Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության երկրորդ խաղացողը, ում հաջողվեց մասնակցել աշխարհի վեց առաջնությունների։

ԱԱ-2026-ի խմբային փուլի 1-ին տուրի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու դեմ խաղում 41-ամյա ռմբարկուն դուրս եկավ խաղադաշտ պորտուգալացիների մեկնարկային կազմում:
Այսպիսով, Ռոնալդուն կրկնեց արգենտինացի լեգենդ Լիոնել Մեսսիի պատմական նվաճումը, ով իր վեցերորդ Մունդիալի առաջին հանդիպումն էր անցկացրել հունիսի 17-ի գիշերը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախկինում մասնակցել է նաև 2006, 2010, 2014, 2018 և 2022 թվականների Աշխարհի առաջնություններին։

Ֆուտբոլի պատմության ընթացքում հինգական Մունդիալի են մասնակցել մեքսիկացիներ Անտոնիո Կարբախալը, Անդրես Գուարդադոն և Ռաֆայել Մարկեսը, ինչպես նաև գերմանացի լեգենդար ֆուտբոլիստներ Լոտար Մատեուսն ու Մանուել Նոյերը:

Կոնգոյի ԴՀ-ի դեմ հանդիպումը Կրիշտիանուի համար հոբելյանական՝ 23-րդն էր աշխարհի առաջնությունների շրջանակում, որոնցում նա դարձել է 8 գոլի հեղինակ: Ռոնալդուն, ով Պորտուգալիայի գլխավոր թիմում հանդես է գալիս 2003 թվականից, հանդիսանում է Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։ Ընդհանուր առմամբ, նա իր ընտրանու կազմում անցկացրել է 228 հանդիպում և դարձել 143 գոլի հեղինակ։

2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հունիսի 23-ին կմրցի Ուզբեկստանի ընտրանու հետ, իսկ հունիսի 28-ին ուժերը կչափի Կոլումբիայի հետ: Կոնգոյի ԴՀ հավաքականն իր հերթին հունիսի 24-ին կխաղա Կոլումբիայի, իսկ հունիսի 28-ին՝ Ուզբեկստանի դեմ։

Armsport

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականն արդեն երկրորդ հաղթանակն ունի:

Ծաղկաձորում կայացած Դևիսի Գավաթում առաջին տուրում ՀՀ թիմը 3:0 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին, իսկ այսօր մեր թենիսիստները 2:1 հաշվով հաղթել են Սան Մարինոյի թիմին:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն իսլանդացիները:

Օզբիլիսը նշանակվել է «Ուրարտու-2» թիմի գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը նշանակվել է «Ուրարտու-2» թիմի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Օզբիլիսը 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուում» հանդես է եկել որպես ֆուտբոլիստ, 2024 թվականին ստանձնել է «Ուրարտուի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2025 թվականի ամռանը միացել է գլխավոր թիմի մարզչական շտաբին, որպես մարզիչի օգնական:

Մեր ժողովուրդը ոչ թե բուն պատերազմից է վախենում, այլ ներկա իշխանության և նրա ղեկավարի օրոք պատերազմից. Բագրատ Սրբազան

Հայաստանը Խաղաղության համաշխարհային համաթվում տարածաշրջանում առաջատարն է

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2026թ. Խաղաղության համաշխարհային համաթիվը, որում Հայաստանը 163 երկրների շարքում 1.825 միավորով 51-րդ հորիզոնականում է։…

4 համայնքից 3-ում հակակարկտային կայաններ չկան

Ամեն տարի կարկտահարությունների հետևանքով Տավուշի գյուղացիները բերքի մեծ կորուստներ են ունենում։ Նոյեմբերյան համայնքի տարածքում տեղադրված են 14 հակակակտային կ…

ԸԸՀ անդամների աշխատավարձն ուշանում է

Հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից անցել է ավելի քան տասն օր։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը «Հրապարակին» պատմեց, որ ինչպես հինգ տարի առաջ` 2021 թվականին էլ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային հանձնաժողովների անդամների աշխատավարձերը ուշացրել, այս անգամ էլ դեռ չեն ստացել:

Մեր զրուցակիցի խոսքով` 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկուկես ամիս անց` օգոստոսի սկզբին են ԸԸՀ անդամները աշխատավարձ ստացել, այս անգամ նույնպես աշխատավարձը ուշանում է:

Ի դեպ` մեր զրուցակիցը նաև ասաց, որ ԿԸՀ-ն այս տարի հավելյալ խնդիրներ է ստեղծել հանձնաժողովականների համար: Եթե առաջ մարդիկ պարզապես անձը հաստատող փաստաթղթով մոտենում էին բանկ ու այդ գումարը ստանում, ապա այս անգամ հայտարարվել է, որ տեղամասային բոլոր հանձանժողովների անդամները, քարտուղարները և նախագահները պետք է «Ամերիա բանկի» քարտապան լինեն, իսկ իրենցից ոմանք այդ բանկում հաշիվներ չունեն, ստիպված գնում են բանկեր, հերթ կանգնում, որ քարտ ձեռք բերեն, որ ստանան իրենց հասանելիքը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նախորդ ամիս հայտարարել էր, որ հանձնաժողովների նախագահները 14 հազար դրամով ավելի գումար կստանան այս անգամ: Նախկինում նախագահները ստացել են 136 հազար դրամ, այս անգամ կստանան` 150 հազար դրամ, իսկ քարտուղարները և հանձնաժողովի անդամները կստանան նվազագույն աշխատավարձի չափով` 75 հազար դրամ: Սա պայմանավորված է նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԿԸՀ խոսնակից, թե ինչու են աշխատավարձերն ուշացնում, եւ ինչու են պարտադրում, որ բոլորը նույն բանկի քարտապան դառնան, ԿԸՀ խոսնակը մեզ հետ զրույցում չմեկնաբանեց իրողությունը, նշելով, որ այս մասով ԿԸՀ կայքում կլինի պարզաբանում: