Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում սպորտային ծառայություններ մատուցող ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 մլն 215 հզր 529 ՀՀ դրամի վնասը:

Այս մասին NEWS.am–ը տեղեկանում ՔԿ–ից։

Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնում

ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնում: Որոշումներ…

Սիրիայի նախագահը քրդական ուժերի առաջնորդին նշանակել է խորհրդական


Աշխարհ


Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան «Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) առաջնորդ Մուստաֆա Խալիլ Աբդիին (Մազլում Աբդի) նշանակվել է նախագահի խորհրդական։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Օգոստոսի 25-ին Դամասկոսում նախագահ աշ-Շարաայի հետ հանդիպումից հետո Մազլում Աբդին հայտարարել էր ՍԴՈւ-ի առաքելության ավարտի, որպես անկախ ռազմական ուժ դրա լուծարման և պետական ​​ինստիտուտներին լիակատար ինտեգրման մասին։

Սիրիայի կառավարությունը և ՍԴՈւ-ն, որն ԱՄՆ-ի աջակցությամբ օգնեց հաղթել «Իսլամական պետությանը» և վերահսկում էր Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածները, հունվարին համաձայնության էին եկել սիրիական պետության կազմում քուրդ զինյալների փուլային ինտեգրման շուրջ։

Գործարքի կնքումից առաջ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած կառավարական ուժերը հունվարին հարձակում էին իրականացրել՝ գրավելով ՍԴՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասը։



Ուկրաինայի հարվածից զոհ և վիրավորներ կան


Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ՌԴ Յարոսլավլի մարզում 1 մարդ զոհվել է, 27-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Եվրաևը։ «…

«Փաստ». Դատավորները հայտնվում են քաղաքական ուղղորդման և հանրային ճնշման երկընտրանքի առջև

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դիսկուրսում վերջին շրջանում նկատվող միտումները վկայում են իրավական պետության հիմնարար սկզբունքների և քաղաքական հռետորաբանության միջև սահմանագծի վտանգավոր աղճատման մասին։ Ամենախոշոր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի առաջարկը՝ լուծարել դատական համակարգը և պատիժները ՔՊ վարչության նիստերում սահմանել, թեև ձևակերպված է դառը հումորով, ցայտուն կերպով արտացոլում է հանրային-քաղաքական դաշտում առկա լուրջ համակարգային խնդիրը։

ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անմեղության կանխավարկածը ենթադրում է, որ որևէ անձ չի կարող հանրայնորեն պիտակավորվել որպես հանցագործ, քանի դեռ առկա չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Այնուամենայնիվ, քաղաքականապես զգայուն գործերով, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի և այլ գործիչների մասով, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող ահաբեկիչ, կոռուպցիոներ կամ թալանչի որակումները կանխակալ վերաբերմունք են ձևավորում հանրության շրջանում և ուղղակի ճնշում գործադրում քննչական ու դատական մարմինների վրա։

Ըստ էության, նման գործելաոճը Հայաստանը նետում է խորհրդային տրոյկաների ոճով դատավարությունների ձևավորման օրակարգ, որովհետև դատական գործընթացները դառնում են ձևական։ Երբ երկրի իշխող ուժի կամ նրա ղեկավարի ուղղակի ցուցումով կարող են միանգամից ձերբակալություններ լինել առանց իրական իրավական պրոցեսի, ու կարող են մարդու վրա հոդված կարել ուղղակի սպասարկելու համար երկրի ղեկավարի ցանկությունները, ապա ոչ միայն դատական համակարգը կորցնում է լեգիտիմությունը, այլև ուղղակի սկսում է գործել խորհրդային «տրոյկաների» տրամաբանությամբ։

Այս ամենը բերում է դատարանների անկախության չեզոքացման, երբ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կանխակալ հայտարարությունների պայմաններում դատավորները հայտնվում են քաղաքական ուղղորդման և հանրային ճնշման երկընտրանքի առջև։ Արդարադատության համակարգի նկատմամբ վստահության անկումը հանգեցնում է իրավական պետության հիմքերի թուլացմանը, որտեղ օրենքի գերակայությունը փոխարինվում է քաղաքական նպատակահարմարությամբ։ Ակնհայտ է, որ իրավական համակարգում առկա է խորքային ճգնաժամ, որը պահանջում է անհապաղ անդրադարձ»։

Bloomberg. սեպտեմբերին Եվրահանձնաժողովը կներկայացնի ԵՄ ընդլայնման քաղաքականության բարեփոխումը

Եվրահանձնաժողովը մշակել է և սեպտեմբերին կներկայացնի Եվրամիության ընդլայնման քաղաքականության լայնածավալ բարեփոխում, որը ներառում է անդամ պետությունների վետոյի իրավունքի վերացումը Եվրամիություն նոր պետություններ ընդունելու հարցում։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

«Եվրահանձնաժողովը պատրաստվում է ԵՄ ընդլայնման գործընթացի խորքային բարեփոխմանը։ Այն սեպտեմբերի վերջին իր առաջարկությունները կներկայացնի ԵՄ երկրներին և Եվրախորհրդարանին։ Նախագիծը ներառում է ամեն ինչ՝ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների վերանայումից մինչև որոշումների ընդունման ժամանակ միաձայնության սկզբունքի փոխարեն որակյալ մեծամասնության կիրառումը՝ արգելափակումներից խուսափելու համար», – նշել է գործակալությունը։

 

Անտարկտիդան վերածվում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրի


Աշխարհ


Անտարկտիդան սնդիկի «պահեստարանից» աստիճանաբար վերածվում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրի։ Արդյունաբերականացման ժամանակաշրջանում Անտարկտիկական թերակղզու սառցադաշտերից սնդիկի արտազատումն աճել է մոտ 5,5 անգամ, իսկ ծովային նստվածքներում դրա կուտակման արագությունը՝ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ 160%-ով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
 
Սառցադաշտերի հալոցքի հետ տասնամյակներ շարունակ սառույցի և հողի մեջ «փակված» սնդիկը հալոցքային ջրերի միջոցով կրկին հայտնվում է շրջակա միջավայրում։ Հետազոտությունների համաձայն՝ հատակային նստվածքներում հայտնաբերված սնդիկի մոտ 56%-ն ունի մթնոլորտային ծագում, իսկ մնացած մասը կապված է սառույցների հալոցքի և էրոզիոն գործընթացների հետ։
 
Միաժամանակ, սառույցից ազատ օվկիանոսի մակերեսի ընդլայնման հետևանքով մթնոլորտի և օվկիանոսի միջև սնդիկի փոխանակումն աճել է շուրջ 350%-ով։ Սա մտահոգիչ է, քանի որ սնդիկը կարող է ներթափանցել Հարավային օվկիանոսի սննդային շղթաներ, կուտակվել ծովային օրգանիզմներում և հետագայում տարածվել ամբողջ էկոհամակարգում։



Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի մայր

Մենք երկար տարիներ փորձել ենք առանձին-առանձին ընտանիքներով պայքարել, իմանալու մեր երեխաների, մեր հարազատների ճակատագրերը, գնացել ենք տարբեր կառույցներ, հարցեր ենք տվել, պատասխանների ենք սպասել, վերջապես մենք ուզում էինք ստանալ մեր ամենակարևոր հուզող հարցը՝ որտե՞ղ են մեր երեխաները։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, մամուլի ասուլիսում նշեց 2020–ին անհայտ կորած զինծառայողի մայր Ասյա Դանիելյանը։

«Մենք մայրերով խումբ ստեղծեցինք, մի խումբ մայրերով առանձին-առանձին էինք գնում, հայրերը առանձին էին գնում, լինում էր անգամ նույն ընտանիքի անդամներ, մեկը մի կառույց էր գնում, մյուսը՝ մի ուրիշ կառուց։ Երկար պայքարից հետո հասկացանք, որ ճիշտը միաբան լինելն էր, կառուցել մի այնպիսի հարթակ, որ լինենք միասնական, ավելի ուշիմ, հետևողական, ճիշտ աշխատանքներ վարենք, լինենք ավելի կառուցողական, ու հենց այդ տեղից էլ ստեղծվեց այս ասոցիացիան։

Ասոցիացիայի հիմնական նպատակն էլ գնալ երեխաների ճակատագրերի բացահայտման հետևից, այն նաև ընտանիքների պաշտպանության համար է։ Մեր ասոցիացիայի հիմնական կարևորությունը այն էր, որ մենք զբաղվում ենք բոլոր պատերազմների հետևանքներով՝ 1990–ականներ, 2020, 2023 պատերազմներ, ունենք նաև 2023-ի պայթյունի հետևանքով անհայտ կորածներ ու մեր ասոցիացիայի հիմնադիր անդամների մեջ հենց կան բոլոր այդ ժամանակահատվածների անհայտ կորածների ընտանիքներ։

Մեր ասոցիացիան սիրով կհամագործակցի բոլոր կառույցների հետ, կլինեն պետական մարմիններ, միջազգային կառույցներ, դոնոր կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, հետազոտական կենտրոններ՝ պահպանելով մեր չեզոքությունը։

Ուզում եմ բոլորը պարզ հասկանան, որ այս թվերի հետևում անհայտ կորածների ուղղակի թվեր չեն, նրանք մարդիկ են, նրանք ընտանիքներ են, նրանք սպասում են, տարիների սպասում են»,–ասաց նա։

Ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում․ Արցախից տեղահանված Բերտան դիմել է ՀՀ իշխանություններին

Մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում,․այս մասին հայտարարություն է տարածել արցախցի Բերտա Շահրամանյանը։

Նա բաց նամակով դիմել է Հայաստանի իշխանությանը։

«Ես Բերտա Շահրամանյանն եմ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի (այլևս ՀՀ)։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի տեղահանման օրերին տեղի ունեցած պայթյունի ժամանակ կորցրել եմ ընտանիքիս 4 անդամներին՝ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս։ Այդ դեպքից անցել է գրեթե 3 տարի։ Ես, մայրս և զինվորական հաշմանդամության կարգ ունեցող եղբայրս ապրում ենք վարձով։ Այս ընթացքում պետությունից չենք ստացել ոչ մի աջակցություն։ Մինչ օրս հարազատներս չեն ստացել որևէ կարգավիճակ, մինչդեռ այդ պայթյունը ռազմական գործողությունների հետևանք էր։

Այսօր ես և ընտանիքս կանգնած ենք բավականին մեծ խնդրի առաջ, քանի որ բնակարանների վարձերի թանկացման խնդիրը հասել է նաև մեզ։ Ցավոք սրտի, ես և ընտանիքս ի վիճակի չենք վճարելու ամսական 300.000 ՀՀ դրամ վարձի գումար։ Պետության կողմից տրամադրվող 3-4 մլն սերտիֆիկատներով ներկայիս շուկայական գներով անհնար է նույնիսկ 1 սենյականոց բնակարան ձեռք բերել, իսկ մենք մի քանի օրվա ընթացքում պետք է հանձնենք ներկայիս բնակարանը։ Մինչ այսօր ես խելամիտ գնով վարձով բնակարան չեմ կարողացել գտնել, քանի որ ես՝ տան միակ աշխատողս աշխատում եմ Երևանում և բնականաբար բնակարան փնտրում եմ Երևանում։ Դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով, հաշվի առնել ընտանիքիս ներկայիս ծանր իրավիճակը և որևէ ձևով լուծում տալ այս մեծ խնդրին, քանի որ մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում։

Եվ վերջում ուզում եմ տեղեկանալ, արդյո՞ք պատկան մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն և արդյո՞ք բնակարանների սեփականատերերի կողմից ստացված եկամտից եկամտահարկ է վճարվում պետությանը»,- գրել է նա։