Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու թույլտվություն է ստացել 17 կուսակցություն

ՌԴ-ում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 17 քաղաքական կուսակցություն, հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, հաղորդում է РИА Новости-ն։

«Ընթացիկ ընտրական շրջանի դրությամբ այժմ պահպանվել են 25 կուսակցություններ, որոնք պաշտոնապես գրանցված են։ Բառացիորեն օրերս է որոշումն ընդունվել, կարելի է ասել՝ նախօրեին։ Իսկ դրանցից 17-ն այսօրվա դրությամբ իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին։ Այսինքն՝ մենք ակնկալում ենք, որ 17 կուսակցություններ այս կամ այն չափով կմասնակցեն առաջիկա ընտրություններին»,- ՌԴ ԿԸՀ նիստի ժամանակ ասել է Պամֆիլովան։

Ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 20-ին, ընտրվելու է 450 պատգամավոր՝ 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներից, և 225-ը՝ համապետական ընտրական տարածքից։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի առաջիկա ընտրություններն անվանել էր երկրի կարևորագույն ներքաղաքական իրադարձությունը։

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է․ հայտնի է՝ ինչու

ABC Media-ին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացավ, որ ձերբակալվել է Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը։

« Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,- ABC Media-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

 

 

2026–ի Հայաստանը մեր ամենահաջողված պրոյեկտն է՝ իր զոհերով ու զոհողություններով, որն ուզում թին կործանել. Փաշինյան

Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ ճանապարհով ենք անցել 2024–ին. Եզրի վրայով էինք քայլով. Եթե մենք այդ որոշումները չկայացնեինք, այսօր շփման գիծը լավագույնդ եպքում անցնելու էր Տավուշի մարզի խորքերից։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։

«Մենք միայն դիմացից չէինք կռվելու, այլ նաև թիկունքից։ Բա ո՞ւր են այն մարդիկ, որ ասում էին՝ Կիրանցը դատարկվելու է։ Այսօր Կիրանցում 51 տուն է կառուցվում։ Այսօր Կիրանցը խաչմերուկ է, որովհետեւ միջպետական մայրուղին է անցնում, որը հիմա ավելի ապահով է, քան երբևէ»,–ասաց նա։

Խոսելով Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի մասին, Փաշինյանը նշեց. «Երեկ ինձ թիվ են ասում, թե մեր ռազմարդյունաբերությունը ինչ չափի պայմանագիր է կնքել։ Ես հարցնում եմ, այդքան ի՞նչ, ինձ պատասխանում են՝ այդքան միլիոն դոլար։ Ես նայում եմ էդ թվին, ասում եմ՝ կարո՞ղ ա խառնում եք մի բան։

Այսօրվա Հայաստանը ամենամեծ հաջողված պրոյեկտն է, ամենամեծ հաջողության պատմությունն է՝ իր բոլոր զոհերով ու զոհողություններով։ Եվ այդ պրոյեկտն է, որ մարդիկ ուզում էին կործանել։ Եվ նրանք, ովքեր ուզում էին կործանել, նրանց սպասվում է կործանում՝ միանշանակ և աներկբա, առանց կոմպրոմիսների, առանց պայմանների և առանց նախապայմանների»,–ասաց Փաշինյանը։

Իրանը խիզախության դասեր է տալիս

Իրանի երկու խոշորագույն քաղաքներում՝ մայրաքաղաք Թեհրանում եւ Իսֆահանում, ինչպես նաեւ ավելի փոքր քաղաքներում վերջին մի քանի օրերին տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր՝ ընդդեմ ԱՄՆ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման: Բողոքի ցույցերը տեղի են ունենում այն տեղեկությունների ֆոնին, որ հունիսի 19-ին ԱՄՆ-ն ու Իրանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել: Իրանցիները կարծում են, որ այդ համաձայնագիրն ազգային շահերի ոտնահարում է եւ պատերազմում զոհվածների հիշատակի անարգում: Ցուցարարների հիմնական կարգախոսներն են`«Մահ Արաղչիին՝ անպատիվ կոմպրոմիսիստին», «Արաղչի, ամոթ ունեցիր, դադարիր զիջել Ամերիկային», «Ղալիբաֆ, Արաղչի, հրաժարական տվեք, հրաժարական տվեք»: Խոսքն ԱՄՆ-ի հետ իրանական կողմի երկու հիմնական բանակցողների մասին է` ԱԳ նախարար Աբաս Արաղչիի եւ խորհրդարանի Միլի մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի, որոնց իրանցի ցուցարարները մեղադրում են հասարակությունից գաղտնի ԱՄՆ-ին անհարկի զիջումներ անելու, ամերիկյան պահանջներն ընդունելու եւ երկիրը կապիտուլյացիայի ենթարկելու մեջ:

Իրանը տասնյակ տարիներ գտնվում է տնտեսական շրջափակման եւ պատժամիջոցների տակ, արդեն մեկ տարի շարունակ պատերազմի մեջ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, ամերիկյան եւ իսրայելական ինքնաթիռները եւ հրթիռները ռմբակոծում են իրանական քաղաքները, բնակավայրերը, զոհերի թիվը մի քանի հազար է, վիրավորներինը՝ տասնյակ հազարներ, միայն փետրվարի 28-ին իրանական դպրոցներից մեկի վրա ամերիկյան հարձակման արդյունքում զոհվեց 155 մարդ, որոնց մեծ մասը դպրոցականներ էին: Իրանում հարյուր հազարավոր մարդիկ փախստական են դարձել, մի մասը կորցրել է տունն ու աշխատանքը: Բայց նույնիսկ այդ պայմաններում մարդիկ չեն հրաժարվում իրենց արժանապատվությունից, չեն ցանկանում նվաստացուցիչ խաղաղություն, ընդհակառակը՝ դավաճանության մեջ են մեղադրում նրանց, ովքեր ուզում են խաղաղություն բերել: Մարդիկ արժանապատվությունը գերադասում են ամերիկյան պահանջները կատարելու պարտադրանքից:

Ինչո՞ւ նույնը տեղի չունեցավ Հայաստանում, երբ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ կապիտուլյացիա ստորագրեց կամ երբ հրաժարվեց Հայաստանի տարածքը պաշտպանելուց, երբ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ համաձայնեց Հայաստանի ինքնիշխանությունը զիջել ԱՄՆ-ին եւ թույլ տալ, որ Հայաստանի տարածքի մի մասը կոչվի ԱՄՆ նախագահի անունով, այդ տարածքն անվանական մնա Հայաստանի կազմում, բայց փաստացի դուրս լինի Հայաստանի վերահսկողությունից, եւ դա ներկայացնի որպես փառահեղ ձեռքբերում։ Երբ Փաշինյանը սկսեց հասարակությանը վախեցնել պատերազմով եւ այդ խուճապի պայմաններում բռնազավթել իշխանությունը, ինչո՞ւ որեւէ մեկը փողոց դուրս չեկավ եւ չպահանջեց չզիջել Հայաստանի ինքնիշխանությունը: Արդյո՞ք հայերն ավելի ստրկամիտ են, իսկ իրանցիները՝ արժանապատիվ: Գուցե նաեւ եւ հենց այդ պատճառով է, որ իրանցիները հազարամյակներ շարունակ պետություն են ունեցել, իսկ հայերս պետություն ենք ունեցել միայն հանգամանքների բերումով, շատ դեպքերում՝ մեզնից անկախ, անկախ մեր կամքից՝ այդպես էլ չգիտակցելով սեփական պետություն ունենալու արժեքը:

Իրանցիների կամ իրանական հասարակության մի մեծ հատվածի համար կան արժեքներ, որոնք ավելի կարեւոր են կյանքից, ֆիզիկական գոյությունից, դրա համար նրանք պատրաստ են հրաժարվել կյանքից, բայց ո՛չ այդ արժեքներից: Մեր աչքի առաջ Իրանի իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ Ղասեմ Սուլեյմանիից մինչեւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի, իրենց կյանքը չխնայեցին հանուն սեփական երկրի եւ դրա անկախ գոյության: Պատկերացնո՞ւմ եք որեւէ իրանցի առաջնորդի, որը քարոզարշավի ամբողջ ընթացքում ծամեր, զբաղված լիներ ուտելով եւ դա ներկայացներ որպես կյանքի ու ապրելու միակ նպատակ, իմաստ, մեծագույն հաճույք ու ձեռքբերում: Նման բան երբեք չի լինի, որովհետեւ դա կլինի անարգանք սեփական անձի եւ սեփական երկրի նկատմամբ: Բայց հայ հասարակության մի մասը գնաց եւ ընտրեց մեկին, որը քարոզում էր, որ աշխարհի ամենակարեւոր բանը ծամելն է, կուշտ լինելը, որ դա է մարդու միակ նպատակը եւ ապրելու իմաստը:

Երբ Փաշինյանը խոսում է Արցախից վերջնականապես ազատվելու մասին, նրան ծափ տվողներ ու ողջունողներ կան, իսկ երբ Իրանի իշխանության որոշ ներկայացուցիչներ համաձայնում են հրաժարվել միջուկային ծրագրից, իրանցիները համարում են երկրի շահերի եւ ինքնիշխանության զիջում՝ պահանջելով նման պաշտոնյաների հրաժարականն ու մահը: Իրանն աշխարհի ամենամեծ երկիրը չէ, ոչ էլ տեխնոլոգիապես կամ տնտեսապես զարգացածը, նույնիսկ ամենամեծ բանակը չունի, բայց ունի խիզախ առաջնորդներ եւ հասարակություն եւ դրա համար կարողանում է կռվել ու իր պահանջները պարտադրել գերտերություն համարվող ԱՄՆ-ին, որի առաջ խոնարհվում են անհամեմատ ավելի մեծ, զարգացած ու հարուստ երկրներ: Դրա համար է, որ Իրանի ու իրանցի ժողովրդի սխրանքով ոգեշնչվում են աշխարհի միլիոնավոր ազատատենչ մարդիկ, իսկ հպատակներն ու ստրուկներն ատելություն են տածում, որովհետեւ կարծում են, որ իրենց տիրոջ դեմ ըմբոստությունն աններելի մեղք է, ու նման մեղք գործողն անպայման պետք է պատժվի, այլապես հնազանդ ստրուկներն իրենց այնքան էլ լավ չեն զգա:

Մեր միակ սփոփանքը մնում է այն, որ Հայաստանը եւս ունեցել է հերոս առաջնորդներ եւ հերոս քաղաքացիներ, ովքեր հանուն պետական շահի գնացել են ինքնազոհաբերման, ինչպես, օրինակ, Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը, որն իր ընտանիքի անդամներին զգուշացրել էր, որ իրեն կարող են սպանել, եւ, միեւնույն է՝ չէր հրաժարվել իր ընտրած ուղուց: Սփոփանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա հավաքած ծամողների թիմը բացառություն են եւ ոչ թե օրինաչափություն:

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է – Հրապարակ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է, Armenia Sputnik–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել էին ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

«Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»․ Նիկոլ Փաշինյան

«Ղարաբաղի շարժումը չպիտի շարունակենք: Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»,- այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասել եմ՝ այդ խոսույթները՝ 300 հազար ադրբեջանցի, բան, ո՞նց ենք փակում, ասում ենք՝ նա էլ չկա, նա էլ չկա: Երբ դրոշը մարդիկ դնում են սեղանին, դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը, հետո դժվար է որոշել՝ ով առաջինը ինչ ասեց, ով հետո ոնց ասեց:

Ղարաբաղի կոնֆլիկտի մասին մենք մեր ճշմարտությունն ունենք, Ադրբեջանն էլ, թե առաջինը ով ասեց, առաջինը ինչ արեց, առաջինը ով կրակեց, առաջինը ով սպանեց: Պարզ է, որ մենք մեր ճշմարտությունն ունենք և հավատում ենք այդ ճշմարտությանը, և իրենք էլ իրենց ճշմարտությունն ունեն, որ հավատում են: Խաղաղությունը սրա մասին է:

Այո՛, պատերազմի եռագլուխ կուսակցությունը կոնկրետ սպառնալիք է ստեղծել Հայաստանի համար, որովհետև, ճիշտ է, 720 հազար քաղաքացի տեր է կանգնել խաղաղությանը, բայց հիմա նայում եմ թվերին, ասում եմ՝ ո՞նց, մոտ 500 հազար քաղաքացի քվեարկել է նրա օգտին, որ գնում ենք Ղարաբաղը հետ բերե՞նք, ղարաբաղի շարժումը շարունակենք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ եթե այդպիսի տպավորություն ստեղծվի շատ արագ խաղաղությունը կփլուզվի։

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն։

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն։

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն։

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն։

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն։

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն։

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ Դ. Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,–ասացին կոմիտեից։

Այսօր ավելի վաղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը` «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Դավիթ Ղազինյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,–ասված էր ՀԿԿ հաղորդագրության մեջ։