«Ռուսական շուկայի կորուստը դառնալու է ամենալուրջ մարտահրավերը ՀՀ-ի համար»․ Թաթուլ Հակոբյան

«Ռուսական շուկայի կորուստը դառնալու է ամենալուրջ մարտահրավերը ՀՀ-ի համար»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսական շուկայի կորուստը, մի կողմ եմ թողնում՝ ինչու այսպես եղավ, դառնալու է ամենալուրջ տնտեսական, հետևաբար նաև քաղաքական մարտահրավերը Հայաստանի համար առաջիկա տարիներին:
     Թղթի վրա կամ եթերներում հեշտ է ասել՝ դե՛, ծաղկի շուկան փակվեց Ռուսաստանում, կբացենք նոր շուկաներ՝ Եվրոպա, Ասիա և այլն:
     Փակվելուց առաջ պետք է հաշվարկներ ունենայինք:
     Երբ լող չիմացող մարդը դուրս է գալիս բաց ծով, նա չպետք է հույսը դնի նրա վրա, որ ինչ-որ մեկը կփրկի:
     Եղածը եղած է և արդեն ուշ:
     Պետք է աշխատել և հիշել, որ մարտահրավերները նաև հնարավորությունների դռներ են բացում, բայց հեշտ չի լինելու, մեղմ ասած:
     Հիմա էլ ընկած արտադրողներին են թիրախավորում՝ թե բա որակով արտադրանք տվեք, որ Եվրոպայում կարողանաք վաճառել:
     Քաղաքացիները պիտի գիտակցեն, որ պետությունների ղեկավարների սխալ հաշվարկների համար իրենք, հենց իրենք են վճարելու գինը»:

Volkswagen-ի գոյությունը վտանգված է. լրատվամիջոցներ

Գերմանական ավտոարտադրության հսկա Volkswagen (VW) կոնցեռնի շուրջ ստեղծված իրավիճակը վերջին տասնամյակների ամենալուրջ կառուցվածքային ճգնաժամն է։ Տնօրենների խորհրդի անդամների անանուն հարցման արդյունքները, որոնք հայտնվել են գերմանական Die Welt պարբերականի տնօրինության տակ, փաստում են, որ ընկերության ղեկավարությունը կանգնած է ռազմավարական փակուղու առաջ։

Ստորև ներկայացված են գերմանական ավտոհսկայի ներկայիս տնտեսական և կառավարչական ճգնաժամի հիմնական պատճառներն ու մանրամասները։

Հարցման ամենացնցող բացահայտումն այն է, որ տնօրենների խորհրդի բոլոր 9 անդամները միակարծիք են՝ Volkswagen-ն այլևս չունի կենսունակ բիզնես-մոդել։ Գլխավոր խնդիրներն են.

  • Գլոբալ ռազմավարությունների ձախողում. Թե՛ չինական, թե՛ հյուսիսամերիկյան շուկաներում ընթացիկ ռազմավարությունները ճանաչվել են անկայուն։ Չինաստանում տեղական էլեկտրամոբիլների (EV) ագրեսիվ մրցակցությունը և ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերը էապես հարվածել են VW-ի դիրքերին։

  • Ներքին պառակտում. Չնայած ճգնաժամի խորությանը, ղեկավար կազմը չունի ընդհանուր տեսլական ապագա զարգացման վերաբերյալ։ Խորհրդի անդամների ձայները բաժանվել են հավասարապես (4-ը պնդում են, որ կա համախմբվածություն, 4-ը՝ հակառակը)։ Ոչ մի ղեկավար չի ընտրել «լիակատար միահամուռ» տարբերակը։

2026 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները հաստատում են թոփ-մենեջերների մտահոգությունները։ Միջազգային առևտրային պատնեշների և վաճառքի ծավալների անկման պատճառով ընկերության ցուցանիշները զգալիորեն նվազել են.

Ճգնաժամից դուրս գալու համար գործադիր տնօրեն Օլիվեր Բլումի (Oliver Blume) գլխավորությամբ ընկերությունը ստիպված է գնալ ծայրահեղ քայլերի.

Գործարանների օպտիմալացում. Քննարկումների կենտրոնում են գերմանական Էմդենի (Emden), Ցվիկաուի (Zwickau), Հանովերի (Hannover) գործարանների, ինչպես նաև Նեկարզուլմում (Neckarsulm) գտնվող Audi-ի արտադրամասի հնարավոր փակումը կամ վերափոխումը։ Ղեկավարությունը փորձում է կրճատել ավելցուկային արտադրական հզորությունները (overcapacities), քանի որ Եվրոպայում նախատեսվում է արտադրությունը կրճատել մոտ 1 միլիոն մեքենայով։

Թեև 2024 թվականի վերջին արհմիությունների (IG Metall) հետ ձեռք բերված համաձայնությամբ նախատեսվում էր 35,000 աշխատատեղի կրճատում մինչև 2030 թվականը՝ առանց գործարանների փակման, ներկայիս տնտեսական ճնշումը ստիպում է կրկին վերանայել այդ «կարմիր գծերը»։ Բաժնետերերի տարեկան ժողովում ներդրողների կողմից ճնշումն էլ ավելի է մեծանալու՝ պահանջելով արմատական կառուցվածքային բարեփոխումներ և ծախսերի էական կրճատում։

Տեսանյութում մանրամասն ներկայացված են Volkswagen-ի շահույթի անկման և ծախսերի կրճատման նոր ռազմավարությունները, ինչը թույլ կտա ավելի պատկերավոր հասկանալ ընկերության առջև ծառացած ֆինանսական մարտահրավերները։

Թրամփը հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Ջեյ Քլեյթոնի թեկնածության հաստատման լսումները հետաձգելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Ջեյ Քլեյթոնի թեկնածության հաստատման լսումները հետաձգելու մասին։ Նա իր այս որոշումը կապել է FISA-ի (Արտասահմանյան հետախուզության հսկողության մասին օրենք) լրտեսական ծրագրի երկարաձգման և ընտրողների գրանցման ժամանակ քաղաքացիության պարտադիր հաստատման օրինագծի շուրջ ընթացող քաղաքական վեճերի հետ։

Truth Social սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Թրամփը նշել է, որ չորեքշաբթի օրը նախատեսված Քլեյթոնի թեկնածության հարցով լսումները չեղարկվում են։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ավելի վաղ հանրապետականները համաձայնել էին հրաժարվել Ուիլյամ Փուլտեին ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար նշանակելու մտքից՝ փոխարենը դեմոկրատներից ստանալով FISA օրենքի 702-րդ հոդվածի երկարաձգման աջակցությունը։ Սակայն հետագայում, ինչպես նշել է Թրամփը, դեմոկրատները հրաժարվել են կողմ քվեարկել այդ օրինագծին։

Միացյալ Նահանգների նախագահը նաև հավելյալ պայման է առաջադրել. FISA ծրագրի լիազորությունների երկարաձգումը պետք է ուղեկցվի «SAVE AMERICA ACT» օրինագծի ընդունմամբ, որը նախատեսում է ընտրողների գրանցման ժամանակ քաղաքացիության պարտադիր հաստատում և ընտրատեղամասերում անձը հաստատող փաստաթղթի ներկայացում։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Քլեյթոնին տեղափոխել Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազի իր ներկայիս պաշտոնից, քանի դեռ Սենատը չի հաստատել նրա հավանական հաջորդին՝ նախկին դաշնային դատախազ և նախագահի անձնական փաստաբան Ջեյմի Մակդոնալդին։

Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, Քլեյթոնի թեկնածությունը դիտարկվել է արագացված ընթացակարգով՝ FISA-ի 702-րդ հոդվածի ժամկետի լրանալուց հետո։ Այս հոդվածը ամերիկյան հետախուզության հիմնական գործիքներից է, որը թույլ է տալիս առանց դատարանի թույլտվության տեղեկություններ հավաքել ԱՄՆ տարածքից դուրս գտնվող օտարերկրյա քաղաքացիների մասին։

Այս ծրագիրն արդեն երկար տարիներ վեճերի առիթ է դառնում ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում։ Դրա քննադատները կարծում են, որ այն ԱՄՆ քաղաքացիների տվյալների հավաքագրման ռիսկեր է պարունակում և կարող է օգտագործվել՝ խախտելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Ծրագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը։ Սենատում համապատասխան օրինագիծը պետք է հավաքի առնվազն 60 ձայն, մինչդեռ հանրապետականներն ունեն ընդամենը 53 տեղ։

Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ Փուլտեին ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար նշանակելը զգալիորեն բարդացրել է երկկուսակցական համաձայնության հասնելը։ Դեմոկրատները մտավախություն ունեն, որ նա կարող է օգտագործել հետախուզական համայնքի լիազորությունները նախագահի քաղաքական ընդդիմախոսների դեմ հետաքննություններ անցկացնելու համար։

Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցության մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ ավելի վաղ իրենց աջակցությունն են հայտնել ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում Քլեյթոնի թեկնածությանը։

ՍիվիլՆեթը և Ask Vera-ն Հայաստանում գործարկում են ապատեղեկատվության դեմ պայքարի նոր գործիք

ՍիվիլՆեթը և ֆրանսիական Ask Vera փաստերի ստուգման ծառայությունը հայտարարում…

«Ձայները կեղծվել են ու տանը վեր ընկա՞ծ եք, ձայները կեղծվել են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյան

«Ձայները կեղծվել են ու տանը վեր ընկա՞ծ եք, ձայները կեղծվել են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյան

«Ասում են՝ ընտրությունները կեղծվել են, ո՞նց, ընտրությունները կեղծվել են ու դատարկ ա՞ էս տեղերը։ Ընտրությունները կեղծվել են ու Հանրապետության հրապարակները դատա՞րկ են, ո՞ւմ ձայնն ա կեղծվել, որ հիմա տանը, ես խոսում եմ լիդերների մասին, ձեր հետևորդների ձայնը կեղծվել ա ու տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում։ ձայները կեղծված են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ընդդիմադիր չենք եղե՞լ, ձայները որ կեղծված են եղել, հաջորդ օրը չամադաններով օդանավակայանում ենք եղե՞լ։ Ում ձայնը կեղծված ա, դուրս եկեք հրապարակներ․․․»,- հավելել է նա։

Սամվել Կարապետյանը հանդիպել է խմբագիրների հետ

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն Ուլնեցի փողոցի վրա գտնվող իր առանձնատուն էր հրավիրել մի խումբ լրատվամիջոցների ղեկավարներին, որպեսզի պատասխաներ նրանց հարցերին։

Ինչպես հայտնի է, Ս․Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ եւ չի կարող լքել իր տան տարածքը։ Հանդիպմանը մասնակցում էին «Առավոտ» եւ «Հրապարակ» թերթերի, 24 նյուզ, նյուզ, 168․ամ կայքերի գլխավոր խմբագիրները։

Նման ֆորմատով հանդիպում կայացել էր նաեւ ընտրություններից առաջ։ Այս անգամ խոսակցության թեման արդեն կայացած ընտրություններն էին, հետընտրական զարգացումները, ԲՀԿ-ից խլված ձայները, եւ որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ՝ իրենց հետագա անելիքները։

Հարցազրույցը եթեր կգնա այսօր երեկոյան։

Պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր չէ 2029 թվականին առաջադրվել այդ պաշտոնում պաշտոնավարման երրորդ ժամկետի համար կայանալիք ընտրություններում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Համաձայն տեղեկությունների, Եվրահանձնաժողովի ղեկավարի գրասենյակի պատասխանատու Բյորն Զայբերթը մասնավոր հանդիպման ժամանակ այդ մասին է խոսել։ Նպատակը այն մտահոգությունները ցրելն է եղել, թե ԵՀ դեպարտամենտների վերակազմավորումը նպատակ ունի կենտրոնացնել մեծ իշխանություն ԵՀ նախագահի ձեռքում։

Նշենք, որ այդ վերակառուցումը ընկալվում է որպես ֆոն դեր Լեյեն-Կալաս առճակատման հետեւանք։ Politico-ն հիշեցրել է, որ ԵՀ նախագահի պաշտոնավարման ժամկետի հարցում սահմանափակում չկա, սակայն 2029 թվականին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կդառնա 70 տարեկան։