Ջենսեն Հուանգի շուրջ սկանդալի ֆոնին Nvidia-ի շուկայական արժեքը նվազել է 515 միլիարդ դոլարով

ԱՄՆ ֆոնդային ինդեքսները հինգշաբթի առևտրի մեկնարկին նվազել են՝ Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից Ջենսեն Հուանգի հեռանալու մասին հաղորդագրություններից հետո։ Արհեստական բանականության շուկայի առանցքային խաղացողներից մեկի բաժնետոմսերն առևտրի սկզբում անկում են ապրել 12%-ով, իսկ օրվա երկրորդ կեսի սկզբին անկումը գերազանցել է 4%-ը, հայտնում է NBC News-ը։

Օրվա ընթացքում Nvidia-ն Nasdaq, Dow Jones և S&P 500 ինդեքսներում ամենամեծ անկում գրանցած ընկերություններից էր։ Ընկերության մասին լուրերի հետնապատկերին բոլոր երեք ինդեքսներն անկայուն դինամիկա են ցուցաբերել՝ սկզբում նվազել են, ապա վերականգնվել և կրկին անկում ապրել։

Nvidia-ն ժամանակավոր ղեկավար է նշանակել իր երկարամյա ֆինանսական տնօրենին։ Միաժամանակ ղեկավարության իրավահաջորդության պաշտոնական ծրագրի բացակայությունն ընկերությանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնեցրել այն պահին, երբ նրա մշակումներն առանցքային նշանակություն ունեն արհեստական բանականության ամբողջ ոլորտի համար։

Հուանգի հեռանալը նաև ուժեղացրել է մտավախությունները Չինաստան միկրոսխեմաների մատակարարումների կարգավորման հնարավոր խստացման վերաբերյալ։ JPMorgan-ի վերլուծաբանները դեռ մինչև հրաժարականի մասին հաղորդագրության հրապարակումը զգուշացրել էին, որ ազգային անվտանգության նկատառումները մեծացնում են ուղղակի և անուղղակի մատակարարումների նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու հավանականությունը։

«Ակնկալում ենք, որ Nvidia-ի թիմը արհեստական բանականության ոլորտում կպահպանի առաջատար դիրքը»,- նշել են JPMorgan-ի վերլուծաբանները՝ միաժամանակ զգուշացնելով, որ կառավարման մեջ նույնիսկ մեկ լուրջ սխալը կարող է նոր խնդիրների հանգեցնել։ Նրանց կարծիքով՝ իր առջև դրված խնդիրներն անթերի կատարելու ընկերության կարողությունը վճռորոշ նշանակություն կունենա թե՛ նրա, թե՛ ամբողջ ոլորտի համար։

Հուանգի մասին հաղորդագրությունների հետնապատկերին Nvidia-ի բաժնետոմսերի գինը կտրուկ նվազել է, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան կրճատվել է մոտ 515 միլիարդ դոլարով։ Առևտրի սկզբում ընկերության արժեքը 2025 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 4 տրիլիոն դոլարից ցածր։

Տեխնոլոգիական ոլորտի վրա լրացուցիչ ճնշում են գործադրել արհեստական բանականության համար ամպային հաշվարկների ոլորտում աշխատող Nebius ստարտափի արդյունքները։ Ընկերության շահույթը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, սակայն ներկայացված կանխատեսումը հիասթափեցրել է ներդրողներին։ Նրա բաժնետոմսերն անկում են ապրել գրեթե 20%-ով, իսկ մրցակից CoreWeave-ի արժեթղթերը նախորդ օրվա աճից հետո էժանացել են 10%-ով։

Ներդրողներն ավելի ու ավելի զգուշավոր են վերաբերվում արհեստական բանականությանն առնչվող ընկերություններին, հատկապես՝ փոքր ստարտափներին, որոնց տվյալների կենտրոնների կառուցման համար տասնյակ միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ։ Չնայած արհեստական բանականության համակարգերում, հաշվողական ենթակառուցվածքներում և սարքավորումներում արդեն ներդրված հարյուրավոր միլիարդավոր դոլարներին՝ շուկան շարունակում է կասկածել, թե որքան արագ այդ ներդրումները կսկսեն արդյունք տալ։

Այս պայմաններում Ֆիլադելֆիայի ֆոնդային բորսայի կիսահաղորդչային ընկերությունների ինդեքսը նվազել է 2%-ով, իսկ հիշողության սարքեր արտադրողների ցուցանիշներին հետևող բորսայական ֆոնդը կորցրել է 4%։ Տեխնոլոգիական ոլորտը S&P 500-ի ոլորտների շարքում գրանցել է վատագույն դինամիկան։

Նոյեմբերի 7-ին Հուանգը Nvidia-ի տնօրենների խորհրդին խոստովանել է, որ ինտիմ կապ է ունեցել մի կնոջ հետ, որին ամերիկյան հետախուզությունը կասկածում է Պեկինի օգտին տեղեկություններ հավաքելու մեջ։ Խոսքն Էլիս Հուանգի մասին է, որին ամերիկյան հատուկ ծառայությունները համարում են չինական հետախուզության հետ կապ ունեցող անձ։ Դրանից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 8-ին, Nvidia-ի տնօրենների խորհուրդը անկախ հետաքննություն է նախաձեռնել։

Ավելի ուշ Հուանգը հեռացել է ընկերության ղեկավարի պաշտոնից։

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում


Հանրապետականներ Ջեյ Դի Վենսը և Մարկո Ռուբիոն (երկրի փոխնախագահ և պետքարտուղար համապատասխանաբար – խմբ․), ինչպես նաև դեմոկրատներ Ջոն Օսոֆը և Փիթ Բուտիջիգը 2028…

Եվրոպացիների գործողություններն ու հայտարարություններն բավականին հակասական են․ Պեսկով

Եվրոպան վերջին ուժերով փորձում է խաղաղության տրամադրվածություն ցուցադրել, սակայն միաժամանակ հայտարարում է Ուկրաինայում զորախումբ տեղակայելու մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եվրոպացիների գործողություններն ու հայտարարություններն իսկապես բավականին հակասական են։ Մի կողմից՝ նրանք վերջին ուժերով փորձում են խոսքով խաղաղության ինչ-որ տրամադրվածություն ցուցադրել, սակայն մյուս կողմից՝ Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը հայտարարում են, որ պատրաստվում են զորախումբ տեղակայել Ուկրաինայում», – Առաջին ալիքին տված մեկնաբանությունում ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ արևմտյան ռազմական զորախմբի տեղակայումը Ուկրաինայում կնշանակի պատերազմի շարունակություն՝ ընդ որում՝ ավելի լայն մասշտաբներով։

Պեսկովը նաև հաստատել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կհայտնի Ուկրաինայի հետ գերիների նոր փոխանակման մանրամասները։

Mercedes-Benz-ը դիտարկում է Գերմանիայում գործարանների փակման հնարավորությունը

Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz-ը արտադրական բարձր ծախսերի և շահույթի նվազման հետնապատկերին դիտարկում է Գերմանիայում գործարանների փակման հնարավորությունը։ Դրա մասին հայտարարել է ընկերության վարչության՝ կադրային հարցերով պատասխանատու անդամ Բրիտա Զեեգերը, հաղորդում է dpa-ն։

«Մենք ստիպված ենք մանրակրկիտ և առարկայորեն ուսումնասիրել, թե Գերմանիայում որ ձեռնարկությունների պահպանումը դեռ կարող ենք մեզ թույլ տալ»,- ասել է Զեեգերը հինգշաբթի ընկերության ներքին ցանցում հրապարակված հարցազրույցում։

Ըստ նրա՝ ղեկավարությունը կցանկանար ամեն գնով խուսափել գործարանների փակումից, սակայն այժմ ստիպված է ավելի առարկայորեն դիտարկել նաև այդ սցենարը։

Զեեգերը նշել է, որ ընկերությունը ձգտում է աշխատակիցների ներկայացուցիչների հետ համատեղ մշակել միջոցառումների փաթեթ, որը շոշափելի տնտեսական արդյունք կապահովի և միաժամանակ սոցիալապես ընդունելի կլինի։ Սակայն արհմիությունների և աշխատակիցների ներկայացուցիչների հետ արագ համաձայնության հասնել ակնկալել պետք չէ։

Mercedes-Benz-ի արտադրության գծով տնօրեն Միխայել Շիբեն, իր հերթին, հայտարարել է, որ ծախսերի ներկայիս կառուցվածքի պայմաններում գերմանական ձեռնարկություններում ներդրումներ կատարելն անհնար է։ Ըստ նրա՝ ընկերության վարչությունը համատեղ որոշում է ընդունել կասեցնել Գերմանիայի արտադրական հարթակներում հետագա բոլոր ներդրումները։

Շիբեն միաժամանակ մատնանշել է ծախսերի զգալի տարբերությունը. որոշ դեպքերում Գերմանիայում աշխատուժի վարձատրության ծախսերը հինգ անգամ գերազանցում են Արևելյան Եվրոպայի ձեռնարկությունների համանման ցուցանիշները։ Համադրելի տարբերություններ են նկատվում նաև վարչական ծախսերի առումով։

Մի քանի շաբաթ առաջ Շիբեն արդեն զգուշացրել էր, որ Mercedes-Benz-ը կփակի Գերմանիայում գործող երկու գործարան, եթե ընկերությանը չհաջողվի կրճատել ծախսերը։

Վերջին տարիներին ավտոարտադրողը բախվում է վաճառքի ծավալների նվազմանն ու շահույթի կտրուկ անկմանը։

«Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ»․ Թրամփը նշել է, թե որ հարցի վրա է մտադիր կենտրոնանալ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հանձնարարել է ամբողջությամբ կենտրոնանալ դեմոկրատների ղեկա…

«Խոհեմ քայլ կլինի, եթե Ձեր լիազորությունները վայր դնեք». Տիգրան Դավուդյան

«Խոհեմ քայլ կլինի, եթե Ձեր լիազորությունները վայր դնեք». Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Արդարադատության հարգելի նախարար, սխալ են արել, որ թիրախավորել են Ձեր ընտանիքին. Ձեր հուզումը հասկանալի է։ Ձեր նախորդ հայտարարություններից ենթադրում եմ, որ ֆինանսապես ապահովված եք (Ձեր բանկային հաշվին մուտքագրված պարգևավճարի 6 թե 7 միլիոն լինելն անգամ չէիք ստուգել. ակնարկել էիք, որ 200,000 դոլարանոց բնակարան գնելը շատ նորմալ է (ի դեպ ես էլ այդ կարծիքին եմ))։ Բարձրակարգ իրավաբան եք և ինքնաիրացման շատ տեղեր ունեք։ Իբրև նախարար շատ լավ սկսեցիք, բայց վերջին Ձեր արտահայտությունները (ընդդիմադիրները գլուխները պատին են տալիս կամ Ստեփանավանի ընդդիմադիր գործչի կալանավայրում մահվան դեպքի մասին Ձեր կեցվածքը) Ձեզ շատ խոցելի են դարձրել։ Իմ կարծիքով, խոհեմ քայլ կլինի, եթե Ձեր լիազորությունները վայր դնեք։

«1 շաբաթ չանցած` ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել». Սամվել Աշոտյան

«1 շաբաթ չանցած` ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել». Սամվել Աշոտյան

Տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1 շաբաթ չանցած` ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել։ Կարելի է երկար խոսել պատճառների մասին, բայց ինչո՞ւ այդքան ժամանակ ծախսել, եթե կա 1 հիմնական պատճառ, որից էլ բխում են հազարավոր մանր պատճառները։ Ու այդ պատճառը նրանում է, որ դուք, հարգելիներս, ունեք ուռճացված էգո ու 0 ռեֆլեքսիա՝ ձեր կառավարման տարիների խայտառակ սխալներն ընդունելու ու վերջին 9 տարիների սեփական ձախողումների համար պատասխանատվություն ստանձնելու։
     Վերջերս տեղի ունեցած ընդդիմադիրների հավաքի ժամանակ մի քանի անգամ հնչեց մի գաղափար, որ հաջորդիվ ցանկացած ընտրություն պիտի լինի հանրաքվեի տրամաբանությամբ՝ 1 ընդդիմադիր ուժ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ բոլոր իրապես ընդդիմադիր հայացքներով մարդիկ պիտի միանան այդ ուժին։
     Նույն միտքը, որ հնչում է 9 տարի։
     Բայց առաջանում է 1 տրամաբանական հարց՝ իսկ հենց դուք պատրա՞ստ եք մի կողմ դնել ձեր ուռած էգոներն ու 1 դրոշով առաջ գնալ։
     Կամ էլ լավ, ընդունենք այդպես եղավ ու բոլորը միացան ձեզ։ Արդյունքում ընտրության եք մասնակցում դուք, Փաշինյանն ու «պետականամետ» ընդդիմությունը։ Փաշինյանը կտանի ձայների մի մասը, մի մասը կտանեք դուք, իսկ չեզոքների ու ընդդիմադիրների մի մեծ շերտ էլ՝ զզվելով թե՛ ձեզանից ու թե՛ Փաշինյանից քվեն կտա «պետականամետներին»։ Արդյունքում «պետական» իշխանությունն ու «պետականամետ» ընդդիմությունն ստանում են մեծամասնություն։
     Իսկ ո՞վ մեղավոր կլինի։ Իհարկե ժողովուրդը, բա էլ ո՞վ»:

Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր

ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր:

Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Շախմատի ֆեդերացիան շնորհավորել է Տիգրանին և նրա մարզիչ Տիգրան Հարությունյանին այս փայլուն արդյունքի կապակցությամբ և մաղթել նորանոր հաղթանակներ:

Սպառնալիքներն ու պատժամիջոցները չեն կանգնեցնի Իրանի հրթիռային ծրագիրը. ԻՀՊԿ հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին հայտարարել է, որ սպառնալիքներն ու պատժամիջոցները չեն կարող կանգնեցնել Հասան Թեհրանի Մողադամի հիմնադրած՝ Իրանի հրթիռային ծրագրի զարգացումը, հաղորդում է Mehr-ը։

Նա ընդգծել է, որ այս ուղին շարունակվում է հավատի և անձնազոհության պատրաստակամության շնորհիվ։

Օդատիեզերական ուժերի օրվա առթիվ հղած ուղերձում Վահիդին նշել է, որ այս օրն ամեն տարի հիշեցնում է իրանական հրթիռային ծրագրի հիմնադրի մասին, որը, նրա ձևակերպմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության համար «ճանապարհ է բացել դեպի երկինք»։

Հրամանատարը նշել է, որ Թեհրանի Մողադամն առաջին հրթիռները ստեղծում էր գրեթե զրոյից՝ ապավինելով Աստծու հանդեպ հավատին։ Վահիդին ընդգծել է, որ այսօրվա մարտիկները շարունակում են նրա գործը՝ մեծացնելով ռազմական ներուժը լեռների խորքում և ստորգետնյա տարածքներում։

«Թշնամին պետք է իմանա՝ նահատակ Թեհրանի Մողադամի ուղին հնարավոր չէ կանգնեցնել սպառնալիքներով կամ պատժամիջոցներով։ Այս ուղին շարունակվում է արյան և հավատի շնորհիվ»,- հայտարարել է գեներալը։

Վահիդին նաև հպարտություն է հայտնել ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի համար և հարգել Թեհրանի Մողադամի, ինչպես նաև նահատակներ Ամիր Ալի Հաջիզադեի, Մահմուդ Բաղերիի և զոհված մյուս ծառայակիցների հիշատակը։ Նա զինծառայողներին կոչ է արել շարունակել նրանց գործը։

Տասնյակ զոհեր և վիրավորներ․ ողբերգական վթար՝ ԱՄԷ-ում


Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել ԱՄԷ-ում։ Ֆուջեյրա էմիրությունում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որին մասնակցել է 18 մարտադ…