Քաջարան քաղաքում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է

Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը (մոտ 40մ)․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Հետագա աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

«Չենք մոռացել Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների, անհետ կորածների հետ կապված խնդիրները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Չենք մոռացել Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների, անհետ կորածների հետ կապված խնդիրները»․ Նիկոլ Փաշինյան

«Սահմանազատման ընթացքի հետ կապված՝ ամբողջ իրավական պրոցեսներն ամփոփված են, և Հայաստանում ու Ադրբեջանում ունեն պարտադիր իրավական ուժ։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք ԹՐԻՓՓ-ի իրագործման վրա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե նոր Սահմանադրության ընդունման գործընթացի ձգձգումն ի՞նչ ազդեցութուն կարող է ունենալ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման կամ սահամազատման վրա։ «Ես հստակ գիտեմ 3 բան, որ լինելու է՝ երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր, այս երեքի իրագործումն արդեն խաղաղություն է, պատկերացրեք՝ մենք Ադրբեջանով ենք գնում-գալիս, Արդրբեջանը Հայստանով է գնում-գալիս, գնացքներն անցնում են․․․ Դա խաղաություն է, և մենք շարունակելու ենք աշխատանքը խաղաղության համաձայնագրի ստորագրաման և վավերացման ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը։

«Իմիջիայլով, մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները, անհետ կորածներ մեր եղբնայրների հետ կապված խնդիրները, Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների հետ կապված խնդիրներ, մենք պատկերացնում ենք, որ այս հարցերը համագործակցությամբ պետք է լուծվեն»։

«Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների հստակ գնահատականը տեղի ունեցածի վերաբերյալ». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Խորը վրդովմունքով ընդունեցինք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

«Այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա կանխամտածված հարձակման և Մեծ հաղթանակի նկատմամբ անարգանքի դրսևորման փորձի մասին է։ Ակնկալում ենք, որ Հայաստանի պաշտոնական իշխանությունները տեղի ունեցածի վերաբերյալ հստակ գնահատական տան, ինչպես նաև սպառիչ միջոցներ ձեռնարկեն մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման սադրանքները կանխելու ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
     Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձիք պոկել ու գողացել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում գտնվող հերոս քաղքաների անունների ոսկեգույն տառերը։ Պոկված տառերը գտնվել են աղբամանում։

Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել աշխարհի խոշորագույն ծաղկի առևտրային հարթակին

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նիդեռլանդների վարչապետն ինձ անձամբ գրել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն ստանան այդ շուկային և հարթակին»,-ասել է Փաշինյանը։

Ռուսաստանն արգելել էր հայկական ծաղիկների ներմուծումը։ Բացի ծաղիկներից, Ռուսաստանը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր կիրառել հայկական արտադրության այլ ապրանքների նկատմամբ ևս։ Մասնավորապես, արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը, սահմանափակումներ են կիրառվել հայկական պտուղ–բանջարեղենի, մրգերի ներմուծման նկատմամբ։ Այդ համատեքստում Եվրամիությունը հայտարարել էր Հայաստանին աջակցության փաթեթի մասին, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։ 

Կոտայքի ոստիկանները բացահայտել են խանութից գողությունը․ նույն խումբը նախկինում էլ էր նման գողություններ արել (տեսանյութ)

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-33 տարեկան երեք տղամարդ ավտոմեքենան կայանել են Սևանի փողոցում, ապա մոտեցել հիշյալ խանութին, կատարել գողությունն ու հեռացել՝ մեքենան թողնելով նույն տեղում։

Նույն օրը՝ ժամը 14․40-ին, երեքն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել նախաքննական մարմին։

Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է, որ խումբը, նույն կերպ՝ կոտրելով դուռը, նախկինում էլ խանութներից կատարել է գողություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի

Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման համար: Այս անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիան արդեն բացել էր Մարգարայի սահմանային անցակետը` Հայաստանից Սիրիա հումանիտար բեռներ հասցնելու համար:

Անապահով ընտանիքների թիվը 2017–ի համեմատ նվազել է 2.2 անգամ. Արսեն Թորոսյան

«Փարոս» համակարգում 2017-ին ընդգրկված է եղել 100 հազար ընտանիք, 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ 46 հազար ընտանիք. այսինքն՝ թիվը 54,1 տոկոսով կամ 2,2 անգամ պակասել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Սա, իհարկե, նաև ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաև տեսնում ենք մեր գործընկերների՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերից:

Մենք գիտենք, որ վերջին տարիների ցուցանիշն իջել է, ինչպես նաև տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ՝ նույն գործազրկության թվերի անկումը, միջին աշխատավարձի բարձրացումը, աշխատատեղերի թվի բարձրացումը, այսինքն՝ այդ բոլորը խոսում են նույն պրոցեսի մասին»,- ասել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի. «Շատ ուրախ եմ, որ մենք ոչ մի քաղաքական նկատառումով չենք դանդաղեցրել և չենք կանգնեցրել այդ գործընթացը։ Այս բարեփոխումն ունի շատ կարևոր գաղափարախոսական և հայեցակարգային նշանակություն, որովհետև մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք և համաձայնության հասնենք ՀՀ-ում կյանքի միջին վիճակագրական մոդելի հարցում։ Կրթություն, աշխատանք, բարեկեցություն՝ սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի»:

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ անապահովության գնահատման համակարգն առաջին հերթին անապահովությունը հաղթահարելու աջակցություն է։ «Մենք ոչ մեկին աջակցելուց չենք հրաժարվում և չենք էլ հրաժարվի երբեք։ Սակայն այս տրամաբանությունը պետք է գործի՝ պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդն ուժեղացնում է պետությանը», -ընդգծել է վարչապետը։