«Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն». Արեգ Սավգուլյան

«Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն, այլապես կունենանք նույն ծածկադմփոցը՝ «ալյա Անդրանիկ Քոչարյան» ոճով։
     1. 2026 թ. ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, խոսելով Արցախի մասին՝ ՆՓ-ն հակադարձեց ՌԴ նախագահին, ասելով որ «Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել ենք այն բանից հետո, երբ ՌԴ-ը բարձրագույն ղեկավարությունը 2 անգամ հրապարակային այդ մասին խոսել է»։ Այսինքն՝ Հայաստանի կողմից ճանաչումը ընդամենը հաջորդել է ՌԴ-ին (այս տարակուսանք առաջացնող միտքն արդեն մեկնաբանվել է)։
     2. Սեյրան Օհանյանը մի քանի օր առաջ ԱԺ-ը ամբիոնից 44- օրյա պատերազմի պարտության մեջ մեղադրեց ՀՀ ՊՆ ԳՇ-ին (Օնիկ Գասպարյանին), սակայն նշեց, որ առանց Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի դիրքերը չէին կարող հանձնվել։
     3. Երեկ ռուս մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի անունից մի նյութ տարածվեց, որտեղ նշվում էր, որ Շուշիի հանձնման անմիջական պատասխանատուն այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էր, որի հետ նա պատերազմի ամենաթեժ պահերին 2 անգամ առիթ է ունեցել հանդիպելու Մոսկվայում։
     4. Զուգահեռ հայտնվեց Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որ ինքը պատրաստ է ԱԺ-ում փակ ձևաչափով քննարկել և բացահայտել ճշմարտությունը. «Ժամանակն է առերեսվել իրականությանը և պայթեցնել շրջանառվող ստերը» և այլն, և այլն։
     5. Նախընտրական սուր շրջանում պարզել, թե ո՞վ երբ «դժգույն, դժբախտ Շուշին» կամ ազատագրված տարածքները Արցախով հանդերձ հանձնեց անշնորհակալ գործ կլինի, մանավանդ, որ 44-օրյա պատերազմի զեկույցը արխիվացված է։ Ավելի են խճճելու կծիկը և ընտրությունները տանեն ոչ թե ծրագրերի, այլ հին ու նորի նույն տաղտկալի սցենարով։
     6. Ես հույս չունեմ, որ իշխանափոխությունից հետո էլ կպարզվի ողջ ճշմարտությունը, որովհետև պետք է փոխվեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի ներկայիս իշխանությունները, ապա գաղտնազերծվեն բազմաթիվ փաստաթղթեր, որպեսզի մենք իմանանք իրականությունը, այլապես մենք պետք է շարունակենք դատողություններ անել եղած սուղ տեղեկատվության հիման վրա։
     Հ.Գ. Եթե օղակը սեղմենք, ապա մենք չենք բավարարվելու միայն ՆՓ-ով և ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաներով, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մեկը մյուսին փոխարինած ԱԱԾ պետերը և ԱԳՆ-ը նախարարները ևս ասելու շատ բան կունենան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *