Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն ենք հայտնել երկրում քաղաքական հետապնդումների վերաբերյալ․ Լենա Մաթևոսյան

Օրերս մասնակցեցի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հանդիպմանը՝ որպես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ, հայտնում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները։ Բարձրաձայնել և մտահոգություն ենք հայտնել երկրում իրավունքի գերակայության, ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ՝ անդրադառնալով իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա լրջագույն մարտահրավերներին»,– նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *