ԹՐԻՓՓ-ով հաղթահարում ենք մեր 35 ամյա շրջափակումը․ Հայաստանը խաղաղության խաչմերուկ է․ Փաշինյան

«Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին լուրջ վտանգի տակ է»․ Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը հայտնում է․ «Ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո։
     Օգտագործելով «Planet» արբանյակային պատկերները՝ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը արձանագրել է, որ եկեղեցու անմիջապես արևելյան և հյուսիսային հատվածներում իրականացվել են լայնածավալ հողային և շինարարական աշխատանքներ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2026 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում։
     Արբանյակային դիտարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ աշխատանքները կատարվում են պատմամշակութային հուշարձանի անմիջական հարևանությամբ՝ առանց միջազգային մասնագիտական վերահսկողության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության։ Նման գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում եկեղեցու ֆիզիկական ամբողջականության, պատմաճարտարապետական միջավայրի պահպանության և հուշարձանի հետագա գոյության առնչությամբ։
     Սուրբ Աստվածածին եկեղեցին հանդիսանում է Արցախի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը, որն ունի ոչ միայն կրոնական, այլև պատմական, ճարտարապետական և ինքնության պահպանման կարևոր նշանակություն։
     Հուշարձանի շրջակայքում իրականացվող ցանկացած միջամտություն, որը չի համապատասխանում մշակութային ժառանգության պահպանության միջազգային չափանիշներին, կարող է հանգեցնել դրա պատմական տեսքի խաթարմանը, արժեքների աղավաղմանը կամ նույնիսկ անդառնալի կորստի։
     Հատկանշական է, որ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքներում բազմիցս արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի, վերափոխման, ինքնության խեղաթյուրման և ոչնչացման դեպքեր, որոնք փաստագրվել են բազմաթիվ միջազգային փորձագետների, գիտական կազմակերպությունների և մշտադիտարկող կառույցների կողմից։ Այդ համատեքստում Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքում իրականացվող ներկայիս աշխատանքները չեն կարող դիտարկվել որպես սովորական տնտեսական կամ ենթակառուցվածքային գործունեություն և պահանջում են անհապաղ միջազգային ուսումնասիրություն։
     Խիստ դատապարտելի է, որ շարունակվում են գործողություններ, որոնք վտանգում են Արցախի բնիկ հայկական մշակութային ժառանգությունը՝ անտեսելով մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 կոնվենցիաներով սահմանված պարտավորությունները։ Մշակութային ժառանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն առանձին ժողովրդի պատմական հիշողության դեմ ուղղված գործողություն է, այլև հարված է համամարդկային քաղաքակրթական արժեքներին։
     Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագիտական կառույցներին, գիտական հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպություններին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին, իրականացնել անկախ մշտադիտարկում և ձեռնարկել գործուն քայլեր՝ Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Արցախի մյուս հայկական հուշարձանների պահպանությունն ապահովելու նպատակով։
     Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, ռազմական կամ այլ հանգամանքով։ Այն միջազգային հանրության առջև ծառացած պատասխանատվության հարց է, և դրա կանխումը պահանջում է անհետաձգելի ու հետևողական գործողություններ»։

Ճապոնիայում սարսափելի բնաղետ է․ տասնյակ տուժածներ կան

Ճապոնիայում «Չանմի» թայֆունի հետևանքով 23 մարդ վիրավորվել է, հայտնում է երկրի գ;խավոր հրշեջ վարչությունը, որն ԱԻՆ գործառույթներ է կատարում։

Բնաղետի հետևանքով մարդիկ են տուժել Ճապոնիայի հարավային, հարավարևմտյան և արևմտյան վեց պրեֆեկտուրաներում։ Առավել ծանր իրավիճակը Օկինավա պրեֆեկտուրայում է, որտեղ 17 բնակիչ վիրավորվել է, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում։

Թայֆունն այժմ Խաղաղ օվկիանոսով շարժվում է Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու կողքով՝ 45 կմ/ժ արագությամբ։

Աղետը լայնածավալ խափանումներ է առաջացրել ավիափոխադրումներում. երեկ չեղարկվել է ավելի քան 760 ներքին և 90 միջազգային չվերթ։ Ավելի քան 700,000 մարդու խորհուրդ է տրվել տարհանվել։

Իշխանությունները զգուշացրել են ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին։

Ում ես աջակցում եմ, հաղթում է․ Թրամփի հարցազրույցը՝ կետերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Pod Force One» հաղորդման ժամանակ հաստատել է, որ երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «անիծյալ խելագար»՝ պնդելով, սակայն, որ իրենք «շատ լավ են միասին աշխատել»։

Թրամփի հարցազրույցը ներկայացնում ենք կետերով․

  • Ես մի փոքր մտահոգված էի Լիբանանի հետ Իսրայելի շարունակական բախումներից։ Հարձակումները վտանգի տակ են դրել ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունները։
  • Իրանն արդեն համաձայնել է, որ միջուկային զենք չի ունենա․ նրանք, սակայն, կարող են փոխել իրենց միտքը։
  • Ես պատիվ չեմ ունեցել հանդիպելու այաթոլլահին, բայց նա լավ վիճակում չէ։ Եթե հավատանք պատմություններին, նա կորցրել է մարմնի մի շարք մասեր։
  • Կարծես՝ մենք բավական լավ ենք լեզու գտնում այաթոլլահի հետ։ Կցանկանայի հանդիպել նրան․ հավանաբար ինչ-որ պահի կհանդիպեմ։
  • Ես եմ Իրանի դեմ պատերազմ սկսողը։ Չեմ ուզում ձանձրացնել որևէ մեկին, բայց ես դա սկսեցի, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան։ Եթե չլինեի ես, չէր լինի Իսրայելը։
  • Իրանը չունի նավատորմ, չունի օդուժ, և ունի շատ քիչ զինվորներ։
  • Ես կարող եմ պատասխանել որևէ հարցի, իսկ 20 րոպե անց մտնել Օվալաձև գրասենյակ և հասկանալ, որ իմ պատասխանն արդեն սխալ է։ Գիտե՞ք, փաստերը փոխվում են։
  • Ում ես աջակցում եմ, հաղթում է։ Նկատի ունեմ՝ բոլորը։ Իմ աջակցությունը ստացած յուրաքանչյուր մարդ հաղթում է։

Խամենեին մասնակցում է ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներգրավված է Վաշինգտոնի հետ Թեհրանի բանակցային գործընթացում։

Այս մասին նա հայտարարել է New York Post թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Խամենեին անշուշտ, մասնակցում է զինված հակամարտության ավարտի վերաբերյալ որոշումների կայացմանը։