Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունեց Հ.Բ.Ը.Մ.-ի պատվո նախագահ Պերճ Սեդրակյանին․ Այսօր՝ Հինգշաբթի, 12 Նոյեմբեր 2026-ին, շուրջ երկու ժամ տեւողութեամբ…

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինծառայող է զոհվել

Թուրքիայի հարավում S-70 ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինծառայող է զոհվել։ Դրա մասին հինգշաբթի հայտնել են երկրի ազգային պաշտպանության նախարարությունից։

Ուղղաթիռը կործանվել է երեկոյան՝ Մալաթիա քաղաքի հարավային ծայրամասում գտնվող Սամանքյոյ շրջանում։ Պատահարի պատճառները դեռ պարզված չեն։

«Մալաթիայում մեր S-70 ուղղաթիռի՝ դեռևս չպարզված պատճառով վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող մեր չորս հերոս մարտական ընկերները»,- ասվում է սոցիալական ցանցերում նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։

Հեռուստատեսային կադրերում երևում էին ուղղաթիռի այրվող բեկորները՝ մի քանի շենքերի հարևանությամբ գտնվող բաց տարածքում։ Demirören գործակալության տվյալներով՝ կրակը տարածվել է մոտակայքում գտնվող բնակելի տան վրա։ Գետնի վրա տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկաններ, հրշեջներ և բուժօգնության բրիգադներ։

Ալլա Պուգաչովային և նրա ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, լուսանկարել են Կիպրոսում


77-ամյա Ալլա Պուգաչովային և նրա 50-ամյա ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, լուսանկարել են Լիմասոլի փողոցներում զբոսնելիս։ Լուսանկարները հայտնվել են ամուսինների երկր…

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

Այսօր՝ 85 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը, հայտնում են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնից։

«Նորայր Մեհրաբյանի մահը անդառնալի և ծանր կորուստ է հայկական պարարվեստի համար։

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վարպետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստը գնահատող բոլոր մարդկանց»,-նշված է հաղորդագրության մեջ։

Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը սոցիալական իր էջերից մեկում գրել է․

«Սիրահարվել կրկին ու կրկին»։

Գրառումը երկրպագուների շրջանում հարցեր է առաջացրել․ արդյոք դերասանուհու անձնական կյանքում նոր սիրավե՞պ է սկսվել։

Նախորդ տարի Ռոմելան անկեղծորեն խոսել էր Գևորգ Գրիգորյանի հետ հարաբերությունների և ցավոտ բաժանման մասին։ Այս անգամ, սակայն, նա չի մանրամասնել իր գրառման իմաստը։

Առայժմ հայտնի չէ՝ խոսքը նոր սիրո՞, թե՞ պարզապես կյանքի հանդեպ վերաբերմունքի մասին է։

Ստեփան Ասատրյանը դեռ ոստիկանների պաշտպանության տակ է


Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) եւ Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տեր Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կա…

Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Կայա Կալասի հետ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, հայտնում է նախարարության մամուլի խոսնակը

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցերի:

Թրամփն առաջարկել է Թիմ Քուկին նշանակել Nvidia-ի ղեկավար՝ Ջենսեն Հուանգի փոխարեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Apple-ի ղեկավար Թիմ Քուկին պետք է նշանակել Nvidia-ի ղեկավար՝ ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հրաժարականից հետո։

«Այժմ, երբ Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը, որը ֆանտաստիկ աշխատանք է կատարել, հրաժարական է տվել, կա միայն մեկ մարդ, որն ունակ է զբաղեցնել նրա տեղը՝ Թիմ Քուկը՝ Apple-ից։ Մի լեգենդին փոխարինում է մյուսը»,- գրել է Թրամփը։

Ջենսեն Հուանգը նոյեմբերի 12-ին լքել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնը։

Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քոլեթ Քրեսը, որը կշարունակի զբաղեցնել Nvidia-ի գործադիր փոխնախագահի և ֆինանսական տնօրենի պաշտոնները։ Տնօրենների խորհուրդը սկսել է մշտական ղեկավարի որոնումները և կդիտարկի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թեկնածուների։

Հուանգը նոյեմբերի 7-ին Nvidia-ի տնօրենների խորհրդին խոստովանել է, որ ինտիմ կապ է ունեցել մի կնոջ հետ, որին ամերիկյան հետախուզությունը կասկածել է Պեկինի օգտին տեղեկություններ հավաքելու մեջ։ Խոսքն Էլիս Հուանգի մասին է, որին ամերիկյան հատուկ ծառայությունները համարում են չինական հետախուզության հետ կապ ունեցող անձ։ Դրանից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 8-ին, Nvidia-ի տնօրենների խորհուրդը անկախ հետաքննություն է նախաձեռնել։

Եվրահանձնաժողովը SpaceX-ից պահանջել է անհապաղ վերականգնել Starshield-ի աշխատանքը Ուկրաինայում

Եվրոպական հանձնաժողովը ամերիկյան SpaceX ընկերությանը կոչ է արել անհապաղ վերականգնել Starshield արբանյակային կապի համակարգի աշխատանքը Ուկրաինայում՝ նոր խափանումների պայմաններում, որոնք, ըստ ուկրաինական կողմի, դժվարացնում են ռուսական հարձակումների հետմղումը, հաղորդում է «Европейская правда»-ն։

«Այս հաղորդագրությունները խոր մտահոգություն են առաջացնում, և եթե դրանք հաստատվեն, դա անընդունելի է»,- նոյեմբերի 12-ին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թոմա Ռենյեն։

Նա ընդգծել է, որ SpaceX-ը պետք է հետևողական մոտեցում ցուցաբերի Ուկրաինային ծառայություններ մատուցելու հարցում։ Ըստ Ռենյեի՝ անհրաժեշտ է անհապաղ վերականգնել Starshield-ի աշխատանքը, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան կապ պահպանել, պաշտպանել խաղաղ բնակչությանը և երկրի տարածքը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ուկրաինական ստորաբաժանումները մի քանի օր շարունակ Starshield-ի աշխատանքի զգալի խափանումներ են արձանագրում ռազմաճակատի ամբողջ գծի երկայնքով և օկուպացված տարածքներում։

Ըստ նրա՝ կապի՝ մինչև 161 կմ/ժ արագության սահմանափակումները դժվարացնում են ռուսական ռեակտիվ անօդաչուների դեմ որսացող անօդաչու սարքերի կիրառումը։ Զելենսկին հայտարարել է, որ դրա պատճառով ռուսական անօդաչուներն արդեն կարողացել են հարվածներ հասցնել։ Կիևը փորձում է ամերիկյան կողմից պարզել սահմանափակումների պատճառները։

Արբանյակային կապի հասանելիության խնդիրներ առաջացել էին նաև հոկտեմբերին. այն ժամանակ սահմանափակումներն ազդել էին ուկրաինական անօդաչուների և Starlink ու Starshield օգտագործող այլ համակարգերի աշխատանքի վրա։ Աշխատանքը վերականգնվել էր հոկտեմբերի 24-ին, սակայն նոյեմբերին, ըստ ուկրաինական կողմի հաղորդումների, սահմանափակումները կրկին ի հայտ են եկել։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նույնպես մտահոգություն է հայտնել խափանումների կապակցությամբ և հայտարարել, որ մտադիր է այս հարցը բարձրացնել ԱՄՆ ներկայացուցիչների հետ զրույցներում։ Նա ընդգծել է, որ արբանյակային կապն առանցքային նշանակություն ունի Ուկրաինայի պաշտպանության և Եվրոպայի անվտանգության համար։

«Եկ քինինք Արցախ»․ Արթուր Խաչենցը դստեր հետ հուզիչ կատարում է ներկայացրել

Երգիչ Արթուր Խաչենցը դստեր հետ կատարել է «Եկ քինինք Արցախ» գեղեցիկ երգը՝ համացանցում կիսվելով ջերմ ու հուզիչ ընտանեկան պահով։

Հոր և դստեր անկեղծ կատարումը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ երեխայի համար ամենամեծ արժեքներից են ծնողի սերը, ներկայությունն ու հոգատարությունը։