
Ապրիլի 19-ին Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը փորձել է ճեղքել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։ ԱՄՆ-ի զինվորականներից նախազգուշացումներ ստանալուց և կանգ չառնելուց հետո այն ենթարկվել է հարձակման։ Նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտնել է Truth Social-ում։
«Այսօր իրանական TOUSKA բեռնատար նավը, որի երկարությունը գրեթե 900 ոտնաչափ է և ծանրությունը գրեթե ավիակիրի չափ, փորձել է ճեղքել մեր ռազմածովային շրջափակումը, և դա վատ ավարտ է ունեցել նրանց համար։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS SPRUANCE կառավարվող հրթիռային ականակիրն Օմանի ծոցում կանգնեցրել է TOUSKA-ն և նրանց տվել է կանգ առնելու արդարացի նախազգուշացում։ Իրանական անձնակազմը հրաժարվել է ենթարկվել, ուստի մեր ռազմանավը կանգնեցրել է նրանց՝ մեքենայական սենյակում անցք բացելով։ Նավը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի ծովային հետևակի վերահսկողության տակ։ TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ անցյալում իր անօրինական գործունեության պատճառով։ Մենք լիակատար վերահսկողություն ունենք նավի նկատմամբ և հետաքննում ենք, թե ինչ կա նավի վրա»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Truth Social-ում։