Երևանում անշարժ գույքի գների երկնիշ աճին զուգահեռ արագանում է նաև հիփոթեքային վարկավորումը։ Կենտրոնական բանկը շուկայում ռիսկերի կուտակման վտանգ է տեսնում․ ավելանում է ինչպես բնակարանների արժեքը, այնպես էլ երկու և ավելի հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների մասնաբաժինը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գների ու վարկավորման շարունակական աճը, և որքանո՞վ են պաշտպանված բնակարան գնողներն ու բանկերը շուկայի հնարավոր դանդաղման դեպքում։
Արսեն Գևորգյանը քաղաքական հետապնդման զոհ է․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ցավակցություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի հարազատներին, ընկերներին ու կուսակցության
«Պարոն Գևորգյանը պարզապես կալանավորված չէր, այլ կալանավորված էր քաղաքական նպատակներով։ Որքան էլ իրենք փորձեն ցինիկաբար այլ բնութագրումներ տալ, այնուհանդերձ, նա քաղաքական հետապնդման զոհ է։ Իշխանության ուղիղ պատասխանատվության ներքո է դեպքը տեղի ունեցել»,-«18 արդարների» դատական նիստից հետո ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդը։
Սրբազանի համոզմամբ՝ իշխանություններն այս կերպ «մարդասպանություն» են գործել։
Հիշեցնենք, որ կալանավայրում Արսեն Գևորգյանի մահից հետո Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, թե Գևորգյանի ինքազգացողությունը առավոտյան է վատացել, առաջին բուժօգնությունը ցույց է տվել բուժակը: 07:55 կանչել են շտապօգնություն: Եվ արդեն 8:30 -ին արձանագրվել է ընդդիմադիր թեկնածուի կենսաբանական մահը:
«Nvidia» -ի հիմնադիրն ու ղեկավարը հրաժարական տվեց մեծ սկանդալի ֆոնին

Գրաֆիկական պրոցեսորներ մշակող և արտադրող «Nvidia» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել են ընկերո…
ԱՄՆ-ից արտաքսումների թիվը հասել է Ներգաղթի ոստիկանության 23-ամյա պատմության առավելագույնին
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE) 2026 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարում արտաքսել է 483,2 հազար մարդու։ Սա գերատեսչության 23-ամյա պատմության ամենաբարձր ցուցանիշն է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով գերատեսչության տվյալները։
Արտաքսումների թիվն աճել է 9%-ով՝ նախորդ ռեկորդի համեմատ. մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում արտաքսվել էր 442,64 հազար մարդ։ Ջո Բայդենի նախագահության վերջին՝ 2024 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 78%-ով. այն ժամանակ ԱՄՆ-ից արտաքսվել էր 271,48 հազար մարդ։
Վերջին 12 ամիսների ընթացքում ICE-ը նաև ձերբակալել է 474,85 հազար մարդու՝ գրեթե երկու անգամ ավելի, քան մեկ տարի առաջ, երբ ձերբակալվածների թիվը կազմել էր 239,89 հազար։ 2024 թվականին գերատեսչությունը ձերբակալել էր 113,43 հազար մարդու, այսինքն՝ երկու տարում ցուցանիշն աճել է ավելի քան չորս անգամ։
Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ICE-ն այսքան մանրամասն տվյալներ չէր հրապարակել, դրանց թվում՝ 2025 թվականի համար։ Ընդ որում, ընթացիկ մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում, թե ձերբակալվածներից և արտաքսվածներից քանիսն են դատվածություն ունեցել։ Նման տեղեկություններ նախորդ վարչակազմերի օրոք հրապարակվում էին։
«Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ ICE-ը հնարավորություն է ստացել անարգել հայտնաբերելու և արտաքսելու անօրինական ներգաղթյալներին՝ ամերիկացիների կյանքերը փրկելու համար»,- հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինը։
Սեպտեմբերին ICE-ը հայտնել է ավելի քան 48 հազար ձերբակալության մասին։ Դրանով ավարտվել է ռեկորդային ցուցանիշների երկամսյա շրջանը. օգոստոսին գերատեսչությունը ձերբակալել էր 50 հազար 925 մարդու։
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունեց Հ.Բ.Ը.Մ.-ի պատվո նախագահ Պերճ Սեդրակյանին․ Այսօր՝ Հինգշաբթի, 12 Նոյեմբեր 2026-ին, շուրջ երկու ժամ տեւողութեամբ…
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինծառայող է զոհվել
Թուրքիայի հարավում S-70 ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինծառայող է զոհվել։ Դրա մասին հինգշաբթի հայտնել են երկրի ազգային պաշտպանության նախարարությունից։
Ուղղաթիռը կործանվել է երեկոյան՝ Մալաթիա քաղաքի հարավային ծայրամասում գտնվող Սամանքյոյ շրջանում։ Պատահարի պատճառները դեռ պարզված չեն։
«Մալաթիայում մեր S-70 ուղղաթիռի՝ դեռևս չպարզված պատճառով վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող մեր չորս հերոս մարտական ընկերները»,- ասվում է սոցիալական ցանցերում նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։
Հեռուստատեսային կադրերում երևում էին ուղղաթիռի այրվող բեկորները՝ մի քանի շենքերի հարևանությամբ գտնվող բաց տարածքում։ Demirören գործակալության տվյալներով՝ կրակը տարածվել է մոտակայքում գտնվող բնակելի տան վրա։ Գետնի վրա տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկաններ, հրշեջներ և բուժօգնության բրիգադներ։
Ալլա Պուգաչովային և նրա ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, լուսանկարել են Կիպրոսում

77-ամյա Ալլա Պուգաչովային և նրա 50-ամյա ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, լուսանկարել են Լիմասոլի փողոցներում զբոսնելիս։ Լուսանկարները հայտնվել են ամուսինների երկր…
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Այսօր՝ 85 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը, հայտնում են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնից։
«Նորայր Մեհրաբյանի մահը անդառնալի և ծանր կորուստ է հայկական պարարվեստի համար։
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վարպետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստը գնահատող բոլոր մարդկանց»,-նշված է հաղորդագրության մեջ։
Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը սոցիալական իր էջերից մեկում գրել է․
«Սիրահարվել կրկին ու կրկին»։
Գրառումը երկրպագուների շրջանում հարցեր է առաջացրել․ արդյոք դերասանուհու անձնական կյանքում նոր սիրավե՞պ է սկսվել։
Նախորդ տարի Ռոմելան անկեղծորեն խոսել էր Գևորգ Գրիգորյանի հետ հարաբերությունների և ցավոտ բաժանման մասին։ Այս անգամ, սակայն, նա չի մանրամասնել իր գրառման իմաստը։
Առայժմ հայտնի չէ՝ խոսքը նոր սիրո՞, թե՞ պարզապես կյանքի հանդեպ վերաբերմունքի մասին է։
Ստեփան Ասատրյանը դեռ ոստիկանների պաշտպանության տակ է

Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) եւ Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տեր Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կա…