Վստահ եմ՝ Ձեր առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի պահպանել իր արևմտամետ ուղղությունը. Չեխիայի վարչապետը՝ Փաշինյանին

Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ վարչապետ, թույլ տվեք անձամբ իմ և Չեխիայի Հանրապետության անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունների արդյունքը հստակ վկայում է այն վստահության մասին, որը ձեր երկրի քաղաքացիները ունեն ձեր նկատմամբ։ Ես ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը կարելի է համարել հաջողված, և ուղեկցվեց դրական միջազգային արձագանքով։ Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները, կշարունակի բարգավաճել և պահպանել իր արևմտամետ ուղղությունը։

Մեր երկրների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության մեջ սերտ համագործակցության վրա։ Ես մեծապես գնահատում եմ այս գործընկերությունը և անհամբեր սպասում եմ մեր ապագա անձնական համագործակցությանը թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, քաջառողջություն և մեծ ուժ ձեր պահանջախնդիր և պատասխանատու պարտականությունների կատարման գործում»։ 

«Դատաստանի օրվա ռադիոկայանը» հնչեցրել է «Ощупывание» ազդանշանը

Հինգշաբթի օրը՝ «Դատաստանի օրվա ռադիոկայան» անվամբ հայտնի ՈւՎԲ-76 ռադիոկայանի եթերում հնչել է «Ощупывание» ազդանշանը։

Ազդանշանը ֆիքսվել է հինգշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով 10:50-ին, ուշացումով հայտնել է «УВБ-76 логи» տելեգրամյան ալիքը, որտեղ հրապարակվում են ռադիոկայանի բոլոր ազդանշաններն ու հաղորդագրությունները։

ՈւՎԲ-76-ը զինվորական ռադիոկայան է, որը ստեղծվել է 1970-ական թվականներին։ Այդ ժամանակվանից ի վեր այն հեռարձակում է կարճ, բզզացող ազդանշան, ինչի պատճառով այն ստացել է «Բզզան» (Жужжалка) անվանումը։

Նավթավերամշակման գործարանի վրա հարձակումից հետո Մերձմոսկվայում «սև անձրև» է տեղացել

Մերձմոսկովյան Բալաշիխայի Ժելեզնոդորոժնի միկրոշրջանում տեղացած անձրևից հետո բնակիչները քաղաքային չատերում ու սոցցանցերում ահազանգում են մեքենաների, պատուհանագոգերի և հագուստի վրա հայտնված մութ նստվածքի մասին. հայտնում է «Օստորոժնո, Մոսկվա» տելեգրամյան ալիքը։ Ըստ ականատեսների՝ տեղումներն ուղեկցվել են այրուկի հոտով, իսկ թողած հետքերը տեսողականորեն նման են եղել նավթամթերքի։ Քանի որ անձրևի պահին քամու արագությունը կազմել է մոտ 16 կմ/ժ, այն կարող էր ծուխն ու այրման արգասիքները քշել հենց հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ դեպի Բալաշիխա։ Այդուհանդերձ, Մոսկվայի բնօգտագործման դեպարտամենտն ու «Մոսէկոմոնիտորինգը» պնդում են, որ մայրաքաղաքում և մարզում օդի որակի վատթարացում չի գրանցվել։

Տեղումների հավանական պատճառը Մոսկվայի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն է, որը հունիսի 18-ի առավոտյան՝ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, ենթարկվել է ուկրաինական անօդաչուների հարձակմանը։ Դեպքի մասին հայտնած Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տելեգրամյան իր ալիքում նշել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Բացի այդ, հրդեհներ են բռնկվել Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի «Սադովոդ» ու «Բելայա դաչա» առևտրի համալիրների տարածքում, իսկ Մերձմոսկվայի Կոտելնիկի բնակավայրում հարված է հասցվել բնակելի տանը։ Սոբյանինի հստակեցմամբ՝ գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը տևած հարձակման ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի մատույցներում և քաղաքի երկնքում ընդհանուր առմամբ ուկրաինական 137 դրոն են խոցել։

Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը

Ֆուտբոլ մարզաձևի մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման գործընթացների կատարելագործմամբ և արդյունավետության բարձրացմամբ, տրամադրվող տարկետումների գործընթացի հստակեցմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:

Գործող կարգավորումով նախատեսված է, որ ֆուտբոլի յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 30 մարզիկ կարող է տարկետում ունենալ: Սակայն, կապված ֆուտբոլիստների մարզական կարիերայի աճի առանձնահատկություններով, առկա կարգավորումները չեն նպաստում երիտասարդ ֆուտբոլիստների բնականոն զարգացվածությունը ապահովելուն, քանի որ երիտասարդական հավաքականում ավելի մեծ թվով մարզիկներ ընդգրկելու անհրաժեշտություն է առաջանում, որոնց մարզումային պրոցեսի անընդհատությունը ապահովելու միջոցով է միայն հնարավոր նրանցից որոշներին ազգային հավաքական կազմում ընդգրկելը: Մասնավորապես, վերջին տարիներին պատանեկան և երիտասարդական հավաքականներում տարկետում ստացող մարզիկների թիվը 30-ական է եղել, իսկ ազգային հավաքականի դեպքում 2025 և 2026 թվականներին եղել է 8-10 մարզիկ:

Հետևաբար, գործող կարգով հավաքականներին պատանեկան, երիտասարդական և մեծահասակների բաժանումը և ըստ դրանց համապատասխան թվով մարզիկների տարկետում տրամադրելը չի նպաստում ի սկզբանե կարգով սահմանված նպատակի իրականացմանը, քանի որ հաշի չի առնվել ֆուտբոլի առանձնահատկությունները: Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկներին տարկետում տրվում է մինչև երկու տարի ժամկետով, սակայն երիտասարդական հավաքականի անդամ են հանդիսանում մինչև 21 տարեկանը լրանալը և տարկետման ժամկետը պետք է փոխկապակցվի հավաքականի անդամ լինելու կարգավիճակի հետ:

Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կատարելագործել ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը, այն դարձնել առավել արդյունավետ և հստակ՝ ֆուտբոլ մարզաձևի առանձնահատկությունների հաշվառումով, որը կնպաստի մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի առավել մեծ թվով լավագույն մարզիկների ընդգրկել ազգային հավաքականների կազմերում:

Երևանում ավարտվել է խորհրդարանի հեռացող կազմի վերջին քառօրյայի աշխատանքը

Երևանում հունիսի 18-ին ավարտվել է խորհրդարանի հեռացող կազմի վերջին քառօրյայի աշխատանքը։ Այն ավարտվել էայնպես, ինչպես սկսվել էր՝ խորհրդարանական ընդդիմության բացակայության պայմաններում։