Չի կարելի պատժել մեկին մեկ այլ ակումբ տեղափոխվելու ցանկության համար


Սպորտ


Արգենտինայի հավաքականի հոգեբան Խուան Մանուել Բրինդիզին մեկնաբանել է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսի վիճակը։ «Երբ բանակցությունների ընթացքում դեպրեսիա է առաջանում, իրավիճակը բոլորովին այլ բնույթ է ստանում։ Պետք է զգույշ լինել։ Նախ պետք է հոգ տանել մարդու մասին, և դա է, ինչ պետք է անել։

Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել այն փաստը, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ։ Չի կարելի պատժել մեկին մեկ այլ ակումբ տեղափոխվելու ցանկության համար։ Խուլիանոսի ցանկությունը քմահաճույք չէ. դա այն է, ինչ նա ցանկացել է մանկուց», – Բրինդիզիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։

Նախկինում ԶԼՄ-ներում հաղորդվել էր, որ Խուլիան Ալվարեսի մոտ դեպրեսիա է ախտորոշվել զննման ժամանակ։



«Ստացեք լրացուցիչ եկամուտ՝ SOUQ-ում պատվերներ կատարելով»․ ինչ է թաքնված առաջարկի հետևում

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որոնցում առաջարկվում է «SOUQ հարթակում» պատվերներ կատարելու դիմաց եկամուտ ստանալ։  «Հիանալի հնարավորություն…

3-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար․ այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Այնպիսի տպավորություն է, որ եթե պարզապես փչես «Ռեալի» ֆուտբոլիստների վրա, դա արդեն խախտում կհամարվի. Խուան Ֆունես


Սպորտ


«Մալագայի» գլխավոր մարզիչ Խուան Ֆունեսը խիստ քննադատության է ենթարկել մրցավարությունը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա Լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ իր թիմը ջախջախիչ պարտություն է կրել 0-4 հաշվով։


Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումը սպասարկում էր գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան։


Ինչպես փոխանցում է Marca պարբերականը, իսպանացի մասնագետը հանդիպումից հետո չի թաքցրել իր զայրույթը. «Այնպիսի տպավորություն է, որ եթե պարզապես փչես «Ռեալի» ֆուտբոլիստների վրա, դա արդեն խախտում կհամարվի։ Իսկ որպեսզի կանոնների խախտում գրանցվի մեր օգտին, պետք է, որ արյուն թափվի»։

Հատկանշական է, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել գործընկերոջ այս հայտարարությունը։

Իսպանիայի առաջնության մեկնարկային երեք տուրերից հետո «սերուցքայինները» վաստակել են 9 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Մալագան» իր ակտիվում ունի ընդամենը 1 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։



Թվային հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի


Հայաստան


«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված` հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։



Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ 3–րդ բանակային կորպուսը հուլիսի 7–ից հրամանատար չուներ։

Այն, ինչը տեղի ունեցավ 2022-ին, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է․ Հանրապետության նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր…

Բիշքեկում կայացել է Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահների հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել են Բիշքեկում։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման ընթացքում նրանց միջև զրույց է տեղի ունեցել։

Երկրների ղեկավարները պաշտոնական այցով Բիշքեկ են ժամանել Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցառումների շրջանակում։

Քաբուլը պատրաստ է ամերիկյան ներդրումներին


Աշխարհ


Աֆղանստանը կառավարող «Թալիբան»-ը փորձում է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ ամերիկյան ընկերություններին առաջարկելով ներդրումներ կատարել երկրի հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում։

Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին հայտարարել է, որ Քաբուլը պատրաստ է ամերիկյան ներդրումներին։ Ըստ երկրաբանական գնահատականների՝ Աֆղանստանն ունի առնվազն 1 տրիլիոն դոլար գնահատվող, հիմնականում չշահագործված հանքային պաշարներ՝ ներառյալ լիթիում, պղինձ, կոբալտ և ոսկի։

Թալիբանի առաջարկի հիմնական նպատակներից մեկը միջազգային մեկուսացումից դուրս գալն է, պատժամիջոցների թուլացումը և արտերկրում սառեցված մոտ 9,5 միլիարդ դոլարի աֆղանական ակտիվների վերադարձը։ Դրանցից շուրջ 7 միլիարդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում։

Միաժամանակ Վաշինգտոնն առայժմ չի ցուցաբերում հարաբերությունների խորացման մեծ հետաքրքրություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պահանջել Աֆղանստանում գտնվող Բագրամի ավիաբազայի վերադարձը, ինչը Թալիբանը մերժում է։