Սպառնալիքներն ու պատժամիջոցները չեն կանգնեցնի Իրանի հրթիռային ծրագիրը. ԻՀՊԿ հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին հայտարարել է, որ սպառնալիքներն ու պատժամիջոցները չեն կարող կանգնեցնել Հասան Թեհրանի Մողադամի հիմնադրած՝ Իրանի հրթիռային ծրագրի զարգացումը, հաղորդում է Mehr-ը։

Նա ընդգծել է, որ այս ուղին շարունակվում է հավատի և անձնազոհության պատրաստակամության շնորհիվ։

Օդատիեզերական ուժերի օրվա առթիվ հղած ուղերձում Վահիդին նշել է, որ այս օրն ամեն տարի հիշեցնում է իրանական հրթիռային ծրագրի հիմնադրի մասին, որը, նրա ձևակերպմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության համար «ճանապարհ է բացել դեպի երկինք»։

Հրամանատարը նշել է, որ Թեհրանի Մողադամն առաջին հրթիռները ստեղծում էր գրեթե զրոյից՝ ապավինելով Աստծու հանդեպ հավատին։ Վահիդին ընդգծել է, որ այսօրվա մարտիկները շարունակում են նրա գործը՝ մեծացնելով ռազմական ներուժը լեռների խորքում և ստորգետնյա տարածքներում։

«Թշնամին պետք է իմանա՝ նահատակ Թեհրանի Մողադամի ուղին հնարավոր չէ կանգնեցնել սպառնալիքներով կամ պատժամիջոցներով։ Այս ուղին շարունակվում է արյան և հավատի շնորհիվ»,- հայտարարել է գեներալը։

Վահիդին նաև հպարտություն է հայտնել ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի համար և հարգել Թեհրանի Մողադամի, ինչպես նաև նահատակներ Ամիր Ալի Հաջիզադեի, Մահմուդ Բաղերիի և զոհված մյուս ծառայակիցների հիշատակը։ Նա զինծառայողներին կոչ է արել շարունակել նրանց գործը։

Տասնյակ զոհեր և վիրավորներ․ ողբերգական վթար՝ ԱՄԷ-ում


Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել ԱՄԷ-ում։ Ֆուջեյրա էմիրությունում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որին մասնակցել է 18 մարտադ…

Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցերի:

«Տիտանիկ»-ի հետքերով․ պատմական ևս մեկ նավ է «խորտակվել»


Պատմական SS United States օվկիանոսային լայները, որը ավելի քան 30 մետրով ավելի երկար էր, քան «Տիտանիկը», խորտակվել է Մեքսիկական ծոցի հատակում՝ Ֆլորիդայի ափերի…

Երևանում բնակարանների գներն աճել են․ ինչո՞ւ

Երևանում անշարժ գույքի գների երկնիշ աճին զուգահեռ արագանում է նաև հիփոթեքային վարկավորումը։ Կենտրոնական բանկը շուկայում ռիսկերի կուտակման վտանգ է տեսնում․ ավելանում է ինչպես բնակարանների արժեքը, այնպես էլ երկու և ավելի հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների մասնաբաժինը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գների ու վարկավորման շարունակական աճը, և որքանո՞վ են պաշտպանված բնակարան գնողներն ու բանկերը շուկայի հնարավոր դանդաղման դեպքում։

Արսեն Գևորգյանը քաղաքական հետապնդման զոհ է․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը ցավակցություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի հարազատներին, ընկերներին ու կուսակցության

«Պարոն Գևորգյանը պարզապես կալանավորված չէր, այլ կալանավորված էր քաղաքական նպատակներով։ Որքան էլ իրենք փորձեն ցինիկաբար այլ բնութագրումներ տալ, այնուհանդերձ, նա քաղաքական հետապնդման զոհ է։ Իշխանության ուղիղ պատասխանատվության ներքո է դեպքը տեղի ունեցել»,-«18 արդարների» դատական նիստից հետո ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդը։

Սրբազանի համոզմամբ՝ իշխանություններն այս կերպ «մարդասպանություն» են գործել։

Հիշեցնենք, որ կալանավայրում Արսեն Գևորգյանի մահից հետո Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, թե Գևորգյանի ինքազգացողությունը առավոտյան է վատացել, առաջին բուժօգնությունը ցույց է տվել բուժակը: 07:55 կանչել են շտապօգնություն: Եվ արդեն 8:30 -ին արձանագրվել է ընդդիմադիր թեկնածուի կենսաբանական մահը:

«Nvidia» -ի հիմնադիրն ու ղեկավարը հրաժարական տվեց մեծ սկանդալի ֆոնին


Գրաֆիկական պրոցեսորներ մշակող և արտադրող «Nvidia» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել են ընկերո…

ԱՄՆ-ից արտաքսումների թիվը հասել է Ներգաղթի ոստիկանության 23-ամյա պատմության առավելագույնին

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE) 2026 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարում արտաքսել է 483,2 հազար մարդու։ Սա գերատեսչության 23-ամյա պատմության ամենաբարձր ցուցանիշն է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով գերատեսչության տվյալները։

Արտաքսումների թիվն աճել է 9%-ով՝ նախորդ ռեկորդի համեմատ. մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում արտաքսվել էր 442,64 հազար մարդ։ Ջո Բայդենի նախագահության վերջին՝ 2024 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 78%-ով. այն ժամանակ ԱՄՆ-ից արտաքսվել էր 271,48 հազար մարդ։

Վերջին 12 ամիսների ընթացքում ICE-ը նաև ձերբակալել է 474,85 հազար մարդու՝ գրեթե երկու անգամ ավելի, քան մեկ տարի առաջ, երբ ձերբակալվածների թիվը կազմել էր 239,89 հազար։ 2024 թվականին գերատեսչությունը ձերբակալել էր 113,43 հազար մարդու, այսինքն՝ երկու տարում ցուցանիշն աճել է ավելի քան չորս անգամ։

Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ICE-ն այսքան մանրամասն տվյալներ չէր հրապարակել, դրանց թվում՝ 2025 թվականի համար։ Ընդ որում, ընթացիկ մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում, թե ձերբակալվածներից և արտաքսվածներից քանիսն են դատվածություն ունեցել։ Նման տեղեկություններ նախորդ վարչակազմերի օրոք հրապարակվում էին։

«Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ ICE-ը հնարավորություն է ստացել անարգել հայտնաբերելու և արտաքսելու անօրինական ներգաղթյալներին՝ ամերիկացիների կյանքերը փրկելու համար»,- հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինը։

Սեպտեմբերին ICE-ը հայտնել է ավելի քան 48 հազար ձերբակալության մասին։ Դրանով ավարտվել է ռեկորդային ցուցանիշների երկամսյա շրջանը. օգոստոսին գերատեսչությունը ձերբակալել էր 50 հազար 925 մարդու։

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունեց Հ.Բ.Ը.Մ.-ի պատվո նախագահ Պերճ Սեդրակյանին․ Այսօր՝ Հինգշաբթի, 12 Նոյեմբեր 2026-ին, շուրջ երկու ժամ տեւողութեամբ…