Տնտեսվարող սուբյեկտների հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա»–ի հաշվին՝ օպերատորի համար հասանելի վայրում. ՀԾԿՀ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, 2026 թվականի հունիսի 3-ի նիստում ընդունել է որոշում՝ ուղղված ոչ կենցաղային սպառողների բնական գազի հաշվառման գործընթացի թափանցիկության, ճշգրտության և արդյունավետության բարձրացմանը։

Հանձնաժողովից NEWS.am–ին հայտնում են, որ որոշմամբ սահմանվել է, որ ոչ կենցաղային սպառողների (տնտեսվարող սուբյեկտների) հաշվառման սարքերը այսուհետ կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվին և սահմանազատման կետում, անհրաժեշտության դեպքում, սպառողի տարածքից դուրս՝ գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի վայրում։ 

Կարգավորումը նպատակ ունի ապահովել հաշվառման տվյալների առավել ճշգրիտ գրանցում, հեշտացնել սարքերի սպասարկումն ու ստուգումը, ինչպես նաև նվազեցնել հնարավոր վեճերի առաջացման ռիսկերը։ Հաշվիչների ցուցմունքների արձանագրման գործընթացում կապահովվի սպառողի և գազամատակարար ընկերության ներկայացուցիչների համատեղ մասնակցություն՝ երաշխավորելով տվյալների ճշգրտությունն ու հաշվարկների նկատմամբ փոխադարձ վստահությունը։ 

Որոշումը ևս մեկ քայլ է էներգետիկ ոլորտում կարգավորումների արդիականացման, ծառայությունների մատուցման որակի բարելավման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ապահովելով հավասարակշռված, թափանցիկ և վստահելի միջավայր բոլոր շահագրգիռ կողմերի համար։

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ զրպարտության և վիրավորանքի համար. ABC Media-ին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Հանցագործության հիմքը օրեր առաջ բրիֆինգի ժամանակ արած հայտարարություններն են, այսօր ևս Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել, ուստի հայցերի ծավալները կարող են ավելանալ»,-ասել է Օրբելյանը։

Հիշեցնենք, որ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է ԲՀԿ առաջնորդին, մեղադրել ու վիրավորել նրան, անվանել «լրտես», «շպիոն», «գործակալ»։

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ զրպարտության և վիրավորանքի համար. ABC Media-ին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Հանցագործության հիմքը օրեր առաջ բրիֆինգի ժամանակ արած հայտարարություններն են, այսօր ևս Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել, ուստի հայցերի ծավալները կարող են ավելանալ»,-ասել է Օրբելյանը։

Հիշեցնենք, որ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է ԲՀԿ առաջնորդին, մեղադրել ու վիրավորել նրան, անվանել «լրտես», «շպիոն», «գործակալ»։

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ զրպարտության և վիրավորանքի համար. ABC Media-ին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Հանցագործության հիմքը օրեր առաջ բրիֆինգի ժամանակ արած հայտարարություններն են, այսօր ևս Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել, ուստի հայցերի ծավալները կարող են ավելանալ»,-ասել է Օրբելյանը։

Հիշեցնենք, որ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է ԲՀԿ առաջնորդին, մեղադրել ու վիրավորել նրան, անվանել «լրտես», «շպիոն», «գործակալ»։

Գալիցկինը բաց չի՞ թողնում Սպերցյանին. ի՞նչ աշխատավարձ են խոստացել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շուրջ տրանսֆերային քննարկումները շարունակում են ակտիվ մնալ։

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստին Սաուդյան Արաբիայից առաջարկվել է ֆինանսապես խոշոր պայմանագիր, որի համաձայն նրա տարեկան աշխատավարձը կարող է կազմել շուրջ 10 միլիոն եվրո՝ լրացուցիչ բոնուսներով։ Բացի ֆինանսական բաղադրիչից, առաջարկը պայմանավորված է նաև ակումբի բարձր նպատակներով և տիտղոսների համար պայքարելու հավակնություններով։

Սակայն Սպերցյանի տեղափոխության հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ նրա ներկայիս ակումբը՝ «Կրասնոդարը», որը չի ցանկանում հրաժարվել թիմի առաջատար խաղացողից, ով ունի գործող երկարաժամկետ պայմանագիր։

Նշվում է, որ Սպերցյանը շարունակում է մնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, սակայն միաժամանակ նա հետաքրքրված է իր կարիերայի հնարավոր զարգացմամբ։ Ըստ նույն աղբյուրների՝ առաջիկայում նախատեսվում է հանդիպում ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու հնարավոր տարբերակները և հետագա համագործակցության ձևաչափը։

Առաջիկա օրերը կարող են որոշիչ լինել Սպերցյանի կարիերայի հաջորդ քայլի հարցում, քանի որ նրա անունը շարունակում է մնալ ամառային տրանսֆերային շուկայի ամենաքննարկվող թեմաներից մեկը։

Թրամփը վստահ է, որ Խամենեին մասնակցում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-ին վստահություն է հայտնել, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներգրավված է Վաշինգտոնի հետ Թեհրանի բանակցային գործընթացում։

«Խամենեին անկասկած մասնակցում է խաղաղության հաստատման բանակցություններին։ Իրանում բոլորը մեծ հարգանքով են վերաբերվում նոր առաջնորդին, ինչը մասամբ կապված է պատերազմի առաջին իսկ օրը իսրայելական հարձակման պատճառով նրա հոր՝ Ալի Խամենեի, և ընտանիքի մյուս անդամների մահվան հետ»,- Թրամփի խոսքերն է մեջբերում New York Post պարբերականը։

Բացի այդ, Թրամփը նշել է, որ կցանկանար ծանոթանալ Իրանի առաջնորդի հետ։ Նրա կարծիքով՝ հակամարտության ավարտից հետո իրենք պետք է անձամբ հանդիպեն։

ՔԿՀ–ներում տեղադրված են շուրջ 600 տեսախցիկներ, որոնք ապահովում են շուրջօրյա վերահսկողություն

2026 թվականի ընթացքում Քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ամբողջական տեսահսկման համակարգ։

Ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ ներկայում քրեակատարողական հիմնարկներում տեղադրված են շուրջ 600 տեսախցիկներ, որոնք ապահովում են շուրջօրյա վերահսկողություն։

Համակարգը հնարավորություն է տալիս կանխարգելել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, արգելված իրերի ներթափանցումը, հայտնաբերել քրեակատարողական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը և, ամենակարևորը, կանխել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումը։ 

ՖՄԿ–ի դիտորդական առաքելության հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում Կոմիտեի դերակատարմանը:

Անդրադառնալով կառույցի կողմից ընտրական հանցագործությունների դեմ տարվող հետևողական պայքարին և վերջին շրջանում արձանագրված բազմաթիվ բացահայտումներին՝ Կոմիտեի նախագահը փաստել է, որ դրանք հիմնականում վերաբերում են ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին: Արթուր Նահապետյանը ներկայացրել է որոշ վիճակագրան տվյալներ՝ նշելով, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 89 քրեական վարույթ, ձերբակալվել է 128 անձ: Քրեական հետապնդում է հարուցվել 142-ի նկատմամբ: Նրանցից 65-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքն ու տնային կալանքը, իսկ 34 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է:

Միաժամանակ Արթուր Նահապետյանն ընդգծել է, որ ընտրական հանցագործությունների բացահայտումներից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեի համար շատ ավելի կարևոր է նման դեպքերի կանխումն ու նախականխումը, որի ուղղությամբ ևս Կոմիտեն գործուն քայլեր է ձեռնարկում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը: 

«Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները»․ ՆԳՆ

«Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները»․ ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Դատական ակտերը բեկանվել են․ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․
     Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել էր տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում։
     ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից քաղաքացիական 3 գործերով կայացված դատական ակտերը բողոքարկվել էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
     Շարունակելով ձեզ հետ բաց և ազնիվ երկխոսությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերոնշյալ գործերով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարվել են․ դատական ակտերը բեկանվել են, և քաղաքացիական գործերի վարույթները կարճվել են:
     Ինչ վերաբերում է դատական ակտերի բողոքարկման հնարավորության վերաբերյալ կրկին մոլորեցնող շահարկումներին, ապա դրան անդրադարձ կկատարենք Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝
     «(․․․) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ակտի բողոքարկման հնարավորությունն արձանագրվում է ոչ թե դատական ակտով՝ դատարանի կատարած եզրահանգումների հիման վրա, այլ օրենսդրական համապատասխան նորմերով:
     Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, այն է՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի չէ և նման պայմաններում պետք է գործեն դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր կանոնները, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին ենթակա են ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված այն գործերը, որոնք վերաբերում են ընտրողների ցուցակների ճշգրտմանը, իսկ տվյալ դեպքում դատարանի կողմից քննության առարկա է դարձվել ընդհանուր իրավասության դատարանին ոչ ենթակա գործ»։
     Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին իրազեկում ենք՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները։ Կոչ ենք անում չտրվել մոլորեցնող հայտարարություններին և դրանց հիման վրա չկատարել անօգտակար գործողություններ»։