգում հայտնի աստերոիդների թիվն արդեն անցնում է 1 միլիոնից: Դրանց հիմնական մասը կենտրոնացված է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև գտնվող Աստերոիդների գլխավոր գոտում: Սակայն գիտնականների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են «Երկրամերձ աստերոիդները», որոնք մոտենում են մեր մոլորակին հարաբերականորեն փոքր հեռավորության վրա:
     Այս խմբի մեջ առանձնացվում են պոտենցիալ վտանգավոր օբյեկտները: Դրանք այն երկնային մարմիններն են, որոնց ուղեծրերը հատվում են Երկրի ուղեծրի հետ կամ մոտենում են դրան մինչև 7,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:
     Գիտնականների փոխանցմամբ՝ ներկայումս հայտնի է 154 պոտենցիալ վտանգավոր աստերոիդ, որոնց տրամագիծը գերազանցում է մեկ կիլոմետրը: Նման չափսերի օբյեկտի բախումը Երկրի հետ կարող է ունենալ գլոբալ աղետալի հետևանքներ, ուստի դրանց հետագիծը գտնվում է շուրջօրյա հսկողության տակ: Աստերոիդների թվի աճը կապված է ոչ թե դրանց քանակի իրական ավելացման, այլ դիտարկման տեխնիկական միջոցների կատարելագործման հետ, ինչը թույլ է տալիս նկատել նախկինում անտեսանելի մարմինները:

ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են համաձայնության հասնելուն․ Axios

ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են համաձայնության հասնելուն․ գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Իսալամաբադի բանակցությունների ժամանակ կողմերը մոտեցել են կրակը դադարեցնելու շրջանակային համաձայնության, ինչը կարող նպաստել հակամարտության նվզմանը կամ դադարեցմանը։

Միևնույն ժամանակ՝ լրատվականի պաշտոնյա-աղբյուրները ընդգծել են, որ, այնուամենայնիվ, կողմերն ունեն էական տարաձայնություններ, հետևաբար ոչ ոք չի կարող միանշանակ պնդել, որ բանակցությունը, անպայման, դրական ելքով է ավարտվելու։