Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան

ԿԸՀ-ի դիմաց վերջին հավաքները փաստեցին՝ հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան։ Ընդդիմադիր գործընկերների կողմից մշակվող քայլերը կարևոր են, բայց որպեսզի այս հանրային էներգիան նորից չմաշվի լոկ հանրահավաքային հռետորաբանության ու անցյալի ձախողված սցենարների կրկնության մեջ, մեզ պետք է անցում կատարել որակապես նոր, կազմակերպված մակարդակի։

Իրադարձությունները զարգանում են չափազանց արագ, որտեղ արտաքին քաղաքական գործոններն անմիջականորեն թելադրում և ձևավորում են ներքաղաքական օրակարգը, ու ժամանակի կորուստն այս փուլում հավասարազոր է պարտության։ Մարդիկ հոգնել են անորոշությունից ու սպասում են հստակ, հասցեական անելիքների։

Այսօր իրավունք չկա նորից պառակտվելու, սեփական ամբիցիաներով առաջնորդվելու, մեղավորներ թիրախավորելու և այդպես ավելի փոշիանալու։ Իշխանության անխոչընդոտ ընթացքն ու երկրի թրքացումը կանգնեցնելու միակ ձևը ընդդիմադիր ողջ պոտենցիալը մեկտեղելն է։

Առաջարկում ենք փոխել գործելաոճը. հուզական հավաքներից անցնել կառուցողական, հստակ թիրախային գործողությունների։ Մեզ պետք է ոչ թե մանդատների կռիվ, աթոռի պայքար, կամ նոր, իբր «փրկիչներ», այլ ձևավորել մեկ միասնական, համակարգող օպերատիվ հարթակ, որտեղ քաղաքական ուժերը, քաղաքական անհատներն ու բոլոր փորձագետները միասին կմշակեն գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ։ Մենք պետք է ստեղծենք իրական իրավական ու քաղաքացիական պատնեշ՝ թույլ չտալու համար սահմանադրական փոփոխություններն ու պետականության վերջնական կորուստը։

Այս առաջարկին միս ու արյուն տալու և ամենօրյա աշխատանքին լծվելու բացարձակ պատրաստակամություն կա պայքարի բոլոր ընկերների մոտ։

Հաջորդող քայլերը պետք է լինեն բաց և թափանցիկ։

Ով պատրաստ է իրական, կազմակերպված աշխատանքի՝ ուրեմն միասին, մինչև վերջ

Գրել է Գևորգ Գևորգյանը

Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմի հաստատումից հետո անցած ութ ամիսների ընթացքում Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է 1005 պաղեստինցի, հաղորդում է Associated Press-ը։

Գերատեսչության տվյալներով՝ անկլավում գրեթե ամեն օր արձանագրվում են ավիահարվածներ, ինչպես նաև հրետանային ռմբակոծություններ և փոխհրաձգություններ սահմանազատման գծի երկայնքով, որը Գազայի տարածքը բաժանում է Իսրայելի և պաղեստինյան կառույցների վերահսկողության գոտիների։

Մահվան վերջին դեպքերն արձանագրվել են իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների շարքից հետո, որոնք մի քանի օր շարունակ հասցվում էին Գազայի կենտրոնական շրջաններին և Գազա քաղաքին։ Այդ հարձակումների հետևանքով, ինչպես պնդում է գերատեսչությունը, զոհվել է մի քանի մարդ։

Ավելի վաղ այս շաբաթ նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 73 հազարը։

«Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրեց հացադուլը՝ ընդառաջելով Գագիկ Ծառուկյանի հորդորին»․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ընդառաջելով Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորին՝ Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրեց…

35 երկիր արդեն իսկ աջակցել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը

35 երկիր արդեն իսկ աջակցել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը

«Դաունինգ սթրիթ»-ի կողմից հրապարակված ցանկի համաձայն՝ երեսունհինգ երկիր արդեն միացել է Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի համատեղ հայտարարությանը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր վերացման վերաբերյալ՝ ի պատասխան նրա` միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռնարկված քայլերի։
     Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարություն են տարածել, որում արտահայտել են իրենց պատրաստակամությունը` վերացնելու Իրանի նկատմամբ պատժամիջոցները Թեհրանի և Վաշինգթոնի միջև համաձայնագրից հետո։ Հայտարարության մեջ երկրները ողջունում են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը և հաստատում են իրենց պատրաստակամությունը` համագործակցելու ԱՄՆ-ի, Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ ապահովելու համար, որ Իրանը միջուկային զենք չունենա։ Այս ուղղությամբ Իրանի կողմից ձեռնարկված հստակ և հավաստի քայլերին ի պատասխան՝ երկրները պատրաստ են վերացնել պատժամիջոցները։ Դաունինգ սթրիթի կողմից հրապարակված ստորագրողների ցանկի համաձայն՝ Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Բելգիան, Բուլղարիան, Կիպրոսը, Դոմինիկյան Հանրապետությունը, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Լատվիան, Լեհաստանը և Պորտուգալիան նույնպես հայտնել են իրենց պատրաստակամությունը` վերացնելու պատժամիջոցները։ Նաև ներառված են Ալբանիան, Հունգարիան, Դանիան, Իսլանդիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Ռումինիան, Իսպանիան, Կոմորյան կղզիները, Խորվաթիան, Չեխիան, Չեռնոգորիան, Շվեդիան և Տրինիդադը և Տոբագոն։
     Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին հաստատել էին փոխըմբռնման հուշագրի ավարտը, որը կստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին։

Արժեքավոր ընծա՝ Մատենադարանին․ ինչի՞ մասին է պատմում 4000 տարվա սալիկը (լուսանկարներ)

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկայացուցիչ արքայազն Դանի Բադավին և Գրեմմի մրցանակակիր երգիչ Մոհոմբին․ տեղեկանում ենք Մատենադարանից։

«Արքայազն Դանի Բադավին Մատենադարանին է ընծայաբերել Ք .ա. 1750-1712-ով թվագրվող կավե սալիկի վրա գրված աքքադերեն պայմանագիր։

Հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում և վերականգնման բաժնում»,- ասված է հաղորդագրությունում:

Արժեքավոր ընծա՝ Մատենադարանին․ ինչի՞ մասին է պատմում 4000 տարվա սալիկը (լուսանկարներ) Արժեքավոր ընծա՝ Մատենադարանին․ ինչի՞ մասին է պատմում 4000 տարվա սալիկը (լուսանկարներ) Արժեքավոր ընծա՝ Մատենադարանին․ ինչի՞ մասին է պատմում 4000 տարվա սալիկը (լուսանկարներ) Արժեքավոր ընծա՝ Մատենադարանին․ ինչի՞ մասին է պատմում 4000 տարվա սալիկը (լուսանկարներ) Արժեքավոր ընծա՝ Մատենադարանին․ ինչի՞ մասին է պատմում 4000 տարվա սալիկը (լուսանկարներ) Արժեքավոր ընծա՝ Մատենադարանին․ ինչի՞ մասին է պատմում 4000 տարվա սալիկը (լուսանկարներ) Արժեքավոր ընծա՝ Մատենադարանին․ ինչի՞ մասին է պատմում 4000 տարվա սալիկը (լուսանկարներ)