Երբ խորհրդարանից դուրս են մղում այլընտրանքը. Արա Այվազյանի հոդվածը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմական խայտառակ որոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկեց Ազգային ժողովում իր վաստակած տեղից, ունի հետևանքներ, որոնք շատ ավելի լայն են, քան մեկ քաղաքական ուժի ճակատագիրը։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԳ նախկին նախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Արա Այվազյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հարցը շատ ավելի կարևոր է. ստացվում է, որ այսօրվա Հայաստանում քաղաքացիների կամքի արտահայտությունն ընտրությունների ավարտից հետո կարող է վերանայվել վարչական որոշմամբ։

Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը։  Սակայն խնդիրը միայն դրանում չէ։

Փաստացի խորհրդարանից դուրս է մղվում ոչ միայն մեկ կուսակցություն. Դուրս է մղվում քաղաքական այլընտրանքը՝ արտաքին քաղաքականության, անվտանգության և հայկական պետականության ապագայի հարցերում։ Հստակ արձանագրում ենք. ԲՀԿ-ի հանդեպ այս արշավը որևէ կապ չունի Ռուսաստան-Արևմուտք՝ իշխանական կեղծ հակադրության հետ։ ԲՀԿ-ն միշտ հանդես է եկել թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության օգտին։ 

 Գործող իշխանությունները հետևողականորեն փորձել են ներքաղաքական ընտրությունը ներկայացնել որպես հակադրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Սակայն Հայաստանի հասարակության համար հարցն ամենևին չի սահմանափակվել նման պարզեցված ձևակերպմամբ։

Իրական ընտրությունը վերաբերում էր երկրի անվտանգության և զարգացման տարբեր մոդելներին։

«Բարգավաճ Հայաստանը» հանդես էր գալիս հավասարակշռված արտաքին քաղաքականության օգտին՝ հիմնված առանցքային միջազգային դերակատարների հետ համագործակցության վրա։ Մենք ելնում էինք այն համոզմունքից, որ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական հակամարտության հարթակ, այլ պետք է լինի պետություն, որն ունակ է բոլոր ուղղություններով կառուցելու իրատեսական և փոխշահավետ հարաբերություններ՝ առաջնորդվելով բացառապես ազգային շահերով։

Առանձնահատուկ նշանակություն ունի երաշխավորված խաղաղության գաղափարը՝ տարածաշրջանում խախտված հավասարակշռության վերականգնման միջոցով։ 

Մեր մոտեցման կարևոր բաղադրիչն է նաև համաշխարհային հայկական Սփյուռքը։ Տարբեր երկրներում ապրող միլիոնավոր հայերը պետք է լինեն կամուրջ Հայաստանի և այն պետությունների միջև, որտեղ նրանք բնակվում են։ Այդ պատճառով նման քաղաքականությունը որպես որևէ ուժի «ֆորպոստ» դառնալու ձգտում ներկայացնելու փորձերը չեն դիմանում լուրջ վերլուծության։

Այլ խորքային խնդիր

Ժողովրդավարությունը կառավարման ամենաարդյունավետ ձևերից է ոչ միայն այն պատճառով, որ քաղաքացիներին հնարավորություն է տալիս ընտրել իշխանություն։ Դրա ուժը նրանում է, որ անվտանգությունը, արդարությունը ու կայունությունն ապահովվում են իշխանության ճյուղերի և պետական ինստիտուտների հավասարակշռության միջոցով։

Այնտեղ, որտեղ գոյություն ունեն անկախ ինստիտուտներ, իշխանությունը սահմանափակվում է օրենքով։ Այնտեղ, որտեղ կա քաղաքական մրցակցություն, նվազում է ռազմավարական սխալների հավանականությունը։

Այսօրվա Հայաստանում մենք տեսնում ենք մտահոգիչ միտում․ կարևորագույն պետական որոշումները կենտրոնացել են մեկ քաղաքական կենտրոնի շրջանակում։ Խորհրդարանը, դատական համակարգը և մյուս ինստիտուտները կորցրել են գործադիր իշխանության իրական հակակշիռ լինելու իրենց կարողությունը։ Հենց նման միջավայրում են առաջանում այնպիսի որոշումներ, որոնք դեռ մի քանի տարի առաջ անհնարին էին թվում։ 

Ուժեղ պետությունը չի կառուցվում մեկ քաղաքական ուժի մենաշնորհի կամ մեկ քաղաքական կուրսի անփոխարինելիության վրա։ Արդյունավետ պետությունը կառուցվում է գաղափարների մրցակցության, անվտանգության և զարգացման տարբեր մոտեցումների առկայության և իշխանության սխալները ժողովրդավարական ճանապարհով ուղղելու հասարակության կարողության վրա։

Հենց այդ պատճառով այսօրվա հարցը միայն այսօրվա ընտրությունների արդյունքները չեն։ Հարցն այլ է. ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը վաղը։

Պետություն, որտեղ տարբեր քաղաքական տեսակետներ ունեն ներկայացված լինելու և որոշումների կայացմանը մասնակցելու իրավո՞ւնք, թե՞ պետություն, որտեղ քաղաքական համակարգը ավելի ու ավելի է կախված դառնում մեկ կենտրոնից ընդունվող որոշումներից։

Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի թուլանում միայն այն պահին, երբ ձևականորեն վերանում են ընտրությունները։ Այն թուլանում է նաև այն ժամանակ, երբ պահպանվում են ժողովրդավարական արտաքին ընթացակարգերը, սակայն աստիճանաբար անհետանում են քաղաքական հավասարակշռությունը, մրցակցությունը և իշխանության իրական սահմանափակումները։

Այդ պատճառով այսօր խոսքը պարզապես մեկ կուսակցության մասին չէ։ Խոսքն այն սկզբունքների պահպանման մասին է, որոնք ապահովում են հայկական պետականության կայունությունը։

Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, ընդդիմությունը չէ, որ պարտվում է։ Պարտվում է զսպումների և հակակշիռների համակարգը։ Պարտվում է ժողովրդավարությունը։ Եվ ի վերջո՝ պարտվում է պետությունը։

ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս, և պետք է գիտակցի թվարկված իրողությունները»։

Նշենք, որ ԿԸՀ–ն ընդդիմության պահանջով անվավեր ճանաչեց երեք տեղամասերում ընտրությունների արդյունքները, սակայն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում չկայացրեց, որի հետևանքով ԲՀԿ–ն չհաղթահարեց 4 տոկոսի շեմը և չհայտնվեց նոր խորհրդարանում։

«Կարծում եմ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գործունեությունն առաջիկայում կարգելեն»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությունն առաջիկայում կարգելեն։ Դրա նախապատրաստման համար են ընտրակաշառքի մասին ամենօրյա հեքիաթները։
     Անհասկանալի հեռախոսազրույցներ, որոնցում մարդիկ բացեիբաց խոսում են իրար կաշառք տալուց և անպայման շեշտում են «Ուժեղ Հայաստան» անունը։
     Սա այն դեպքում, երբ Հայաստանում վաղուց մարդիկ զգուշանում են գաղտնալսվելուց։ Նույնիսկ իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ են վստահ, թե ԱԱԾ-ն իրենց լսում է։ Ավելին, Հայաստանում նույնիսկ շները գիտեն, որ իրենց հաչելը գաղտնալսվում է։
     Ու այս իրականության մեջ հանկարծ բաց կապով բազմաթիվ մարդիկ խոսում են հանցագործություն անելու մասին։ Ընտրակաշառքը հանցագործություն է։
     Այստեղ ինձ մոտ երկու տարբերակ կա՝ 1. կամ այդ առերևույթ կաշառատուները դեբիլ են, 2. կամ այդ ձայնագրություններում լսվող մարդիկ ոչ թե «Ուժեղ Հայաստան»-ի, այլ, ասենք, ՔՊ-ի անդամներ են և սարքում են Սամվել Կարապետյանի կուսակցության գլխին։
     Ահա թե ինչու եմ հակված կարծելու, որ այս ամենն արվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությունն արգելելու հիմքեր ստեղծելու համար։
     Եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը չկարողանա «Ուժեղ Հայաստան»-ին համոզել, ստիպել՝ վերցնելու մանդատները և լեգիտիմացնելու կեղծված ընտրությունները։
     Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում է նոր ընտրություններ կազմակերպել, որին կարգելվի հիմնական ընդդիմադիր ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի մասնակցությունն ու ՔՊ-ն իր սրտի ընդդիմության՝ մանր-մունր կուսակցությունների հետ կստանա 90% ձայն»։

Չինաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին կոչ է արել վերանայել իր դերն ու ազդեցությունը համաշխարհային կայունության վրա

ՆԱՏՕ-ն՝ որպես Սառը պատերազմի դարաշրջանի ծնունդ, պետք է վերանայի ժամանակակից աշխարհի կայունության վրա իր դերն ու ազդեցությունը։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«ՆԱՏՕ-ն պետք է սրբագրի Չինաստանի վերաբերյալ իր սխալ պատկերացումները, դադարի առճակատումներ հրահրել և սեփական մեղքը ուրիշների վրա բարդել»,- հայտարարել է Լին Ցզյանը՝ պատասխանելով Ռյուտեի մեղադրանքները մեկնաբանելու վերաբերյալ «ՌԻԱ Նովոստի»-ի խնդրանքին։

Նա հավելել է, որ դաշինքը պետք է նաև «խորապես վերանայի իր դերն ու ազդեցությունը ժամանակակից աշխարհի խաղաղության և կայունության վրա»։

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 634 մլն դրամով

Կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները 1 մլրդ 634 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է ֆինանսավորել 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալ պատկերն ունի. Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, Արարատի մարզ՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր:

ՏԿԵ նախարարը նաև նշեց․ «Նախորդ տարի պատմական համաֆինանսավորում ենք ունեցել, շուրջ 60 մլրդ դրամի 2025 թվականին աշխատանք ենք իրականացրել, որոնց կեսից ավելին ֆինանսավորվել է պետական բյուջեից, իսկ ծավալների շեշտակի աճը պատկերացնելու համար ընդամենը կասեմ, որ հիմա շուրջ 1 տասնյակի մոտ համայնքներ ունենք, որոնց ասֆալտապատման հայտերը գերազանցում են 3 միլիարդը, 4 միլիարդը. դրանք այն հայտերն են, որոնք ներկայացվում են 2026 թվականի համար»:

«Հրապարակ». Ասելով չէ, թե հեռացնելու եմ կաթողիկոսին, հո հակաթոռ կաթողիկոսություն չե՞ս ստեղծելու

Հարցազրույց արձակագիր, կրոնագետ Դավիթ Սամվելյանի հետ

– Խորհրդարանական ընտրություններից մարդիկ ակնկալում են որոշակի փոփոխություններ, ի՞նչ փոխվեց կամ ի՞նչ կարող է փոխվել մեր կյանքում՝ այս ընտրությունների արդյունքում:

– Ես, ցավոք սրտի, Հայաստանում քաղաքական գործընթացներին այդքան էլ շատ կարեւորություն չեմ տալիս, որովհետեւ, եթե հասարակության հիմքում արժեհամակարգային ինչ-որ բաներ չփոխվեն, ոչ մի ընտրություն չի կարողանա փոխել այս երկրում որեւէ բան: Ինքնին կյանքը փոփոխությունների վրա է հենված, բայց այդ փոփոխությունները պիտի մի քայլ առաջ լինեն, ոչ թե ետ գնանք: Թե՛ որպես պետություն, թե՛ որպես անհատ, քո յուրաքանչյուր ընտրություն կյանքում պետք է առաջ տանի քեզ, ոչ թե ետ գնաս: Երբ ինչ-որ կետի ես հասած լինում, դրանից ետ այլեւս չես կարող գնալ, բայց դրա համար պետք է ունենաս ամուր հիմք: Իսկ ամուր հիմք պետության համար կարող է լինել քո պատմությունը, քո մշակույթը: Բայց, ցավոք սրտի, այսօր հասարակական տրամադրությունների մեջ ե՛ւ մշակույթը, ե՛ւ մշակույթ ստեղծող մարդիկ արդեն վաղուց չեն դարձել առաջնայնություն: Փողոցում ամենասովորական մարդու արած արտահայտությանը, որ եթեր են արձակում, կարող են ավելի մեծ կշիռ տալ, քան մշակույթի մարդու խոսքին, որը կարող է տարբեր ձեւերով արտահայտվել: Որովհետեւ մշակույթի մարդն առաջին հերթին իր գործով է խոսում, այսինքն` մի նկարը, մի գրական ստեղծագործությունը, մի երաժշտությունը կարող է իր բողաքի ձայնը լինել, կոչը լինել, եւ այսպես` հազար ու մի բան:

– Ի վերջո, այս ընտրություններն ի՞նչ արտահայտեցին, ինչպիսի՞ հասարակական ու քաղաքակրթական տրամադրությունների ականատես եղանք։

– Ինձ համար ընտրություններն արտահայտեցին այն, ինչը տարիներով կուտակվել էր, այսինքն` ես տեսա մարդկանց մեջ ահավոր բեւեռացում: Իշխանությունները գալու եւ գնալու են, բայց մարդիկ շարունակելու են իրար երեսի նայել, իրար հետ շփվել: Այն թշնամանքը, որ, հուսամ, շատերի մոտ ավարտվում է սոցիալական ցանցերում, շատ երկար ժամանակ է պետք լինելու, որպեսզի հաղթահարվի: Ցավոք, այսօր դրանից այն կողմ ոչինչ չեմ տեսնում: Ընտրության արդյունքները բերեցին նրան, որ մարդիկ եւս մեկ անգամ ինչ ասես` իրար ասացին, նաեւ արեցին՝ սկսած բարեկամության, հարազատության քանդումից մինչեւ ընկերության խզում: Դա ինձ համար աբսուրդ է: Ոչ մի իշխանություն ինձ չի կարող արժեհամակարգ թելադրել` ամենաբիրտ իշխանությունից սկսած մինչեւ ամենալիբերալ իշխանությունը: Որովհետեւ բանական մարդն ինքն է իր կյանքի, տարիների փորձի վրա իր արժեհամակարգը ձեւավորում: Ընկնել ինչ-որ տրամադրությունների տակ եւ իրար հետ այդպես վարվե՞լ: Իմ ու քո քաղաքական հայացքներն էլ կարող են տարբեր լինել, ես ու դու կարող ենք տարբեր քաղաքական կուսակցություն ընտրած լինել, բայց դա չպետք է մեզ խանգարի մեր հարաբերություններում, որովհետեւ դու էլ ես լավն ուզում, ես էլ եմ լավն ուզում: Ամենավատ բանը, որում մեկ անգամ եւս համոզվեցի, այն է, որ Հայաստանը դեռեւս գտնվում է քաղաքական մտքի այն շրջանում, երբ ինչքան էլ խորհրդարանական ընտրություններ անենք, միեւնույն է, մենք անհատների շուրջ ենք մտածում, մենք անհատի ենք ընտրում: Չենք նայում, թե այս կուսակցությունը գաղափարախոսություն ունի, չունի: Չէ՛, Պողոսն է, Պետրոսն է, չգիտեմ էլ ով է, որ էս մեկը գա, լավ կլինի, էն մեկը գա, վատ կլինի մեզ համար, բայց չի ասում` էս մեկի թիմը գա` լավ կլինի: Առաջին հերթին դա պետք է մեր մեջ հաղթահարենք, այդ քաղաքական, հասարակական միտքը պետք է ձեւավորվի: Չի կարելի միայն անհատին տեսնել, անհատը միշտ սխալական է, իսկ երբ դու կուսակցություն ես ասում, արդեն գաղափարախոսություն է, առաջ շարժվելու տեսլական է: Այս անգամ դա նույնպես պարտվեց, որովհետեւ մենք մեր պատկերացումների, երազանքների «հովանավոր» դիտարկում ենք անհատներին: Իսկ անհատները միշտ սխալվում են:

– Ինչո՞ւ է մեր հասարակությունն այս ճգնաժամի մեջ, բարոյական, քաղաքակրթական պակա՞սն է, նման հասարակությունը կարո՞ղ է լուրջ արժեհամակարգ ունենալ:

– Մարդկային հարաբերություններում մենք մեզ արժեհամակարգ, ինքնության հիմք քրիստոնեությունն ենք համարում, իսկ քրիստոնեության հիմքը սերն է: Բայց մեր շփումներում, իրար հետ գործողություններում ամենապակասող բանը սերն է: Մենք բառերով ասում ենք, իսկ գործով շատ քիչ մարդիկ են ապացուցում այն, ինչ ասում են: Մենք ավելի շատ մշակույթով եւ պատմականորեն քրիստոնյա ենք: Չենք կարող մերժել, որ մեր մշակույթը քրիստոնեական արժեհամակարգի վրա ստեղծված մշակույթ է, եւ դա մեր հարստությունն է, որը մեզ կարող է առավելություն տալ աշխարհի տարբեր ազգերի նկատմամբ, բայց ոչ՝ հպարտություն։ Քանի որ մենք անգամ մեր երկրում, որ ոչ ոք չի խանգարում մեզ, երբ այսօր հնարավորություն ունենք ե՛ւ մեր քրիստոնեական արժեհամակարգն օգտագործելու իրար հետ հարաբերություններում ու հասարակական կյանքը կառուցելու մեջ, ե՛ւ ազատ մշակույթ ստեղծենք ու ընկալենք, բայց չենք անում եւ հետո ասում ենք` ինչու այսպես եղավ, ինչու այնպես եղավ: Այսինքն, մի քանի բան կա, որ կարող է նպաստել` սկսած հայրենիքը սիրելուց մինչեւ իրար սիրելը եւ հայրենաճանաչությունը, որ պետք է փոքր տարիքից մարդու սրտում դրվի, սրտում, ոչ թե մտքում: Իսկ մարդիկ քաղաքից դուրս են գնում կա՛մ քեֆ անելու, կա՛մ եկեղեցու մոտ սիրուն նկար ունենալու համար, ո՛չ շունչն են զգում կոթողի, ո՛չ պատմականությունը:

– Էլ ի՞նչ արժեք ու սրբություն մնաց, որ չպղծվեց եւ մոռացության չմատնվեց՝ այս վերջին տարիների ընթացքում, իսկ մենք կարծես հանդուրժում ենք ու պահպանում այս ընթացքը։

– Մոռացումը կամ ուրացումը չի փրկում եւ չի կարող ո՛չ մարդուն, ո՛չ հասարակություններին լավ տեղ հասցնել: Բաներ կան, որ ինչքան էլ փորձես խոսքով ջնջել, միեւնույն է, ազդեցություն չի ունենալու, չի մոռացվելու: Դու չես կարող ցեղասպանությունն ուրանալ, անհատից մինչեւ հասարակություն դժվար է լինելու, երբ դա այնքան եղած իրողություն է, որ անգամ ուրիշներն են ընդունել։ Բաներ կան, որոնց ընդհանրապես չպետք է կպչել: Կան գիտական եւ կան քաղաքական շրջանակների քննարկում եւ հասարակության համար ընդունված նորմեր, երբ դրանց տեղերը խառնվում են, անհամաչափություն է առաջանում: Ես իմ պատուհանից ամբողջ կյանքում Արարատ եմ տեսել եւ գիտեմ, որ Արարատը 1921 թվականից Հայաստանի տարածքում չէ, բայց ոչ ոք չի կարող ջնջել իմ միջից այդ խորհրդանիշը: Ցեղասպանությունը չես կարող բառերով ժխտել: Թուրքիան մի 100 տարի է՝ ասում է` չենք արել, բայց քաղաքակիրթ աշխարհը գիտի, որ արել է: Որոշ քաղաքական նպատակահարմարությունից կամ չգիտեմ ինչից ելնելով՝ ինչ-որ մեկն ինչ-որ մի բան ասել է, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Հազար քամիներ են եկել ու գնացել: Խնդիրն այն է, թե սովորական մարդն ինչքանով համաձայն է կամ ինչքանով համաձայն չէ ինչ-որ խոսույթի: Կա պատմական ընթացք, որին դու պետք է տեր կանգնես, ոչ թե յուրաքանչյուր հասարակարգի կամ պետական միավորի ժամանակ ասես` չէ, սա հին է, պետք է քանդենք եւ մերը ստեղծենք, մերն ավելի ճիշտ է: Այսօրվա հասարակության մեծ մասի հայացքը հենց այդպիսին է:

– Իշխանություններն Արցախյան շարժման էջը փակված են համարում, հնարավո՞ր է մի ամբողջ ժողովրդի շուրջ 40 տարվա պատմական ընթացքը սխալ համարել:

– Այսօր մենք, որպես պետություն, ունակ չենք Արցախի հարցով որեւէ բան առաջ տանել եւ դրսեւորել հայանպաստ դիրքորոշում` սկսած հայերի վերադարձից: Մենք ո՛չ կարող ենք ապահովել, որ այդ մարդիկ գնան իրենց հողում, պատմական բնօրրանում ապրեն, մենք անգամ չենք կարողանում ապահովել, որ մեր պատմական ժառանգությունն Արցախում չավերեն: Բայց լռելը ճիշտ չէ, մշակութային արժեքների պահպանման համար միշտ պետք է խոսել, որ դիմացինն իմանա` դու տեր ես: Եթե անգամ չխոսես, բայց գոնե ինչ-որ գործողություն անես, այսինքն` լծակ կիրառես այդ ուղղությամբ: Մենք այս պահին ե՛ւ որպես պետություն, ե՛ւ որպես հասարակություն, ունակ չենք որեւիցե հարց Արցախի շուրջ առաջ տանելու: Իսկ եթե ես պետք է խոսեմ՝ ինձ ցույց տալու համար սոցիալական ցանցերում, եւ դա խոսքի մակարդակում մնա, ավելի լավ է ուրիշ բան անեմ, որն օգուտ կտա:

– ՔՊ-ի նախընտրական ծրա­գրում նշված էր կաթողիկոսին հեռացնելու մասին: Կաթողիկոսը վարչապետին ենթակա նախարա՞ր է, որ հեռացնի։ Եկեղեցական օրենքներով ինչպե՞ս է նման խնդիրը կարգավորվում:

– Եկեղեցին մի ինստիտուտ է, որ ձեւավորվել է դարերի ընթացքում, որը ե՛ւ մշակութային, ե՛ւ հասարակական առումով, նաեւ շատ դեպքերում քաղաքականապես տիրություն է արել մեր ազգին: Փաստն այն է, որ մեզ՝ որպես ազգ, ներկայացրել է Եկեղեցին, կամ կաթողիկոսներն են ներկայացրել, եւ տարբեր իշխանություններ հաշվի են նստել մեր կաթողիկոսների հետ: Ամեն ինչից անկախ, Եկեղեցին ունի իր կանոնադրությունը․ ասում են` «Կանոնագիրք Հայոց», որն սկսվում է առաքյալներից եւ հասնում մինչեւ «Դատաստանագրքի» ժամանակները: Այդ կանոնների մի մասն այժմեական չէ, բայց կա մի բան, որն ինձնից ու քեզնից կամ Պողոսից կախված չէ. Եկեղեցու ներքին կյանքը ղեկավարվում է ներքին օրենքներով: Թե՛ մեկին կարգալույծ կանեն, թե՛ մյուսին կձեռնադրեն, թե՛ ժողով կգումարեն կամ չեն գումարի, այդ բոլորը հոգեւորականների մակարդակով է արվում: Կաթողիկոսին ժողովուրդը չի ընտրել, ինքը քաղաքացիական օրենքներին չի ենթարկվում: Կաթողիկոսը ձեռնադրվում է 12 եպիսկոպոսների կողմից, իսկ հոգեւորականի օծումը ոչ մի մարդ, դատաստան չի կարող զրկել օծումից: Կաթողիկոսը, օծումից բացի, Գերագույն ազգային եկեղեցական ժողովի կողմից է ընտրվում: Երկու դեպքում կարող է կաթողիկոսն իր «գահից» հրաժարվել. մեկը՝ եթե ինքը դավանաբանական խախտում է անում` Եկեղեցու դավանանքից է շեղվում, մյուսը՝ երբ մահացու կամ անբուժելի հիվանդ է լինում եւ ունակ չի լինում այլեւս կառավարելու, այդ դեպքում աթոռակալ են նշանակում, բայց էլի կաթողիկոսը մնում է կաթողիկոս, որովհետեւ, բացի ընտրությունը, ձեռնադրություն ունի: Այնպես որ, ասելով չէ, թե հեռացնելու եմ կաթողիկոսին, հո հակաթոռ կաթողիկոսություն չե՞ս ստեղծելու:

– Որպես գրող՝ ի՞նչ ցան­կու­թյամբ, ի՞նչ խոսքով կավարտեք մեր զրույցը։

– Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր մարդ փորձեր առաջին հերթին ինքն իր ներսը նայել, ցավոտ հարցն առաջինն ինքն իրեն տար եւ առերեսվեր իր հետ, նաեւ՝ սպառողական, առօրեական, պատեհապաշտ մոտեցումներից մի քիչ վեր լիներ։ Այդպես քո դիմադրողականությունն էլ է բարձրանում, կախվածություններ չես ունենում եւ ավելի պինդ ես լինում։ Նաեւ խելամիտ լինես, ոչ թե ցույց տաս կամ երեւաս, այլ՝ լինես։ Քո ազգի անցած ճանապարհը ոչ թե դրոշակ սարքես եւ հոխորտաս դրանով, այլ ապրես այն, ինչի մասին դու խոսում ես։ Իմ պատկերացրած լավագույնը կլինի, եթե ես այնպիսի պետությունում ապրեմ, որ սովորելու բան ունենամ, որ ես ամաչեմ։ Որովհետեւ, երբ հասարակության միջից ամոթը կորչում է, նշանակում է՝ այդտեղ արժեհամակարգ չկա։ Պետք է ընկածին փորձես հանել, այդ սերը պետք է ունենաս, եթե սեր չունեցար, կողքիդ ընկածին չես հանի երբեք։

«Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Հունիսի 18-20-ը Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37 աստիճան

Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն՝ հունիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով՝ պայմանավորված հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

Չնայած ընդհանուր տաքացմանը՝ երկրի հյուսիսային շրջաններում գիշերային և երեկոյան ժամերին կպահպանվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Ըստ կանխատեսումների՝ հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի։