Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարները

Օգոստոսի 10-ին, Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը․ տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Միլանի օդանավակայանում ավտոմեքենան բախվել է ինքնաթիռին

Միլանի Լինատե օդանավակայանում ցամաքային սպասարկման ծառայության ավտոմեքենան մանևրելու ընթացքում բախվել է մասնավոր ինքնաթիռի, հաղորդում է Sky TG24-ը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 10-ին։

Բախումից հետո օդանավակայանից թռիչքները մոտ կես ժամով դադարեցվել են։ Ժամանող երկու չվերթ վերահասցեագրվել է Մալպենսա և Օրիո ալ Սերիո օդանավակայաններ։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կարճատև դադարից հետո օդանավակայանի աշխատանքը վերադարձել է բնականոն ռեժիմի։

«Բարսելոնայի» ավագը տեղափոխվում է «Լիվերպուլ»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարիերան կշարունակի անգլիական «Լիվերպուլում»։ Անգլիական ակումբը հայտարարել է, որ մինչեւ 26/27 սեզոնի վերջը վարձակալել է ուրուգվայցի մարզիկին։

Հիշեցնենք, որ Արաուխոն «Բարսելոնայում» է 2018 թվականից։ Նա նաեւ հանդիսանում է թիմի առաջին ավագը եւ թիմի հետ ութ հաղթական ադթնի է նվաճել։ Նախորդ սեզոնին մասնակցել է 38 հանդիպման եւ խփել չորս գոլ։

Սերբիան ծրագրում է մինչև 2027 թվականի վերջը միանալ Շենգենյան գոտուն

Սերբիան հույս ունի մինչև 2027 թվականի վերջը կատարել Շենգենյան գոտուն միանալու համար անհրաժեշտ պայմանները։ Դրա մասին Ռադիո Բելգրադի եթերում հայտարարել է Սերբիայի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Նեմանյա Ստարովիչը, հայտնում է Deutsche Welle-ն։

Ըստ նրա՝ Բելգրադն արդեն ունի գործողությունների ծրագիր, որը իշխանությունները մտադիր են ամբողջությամբ իրականացնել մինչև 2027 թվականի վերջը, որպեսզի երկիրը պատրաստ լինի միանալ Շենգենյան գոտուն։

Ստարովիչն այդ հարցը կարևոր է անվանել Սերբիայի համար՝ Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացի ձգձգման ֆոնին։ Սերբական իշխանությունների գնահատմամբ՝ ԵՄ-ի լիարժեք ընդլայնումն ու նոր անդամների ընդունումը դժվար թե տեղի ունենան մինչև ընթացիկ տասնամյակի ավարտը՝ բուն միության ներքին խնդիրների պատճառով։

Այդ պայմաններում Բելգրադը մտադիր է հասնել եվրոպական տարածության չորս հիմնական ազատությունների իրականացմանը՝ մարդկանց, ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի։ Շենգենյան գոտուն հասանելիությունը կապահովի քաղաքացիների ազատ տեղաշարժը, իսկ միասնական եվրոպական շուկային ինտեգրումը՝ ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ շարժը։

Միաժամանակ, Սերբիայի միացումը Շենգենյան գոտուն կարող է երկրի վիզային քաղաքականության փոփոխություն պահանջել։ Մասնավորապես, Բելգրադը, ըստ ամենայնի, ստիպված կլինի չեղարկել Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը, քանի որ Շենգենյան գոտու երկրները վարում են միասնական վիզային քաղաքականություն։ Նմանատիպ քայլ ավելի վաղ ձեռնարկել էր Չեռնոգորիան։

Սերբիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2009 թվականին, և միանալու շուրջ բանակցությունները շարունակվում են։ Անցյալ տարի սերբական իշխանությունները հայտարարել էին մինչև 2026 թվականի վերջը երկրի վիզային քաղաքականությունը եվրոպական կանոններին համապատասխանեցնելու մտադրության մասին։

Մոսկվայից Փաշինյանին շտապեցնում են.Հայաստանը մինչև դեկտեմբեր ունի հանրաքվեի մասին հայտարարելու համար

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է քույրը՝ Մարիամը

2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը։

Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գանձաքարում բնակվող Մարգարյանների ընտանիք՝ շնորհավորելու փոքրիկի ծնունդը։

Նրանք ընտանիքին մաղթել են առողջություն, խաղաղություն, բարօրություն և ամուր ապագա։

Ընտրությունների լեգիտիմության դեֆիցիտը որևէ հակափաստարկ չունի․ Արամ Վարդևանյան

Ընտրությունների լեգիտիմության դեֆիցիտը որևէ հակափաստարկ չունի․ Արամ Վարդևանյան