«Ահավոր վտանգը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին». Գևորգ Դանիելյան

«Ահավոր վտանգը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակումը, ցավոք, ինչպես և սպասվում էր, հետապնդեց զուտ քաղաքական նպատակ՝ տարածելու այն ակնհայտ կեղծ թեզը, թե իբր հակառակորդ քաղաքական ուժը վիրավորական խոսույթով է արտահայտվում հանրության հասցեին։ Նախ, օժանդակ աշխատակցի ակնհայտ անթույլատրելի մասնավոր արտահայտությունը ոչ մի պարագայում չի կարող դիտվել իբրև հավաքական դիրքորոշում, իսկ եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա հարկ կլինի հիշել այլոց մեղադրող իշխանական քաղաքական ուժի արդեն պատասխանատու ներկայացուցչի հայտնի «պողոսներ» արտահայտությունը, որոնց կարծիքը չեն պատրաստվում հաշվի առնել, ինչը բնավ եզակի դեպք չէ։ Վերջապես, այս ներքին երկպառակությունը, միջանձնային հարաբերություններում ատելության և վիրավորանքի համատարած խոսույթը պատահական չի ձևավորվել, ավելին՝ հենց վերը նշված զուտ մասնավոր դեպքը անհարկի հանրայնացնելու նկրտումների արդյունք է։
     Երբ այս ամենը դեռ նոր էր սկսվում ծիլեր տալ, սրա ահավոր վտանգավորությունը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին, ուստի վերջին տարիներին հարկադրված էր իր քարոզչության առանցքը դիտարկել ազգային ներքին համերաշխության հաստատումը։ Ցավոք, նաև Հայ Եկեղեցին և եկեղեցականները դարձան ներկայումս մեղադրանքներով հրապուրված քաղաքական ուժի և իրենց համակիրների հայհոյախոսության թիրախ։
     Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»։
     Հ.Գ. Այն մթնոլորտը, որում հայտնվել ենք, բնավ օրինաչափություն չէ։ Նայեք ինչ միջանձնային հարաբերությունների մշակույթ է ձևավորվել մեր հարևան իրանցիների մոտ։ Առնվազն 5 միլիոնի հասնող սփյուռք ունեն, որոնք ամենօրյա ռեժիմով քննադատում են իրենց հայրենիքի քաղաքական ռեժիմը, բայց իրենց թույլ չեն տա մի վիրավորական խոսք իրենց հայրենակիցների հասցեին, չեն մոռանա, որ իրանցի են և սրբորեն պահպանում են ազգային ինքնության արժեքները։ Նույնը նաև բնիկ իրանցիների պարագայում է»։

Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի Ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր է

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի Ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր: Հրում վարժության ժամանակ Գրիգորյանը բարձրացրեց 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:

Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:

Հիշեցնենք, որ 58 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը մասնակցում էր Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը:

Axios. Իրանում կասկածում են, որ Թրամփի առաջարկած գործարքն ԱՄՆ-ի հանկարծակի հարձակման քողարկումն է

Կարծում եմ՝ մենք այն ավարտին հասցնելու շատ լավ շանսեր ունենք․․․

«Սպասում եմ` հերքեն, քանի որ շատ բան ունեմ ասելու». Արթուր Չախոյան (տեսանյութ)

«Սպասում եմ` հերքեն, քանի որ շատ բան ունեմ ասելու». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Անհամբեր սպասում եմ, որ այս հրապարակված տեսանյութը հերքեն, քանի որ շատ բան ունեմ ասելու»։

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել ու վիրավորել է քաղաքացիներին

Այլակարծությունը հունից հանել է ՔՊ-ական Սարիկ Մինասյանին:

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է քաղաքացիներին։

Նա հրապարակել էր տեսանյութ՝ Վարչաբենդի համերգից։ Տեսանյութի տակ քաղաքացիները տարբեր կարծիքներ են հայտնել, ինչին ի պատասխան ՔՊ-ականը հայհոյել ու վիրավորել է օգտատերերին։


Իրանի նախագահ. Ո՞վ է ԱՄՆ նախագահը, որ ազգին զրկի միջուկային իրավունքներից

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ կրոնից կամ ռասայից, պետք է հասանելիություն ունենա իր անօտարելի իրավունքներին

Իրանի նախագահ. Ո՞վ է ԱՄՆ նախագահը, որ ազգին զրկի միջուկային իրավունքներից

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ կրոնից կամ ռասայից, պետք է հասանելիություն ունենա իր անօտարելի իրավունքներին

Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ

Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ

Ապրիլի 19-ին Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը փորձել է ճեղքել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։ ԱՄՆ-ի զինվորականներից նախազգուշացումներ ստանալուց և կանգ չառնելուց հետո այն ենթարկվել է հարձակման։ Նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտնել է Truth Social-ում։

«Այսօր իրանական TOUSKA բեռնատար նավը, որի երկարությունը գրեթե 900 ոտնաչափ է և ծանրությունը գրեթե ավիակիրի չափ, փորձել է ճեղքել մեր ռազմածովային շրջափակումը, և դա վատ ավարտ է ունեցել նրանց համար։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS SPRUANCE կառավարվող հրթիռային ականակիրն Օմանի ծոցում կանգնեցրել է TOUSKA-ն և նրանց տվել է կանգ առնելու արդարացի նախազգուշացում։ Իրանական անձնակազմը հրաժարվել է ենթարկվել, ուստի մեր ռազմանավը կանգնեցրել է նրանց՝ մեքենայական սենյակում անցք բացելով։ Նավը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի ծովային հետևակի վերահսկողության տակ։ TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ անցյալում իր անօրինական գործունեության պատճառով։ Մենք լիակատար վերահսկողություն ունենք նավի նկատմամբ և հետաքննում ենք, թե ինչ կա նավի վրա»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Truth Social-ում։

«Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն». Արեգ Սավգուլյան

«Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն, այլապես կունենանք նույն ծածկադմփոցը՝ «ալյա Անդրանիկ Քոչարյան» ոճով։
     1. 2026 թ. ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, խոսելով Արցախի մասին՝ ՆՓ-ն հակադարձեց ՌԴ նախագահին, ասելով որ «Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել ենք այն բանից հետո, երբ ՌԴ-ը բարձրագույն ղեկավարությունը 2 անգամ հրապարակային այդ մասին խոսել է»։ Այսինքն՝ Հայաստանի կողմից ճանաչումը ընդամենը հաջորդել է ՌԴ-ին (այս տարակուսանք առաջացնող միտքն արդեն մեկնաբանվել է)։
     2. Սեյրան Օհանյանը մի քանի օր առաջ ԱԺ-ը ամբիոնից 44- օրյա պատերազմի պարտության մեջ մեղադրեց ՀՀ ՊՆ ԳՇ-ին (Օնիկ Գասպարյանին), սակայն նշեց, որ առանց Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի դիրքերը չէին կարող հանձնվել։
     3. Երեկ ռուս մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի անունից մի նյութ տարածվեց, որտեղ նշվում էր, որ Շուշիի հանձնման անմիջական պատասխանատուն այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էր, որի հետ նա պատերազմի ամենաթեժ պահերին 2 անգամ առիթ է ունեցել հանդիպելու Մոսկվայում։
     4. Զուգահեռ հայտնվեց Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որ ինքը պատրաստ է ԱԺ-ում փակ ձևաչափով քննարկել և բացահայտել ճշմարտությունը. «Ժամանակն է առերեսվել իրականությանը և պայթեցնել շրջանառվող ստերը» և այլն, և այլն։
     5. Նախընտրական սուր շրջանում պարզել, թե ո՞վ երբ «դժգույն, դժբախտ Շուշին» կամ ազատագրված տարածքները Արցախով հանդերձ հանձնեց անշնորհակալ գործ կլինի, մանավանդ, որ 44-օրյա պատերազմի զեկույցը արխիվացված է։ Ավելի են խճճելու կծիկը և ընտրությունները տանեն ոչ թե ծրագրերի, այլ հին ու նորի նույն տաղտկալի սցենարով։
     6. Ես հույս չունեմ, որ իշխանափոխությունից հետո էլ կպարզվի ողջ ճշմարտությունը, որովհետև պետք է փոխվեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի ներկայիս իշխանությունները, ապա գաղտնազերծվեն բազմաթիվ փաստաթղթեր, որպեսզի մենք իմանանք իրականությունը, այլապես մենք պետք է շարունակենք դատողություններ անել եղած սուղ տեղեկատվության հիման վրա։
     Հ.Գ. Եթե օղակը սեղմենք, ապա մենք չենք բավարարվելու միայն ՆՓ-ով և ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաներով, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մեկը մյուսին փոխարինած ԱԱԾ պետերը և ԱԳՆ-ը նախարարները ևս ասելու շատ բան կունենան»։