Թրամփը հայտարարել է, որ Իրանում «ռեժիմի փոփոխություն» է տեղի ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանում ձևավորվել է նոր ղեկավարություն, որը նա բնութագրել է որպես «ավելի ողջամիտ» և «զգալիորեն պակաս արմատական»։ Նրա խոսքով՝ դա փաստացի նշանակում է ռեժիմի փոփոխություն, հաղորդում է BBC News-ը։

«Դուք խոսում եք ռեժիմի փոփոխության մասին. ոչ ոք դա այդպես չի անվանի, բայց, կարծում եմ, դա հենց փոփոխություն է»,- նշել է նա։

Թրամփը հավելել է, որ «ղեկավարների մի խումբը լիովին հեռացել է, երկրորդն էլ է հեռացել, ղեկավարների երրորդ խումբը նույնպես մասամբ հեռացել է»՝ ընդգծելով, որ, իր գնահատմամբ, երկրում տեղի են ունեցել խոր քաղաքական փոփոխություններ։

ԱՄՆ նախագահը գագաթնաժողովի անցկացումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ, որը, ըստ նրա, ավարտին է հասցնում Մերձավոր Արևելքում ընթացիկ պատերազմը, բացում է Հորմուզի նեղուցը և կանխում Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։

Ավարտելով ելույթը՝ նա նշել է ձեռք բերված պայմանավորվածությունների ազդեցությունը ֆոնդային շուկաների վրա՝ մատնանշելով դրանց դրական դինամիկան համաձայնագրի մասին հայտարարությունից հետո։

Եվրոպական խորհրդի ղեկավարը կապ է հաստատել Կրեմլի հետ. Bloomberg

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կապ է հաստատել Կրեմլի հետ՝ Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի ուղիների շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելու փորձի շրջանակում, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Կոշտայի գլխավոր խորհրդականը երկու հեռախոսազրույց է ունեցել Պուտինին մոտ կանգնած բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյայի հետ։

Այդ շփումների նպատակն է հող նախապատրաստել ապագայում առավել բովանդակալից բանակցությունների համար։

Զրուցակիցները նշում են, որ խոսքը նախնական խորհրդակցությունների մասին է, որոնք ուղղված են հնարավոր քաղաքական երկխոսության համար պայմանների ստեղծմանը, սակայն կողմերն այդ շփումների փաստը դեռևս պաշտոնապես չեն հաստատել։

Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը։ ԲՀԿ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Հակոբկոխյանն ընդառաջել է Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորին։

Նշենք, որ նա հունիսի 14-ից հացադուլ էր հայտարարել՝ կապված ընտրությունների կեղծման հետ։

Ի՞նչ են քննարկում Բաքվում՝ Հայաստանի ընտրության մասին

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները Բաքվում ուշադրության կենտրոնում են։ Թեև Ադրբեջանը պաշտոնապես դեռ զուսպ հայտարարություններ է անում, ադրբեջանական փորձագիտական և մեդիա դաշտում ակտիվորեն քննարկվում է մեկ հարց՝ արդյոք նոր քաղաքական դասավորությունը հնարավորություն կտա՞ կյանքի կոչել Բաքվի կարևորագույն պահանջներից մեկը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Ահազանգում են ադրբեջանագետները։ Հարցազրույցներից մեկում Տաթևիկ Հայրապետյանը նշել էր, որ կան քննարկումներ, որ գուցե Արևմուտքից փորձեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որ իրենք մոռանան Սահմանադրության փոփոխության մասին, բայց, ըստ քննարկումների, ադրբեջանական կողմը չպետք է համաձայնի դրան:

Մանրամասները՝ Անի Աբաղյանի ռեպորտաժում։

Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին

Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն և թեմական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։։Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին՝ մարդու իրավունքների պաշտպանության, կրոնական ազատության և ժողովուրդների միջև երկխոսության խթանման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների համար։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ կազմակերպության կողմից գործադրվող ջանքերին՝ ի նպաստ Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հիմնահարցերի բարձրաձայնման և միջազգային հարթակներում դրանց պատշաճ ներկայացման ուղղությամբ՝ հատկապես մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում։

Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, կրթադաստիարակչական և ազգապահպան առաքելության մասին՝ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին իր ծառայությունն է իրականացնում ի խնդիր հայորդիների հոգևոր կյանքի զորացման, ազգային միասնության ամրապնդման և հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների հաստատման։

Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության այցի նպատակը և վերահաստատելով կազմակերպության պատրաստակամությունը՝ զորակցելու Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին և ըստ ամենայնի նպաստելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացներին՝ ընդգծելով, որ տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ժողովուրդների իրավունքների հարգման և արժանապատիվ համակեցության սկզբունքների վրա։

Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ ռուսները

Ռուսաստանի անհատ զբոսաշրջիկներն ամենաշատը նախընտրում են հանգստանալ Թուրքիայում, ապա Իտալիայում ու Ֆրանսիայում։ Թոփ-հնգյակում տեղ է գտել նաև Չինաստանն ու Հոնգարիան․ գրում է «РИА Новости»-ի գործակալությունը՝ հղում զբոսաշրջային մասնավոր կազմակերպություններից մեկի տրամադրած տվյալներին։

Գործակալությունը գրում է, որ նախորդ տարվա համեմատ՝ ռուսներն ամենաշատն ամրագրումներ են արել Հունգարիայում, ապա Չինաստանում ու Թուրքիայում։ նվազել է։

Լրատվականը հիշեցրել է նաև, որ 2025-ի ամռան լավագույն հնգյակն այլ տեսք ուներ՝ Իտալիա, Թուրքիա, Ֆրանսիա, Իսպանիա և Բելառուս։