Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում

Մալոպոլյան վոյեվոդության ոստիկանությունը հայտնել է շաբաթ օրը Կրակովի Շուկայի հրապարակում կրակ բացած 24-ամյա Միխալ Օ.-ի մահվան մասին։ Նոյեմբերի 7-ին Կրակովի կենտրոնական…

Արցախի Հանրային խորհուրդը պաշտոնական նամակներ է հանձնել ՌԴ դեսպանատանը և ՀՀ կառավարությանը

Արցախի Հանրային խորհուրդը պաշտոնական նամակներ է հանձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման կողմերից երկուսին՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Հանրային խորհրդի այսօրվա ուղերձում ասվում է․

«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վեցերորդ տարելիցը։ Այդ օրը դադարեցին 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունները։ Այսօր խոնարհվում ենք հանուն Արցախի իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակի առաջ և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։

Պատերազմից հետո շատ արցախցիներ վերադարձան տուն՝ հույս ունենալով, որ կկարողանան անվտանգ ապրել իրենց հայրենիքում։ Այնուհետև հաջորդեցին Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հանձնառությունների ամրագրմամբ, Լաչինի միջանցքի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական հարձակումը և Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը։

Վեց տարի անց դեռ հստակ պատասխան չի հնչել՝ ինչո՞ւ չկանխվեցին շրջափակումն ու հարձակումը, և ի՞նչ քայլեր են այսօր ձեռնարկվում բռնի տեղահանման հետևանքները հաղթահարելու համար։ Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը այս հարցերով դիմումներ է պատրաստել՝ ուղղված ՀՀ կառավարությանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը։

Պահանջում ենք, որ Արցախի ժողովրդի՝ հայրենիք կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու մյուս անձանց ազատ արձակումը և Արցախի հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունը դառնան բանակցությունների առաջնահերթ հարցեր։ Ակնկալում ենք գրավոր պատասխաններ և հստակ քայլեր։

Արցախի ժողովրդի ապագայի մասին որոշումները պետք է ընդունվեն նրա ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ»։

Մանրամասներ՝ Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունից. լուսանկարներ


Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։ Նրա հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբե…

Մի՞թե որևէ մեկը լրջորեն հավատում է, որ այս «ընտրություններն» արդար էին․ Թրամփ

Մի՞թե որևէ մեկը լրջորեն հավատում է, որ այս «ընտրություններն» արդար էին։ Ինչպե՞ս կարող էին հարցումներն այդքան սխալվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Վաղաժամ քվեարկության որոշ «արդյունքներ» այնքան մեծ էին, որ հաղթելն անհնար էր՝ անկախ նրանից, թե քանի մարդ կգար քվեարկելու։

Ամբողջ խնդիրը սարքերն են, որոնք շատ ավելի կարևոր են, քան ընտրողը», — նշել է նա։

Շուշուտ եք Հաջիևի հետ խոսում, մեր փոխարեն իրեն հարցրեք` ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները


Շուշուտ եք Հաջիևի հետ խոսում, մեր փոխարեն իրեն հարցրեք` ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները մեկնել են Աբու Դաբի

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Աբու Դաբի, որտեղ կկայանան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ուկրաինական պատվիրակությունը նույնպես մեկնել է Աբու Դաբի։

Իսպանիան կանցկացնի 14 տարվա ընթացքում իր առաջին համընդհանուր գործադուլը

Իսպանիան կանցկացնի 14 տարվա ընթացքում իր առաջին համընդհանուր գործադուլը

Նոյեմբերի 11-ին, չորեքշաբթի օրը, Իսպանիան կանցկացնի 14 տարվա ընթացքում իր առաջին համընդհանուր գործադուլը՝ բողոքելով բնակարանային ճգնաժամի և կենսապահովման ծախսերի աճի դեմ: Գործադուլին աջակցում են երկրի ամենամեծ արհմիությունները, և իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպասվում են լուրջ խափանումներ, ուշացումներ և չվերթների լայնածավալ չեղարկումներ:
     Երկու ամենամեծ արհմիությունները՝ CCOO-ն և UGT-ն, հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասին՝ այլ աշխատանքային կազմակերպությունների և բնակարանային իրավունքների պաշտպանության շարժումների հետ միասին: Սա երկու արհմիությունների կողմից համատեղ կազմակերպված առաջին համընդհանուր գործադուլն է 2012 թվականից ի վեր, երբ բողոքի ակցիան ուղղված էր Մարիանո Ռախոյի կառավարության կողմից ձեռնարկված խնայողության միջոցառումների դեմ:

Կազմակերպիչները պահանջում են բնակարանային շուկայի խորը բարեփոխումներ՝ խիստ վարձավճարների վերահսկողություն, տարհանման արգելք և 1.5 միլիոն հանրային բնակարանների կառուցում: Նրանք նաև պահանջում են անհապաղ և համընդհանուր աշխատավարձի բարձրացում մինչև 7% և նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ գնաճի պատճառով գնողունակության կորուստը փոխհատուցելու համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իսպանիայում վարձակալների 26%-ը իրենց եկամտի մոտ 40%-ը ծախսում է վարձավճարի և կոմունալ ծառայությունների վրա, համեմատած ԵՄ միջին 18%-ի հետ:

Բողոքի ցույցերը սրվեցին այն բանից հետո, երբ 87-ամյա մի կնոջ Մադրիդում իր տնից վտարեցին. նրա տան մոտ բողոքի ճամբար է ստեղծվել: Գործադուլը հայտարարվել է ընդհանուր, ինչը նշանակում է, որ տնտեսության բոլոր ոլորտները, այդ թվում՝ լոգիստիկան և հասարակական տրանսպորտը, կարող են միանալ դրան: Սա կարող է հանգեցնել ներքին և միջազգային չվերթների զգալի չեղարկումների և ուշացումների: Երկրով մեկ սպասվում են երկաթուղային, մետրոյի և ավտոբուսային ծառայությունների խափանումներ, ինչպես նաև ազդեցություն մատակարարման շղթաների և նավահանգիստների վրա:

Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ CCOO-ին և UGT-ին միացել են նաև CGT, Cobas, Solidaridad Obrera, CIG, ELA և LAB արհմիությունները: Բողոքի ցույցը գլխավորում է վարձակալների իրավունքների պաշտպանության շարժումը: Արհմիությունները նաև պահանջում են սահմանափակումներ զբոսաշրջիկների և սեզոնային վարձակալության վրա և սոցիալական բնակարանների մատակարարման ավելացում:

Մինչև նոյեմբերի 29-ին Իսպանիայում կայանալիք ընդհանուր ընտրությունները մնացել է երեք շաբաթից էլ պակաս: Գործադուլին նախորդել է Ուրդայում տեղի ունեցած երկաթուղային վթարը:

Եթե Արցախի հետ բերումը չկա, ցանկացած գործողություն համապատասխանում է ալիևյան Սահմանադրությանը


Եթե Արցախի հետ բերումը չկա, ցանկացած գործողություն համապատասխանում է ալիևյան Սահմանադրությանը

Եթե հանում ենք Անկախության հռչակագիրը, ընդունում ենք, որ եղել ենք ապօրինի պետություն


Եթե հանում ենք Անկախության հռչակագիրը, ընդունում ենք, որ եղել ենք ապօրինի պետություն

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետ

82-ամյա Մայքլ Դուգլասը Նյու Յորքում ներկա է գտնվել «Տիբեթ Հաուս» (Tibet House) կազմակերպության կազմակերպած գալա-երեկոյին՝ իր երեխաների՝ 26-ամյա որդու՝ Դիլանի և 23-ամյա դստեր՝ Քերիսի ուղեկցությամբ։

«Օսկարի» մրցանակակիր դերասանը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել իր երեխաների հետ, որոնց նա մեծացրել է կնոջ՝ Քեթրին Զետա-Ջոնսի հետ միասին։

Այդ երեկո Դուգլասին հանձնվել է մրցանակ՝ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար՝ ի նշան նրա երկարամյա մարդասիրական գործունեության գնահատանքի։

Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա-Ջոնսն ամուսնացել են 2000 թվականին։ Նրանց երեխաները՝ Դիլանն ու Քերիսը (երկուսն էլ ավարտել են Բրաունի համալսարանը), գնացել են ծնողների հետքերով և զբաղվում են դերասանական գործունեությամբ։ 57-ամյա Զետա-Ջոնսը նշել է, որ իր երեխաները «սիրում են» այդ մասնագիտությունը և «քրտնաջան աշխատում» են դրանում հաջողության հասնելու համար։