«Մինչև Փաշինյանը չհեռանա, չենք կարողանալու մեր իրավունքները պաշտպանել»․ Ժիրայր Սեֆիլյան

«Մինչև Փաշինյանը չհեռանա, չենք կարողանալու մեր իրավունքները պաշտպանել»․ Ժիրայր Սեֆիլյան

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը․ «Ստեփանակերտի եկեղեցին քանդելու թեմայով զուգահեռ կարող ենք անցկացնել. ընդամենը մի քանի օր առաջ Հարավային Լիբանանում, երբ իսրայելական բանակը հերթական անգամ ներխուժել էր, քրիստոնյա մի գյուղի եկեղեցու խաչը տապալել էին գետնին և իսրայելցի զինվորները նաև ինչ-որ ձևով շատ արհամարհական վերաբերմունք էին ցուցաբերել, որից հետո լիբանանյան պետությունը՝ պետություն, որ բավական թույլ վիճակում է, իր առաջին դեմքով՝ բարձր մակարդակով, միջազգային աղմուկ բարձրացրեց:
     Երկու օր հետո իսրայելական բանակը եկավ, խաչը վերականգնեց, բանակը ներողություն խնդրեց. այն բանակը, որ գերակա է այսօր Միջին Արևելքում, Բենիամին Նեթանյահուի մակարդակով ներողություն խնդրեց:
     Ասածս ի՞նչ է. մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս թուրքաենթակա Փաշինյանը մինչև չհեռանա, մենք չենք կարողանալու մեր իրավունքները պաշտպանել: Այսինքն՝ հայկական շահերի պաշտպանությանը կարող ենք տեր լինել միայն պետական մակարդակով: Սա՛ պիտի լինի առաջիկա ընտրությունների գլխավոր մեխերից մեկը, որ այսպես ասած՝ Փաշինյանը և իր արբանյակները մի կողմում, մյուս կողմում՝ մնացածը, պիտի կարողանան ճշգրիտ պայքար մղել՝ ձերբազատվելու այս երևույթից, որը պատրաստվում է հայությանը, Հայաստանը թաղելու:
     Նորից եմ ուզում կրկնել. մինչև չունենանք պետություն, որը պատրաստ կլինի պաշտպանելու հայկական շահերը՝ ամեն իմաստով, մենք ոչ մի ձեռքբերում չենք ունենալու»։

Կրակոցներ են տեղի ունեցել Թրամփի մասնակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ

Կրակոցներ են տեղի ունեցել Թրամփի մասնակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ

Լուսինե Բարսեղյանը շուրջ 20 րոպե հեկեկացել է․․․ Իշխանությունները պարզաբանում են Կաթողիկոսի լրատվական բոյկոտը


Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, կարելի է ասել, բոյկոտել է Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելո…

Հսկայական ամբարտակն Ալյասկայի եւ Ռուսաստանի միջեւ կարող է ազդել ողջ մոլորակի կլիմայի վրա. Nature

Համակարգը կոչվում է գլոբալ օվկիանոսային կոնվեյեր…

ԼԺՀ-ում երիտասարդների խմբի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կան զոհեր

ԼԺՀ Բուլգակովկա գյուղում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել են երկու երիտասարդ տղա և մի աղջիկ, ևս երեքը վիրավորվել են, հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչությունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան Կրեմենի մունիցիպալ շրջանի Բուլգակովկա գյուղում։ Հակառակորդի ԱԹՍ-ն նշանառության տակ է առել երիտասարդներին, որոնք գտնվել են փողոցում՝ տան մոտ։ Ստացված վնասվածքներից տեղում մահացել են երկու տասնութ տարեկան տղաներ և 28-ամյա մի աղջիկ»,- գրել է Պասեչնիկը Telegram-ալիքում։

Հանրապետության ղեկավարը հավելել է, որ վնասվածքներ են ստացել 15-ամյա տղա և աղջիկ, ինչպես նաև 21-ամյա մի տղա: Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան

Ստամոքսի գերիները խժռում են պետությունը. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել:

Սրանք իրանց ներքնաշորերով, ունեցած-չունեցած չուլուփալասներով փակում էին արագաչափերը, տեսախցիկները, ասում էին՝ իբր գալու ենք, կարմիր կետագծերը վերացնենք, կարմիր կետագծերը թանկացրել են տարեկան վճարները 13 անգամ:

Այս մասին ֆեյսբուքյան տեսանյութում ասել է Թևանյանը:

Նա նշել է, որ քաղաքացիներին խաբելու օր է եղել, և հունիսի7-ին դա չեղարկելու է:

Տեսանյութ:

Ե՛վ Ադրբեջանի, և՛ մեր կողմից սահմանին ծառայություն են իրականացնում առանց սաղավարտի ու զրահաբաճկոնի. սա շատ մեծ հաղթանակ է

Էստեղ լինելու ա մեր սահմանապահ զորքերի ուղեկալը, տեղակայվում են կամաց-կամաց, շինարարություն է, սա Ոսկեպարից Բաղանիս տանող հատվածն է:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Տեսեք սահմանը, փշալարերը սահմանի երևա՞ց, վերևում սահմանապահներն են, սահմանից մի քիչ այն կողմ մեր սահմանապահներն են ծառայություն իրականացնում, իմիջիայլոց, առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, և՛ Ադրբեջանի կողմից, և՛ մեր կողմից ծառայությունն էդպես է պայմանավորվածության համաձայն իրականացվում, որը ևս մեկ վկայությունն է փոխադարձ երկկողմ վստահության, խաղաղության գործընթացի վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը:

«Սա շատ մեծ հաղթանակ ա և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար, որովհետև սրանով ա մեր պետություններն արձանագրում անկախությունը, ինքնիշխանությունը: Ո՞վ մտավախություն ունի այս ճանապարհով երթևեկելիս, ո՞վ, ոչ մեկ»,- նշել է նա:

Տեսանյութ:

Չեռնոբիլի աղետի տարելիցի առթիվ Լևոն XIV-ը հիշեցրեց, որ ատոմը պետք է ծառայի միայն խաղաղությանը

Ավանդական կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ը հիշեցրել է հավաքվածներին Չեռնոբիլի միջուկային աղետի տարելիցի մասին՝ կոչ անելով պատասխանատու օգտագործել միջուկային էներգիան աշխարհի բարօրության համար․ գրում է TACC-ը։

«Այսօր լրանում է Չեռնոբիլի ողբերգական վթարի 40-ամյակը, որը խոր հետք թողեց մարդկության խղճի վրա։ Այն շարունակում է հիշեցնել ավելի ու ավելի հզոր տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված ռիսկերի մասին»,- ասաց նա։

Լևոն XIV-ը հույս հայտնեց, որ որոշումների կայացման բոլոր մակարդակներում միշտ կգերակշռեն խոհեմությունն ու պատասխանատվությունը, որպեսզի միջուկային էներգիայի ցանկացած օգտագործում ծառայի կյանքին և խաղաղությանը։