Ուկրաինան հարձակվել է Մոսկվայի վրա․ ի՞նչ է կատարվում

Ոչնչացվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու ԱԹՍ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու ԱԹՍ։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- գրել է նա MAX հարթակի իր ալիքում։

Հիշեցնենք, մայիսի 16-ին Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ գիշերը Մոսկվայի վրա փորձել են հարձակվել ուկրաինական 10 անօդաչու թռչող սարք, որոնք խոցվել էին ՀՕՊ համակարգի կողմից։

Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը, մեկնաբանել է որդու՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող տեղեկությունները։

​«Առաջարկ կա։ Առայժմ մտածում ենք։ Առաջնահերթությունը Եվրոպան է։ Այնպես չէ, որ նա արդեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Առայժմ ոչ։ Դեռ սպասում ենք»,- Սպերցյանի հոր խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։

​Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 25 միլիոն եվրո։ Ռուսական ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։

Armsport

Հույն նավատերը պատրաստ է Իրանին վճարել մինչև 200 հազար դոլար՝ Հորմուզի նեղուցով անցնելու համար

Հունական նավագնացության մագնատ Էվանգելոս Մարինակիսը հայտարարել է, որ պատրաստ է Իրանին տարանցիկ վճար վճարել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, եթե դա օգնի ապահովել կայուն և անվտանգ նավագնացություն։ Ըստ նրա՝ նման վճարը կարող է փոխհատուցել այն «վնասը», որը հասցվել է Իրանին ամերիկա-իսրայելական հակամարտության հետևանքով։

«Ինձ համար ավելի լավ է վճարել 100–200 հազար դոլարի վճար՝ կախված բեռի կամ նավի չափսից, քան բախվել այս բոլոր խնդիրներին»,- երեքշաբթի Աթենքում անցկացվող Posidonia ցուցահանդեսի շրջանակում TradeWinds News ֆորումի ժամանակ հայտարարել է Մարինակիսը։

Նա հավելել է, որ նման «տարանցիկ վճարից» ստացված միջոցները կարող են «ծածկել մինչ այժմ տեղի ունեցածի ամբողջ վնասը»։

Մարինակիսը տնօրինում է ավելի քան 150 նավ՝ ներառյալ լցանավեր, LNG գազատարներ և խուռնաբեռնիչ նավեր՝ բալկերներ, ինչպես նաև Nottingham Forest և Olympiacos ֆուտբոլային ակումբները։ Նրա հայտարարությունը հակասում է Դոնալդ Թրամփի վարչակազմի և Հունաստանի կառավարության դիրքորոշմանը։

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Financial Times-ին հայտնել էր, որ Իրանը չպետք է վճար սահմանի ռազմավարական ջրային ուղով անցնելու համար։ Հույն նավատերերը վերահսկում են համաշխարհային առևտրային նավատորմի մոտ 20%-ը։

Մեկ այլ խոշոր հույն նավատեր՝ Ջորջ Պրոկոպիուն, նույն համաժողովում հայտարարել է, որ Հունաստանի նավաստիները պատմականորեն «ճեղքել են շրջափակումները» և դեմ է արտահայտվել տարանցիկ վճարների ներդրման ցանկացած փորձի։

Ավելի վաղ Պրոկոպիուի Dynacom ընկերությունը, ըստ աղբյուրների տվյալների, նավեր էր ուղարկում Հորմուզի նեղուցով նույնիսկ հակամարտության ընթացքում՝ օգուտ քաղելով նավավարձի դրույքաչափերի աճից։

Ռուբիոն խոստովանեց՝ ՀՀ-ի հետ կապերը շահադիտական են, ռուսների հարցում էլ մեղք չունեն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատում իր ելույթում նշել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար Հայաստանի հետ հարաբերությունները պահպանել հարաբերությունները տնտեսական պատճառներով և չի ճնշում նրան՝ «չբարեկամանալու» այլ երկրների հետ։

«Մենք այստեղ չենք՝ խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը։ Մենք չենք խնդրում նրանց չբարեկամանալ այլ երկրների հետ։ Մենք պարզապես ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է. այն բացում է տնտեսական հնարավորություններ», – ասել է Ռուբիոն։

Պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը «հատկապես գոհ չէ» Վաշինգտոնի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումից. «Ես կնշեի, որ, ինչպես հաստատում են բաց աղբյուրները, Ռուսաստանը բացարձակապես գոհ չէ այնտեղ մեր գործունեությունից։ Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք կցանկանային տեսնել ներկայիս առաջնորդի պարտությունը ընտրություններում՝ Միացյալ Նահանգների հետ այս աճող հարաբերությունների արդյունքում»։

Նրա կարծիքով՝ «երկար ժամանակ մեր հարաբերությունները Հայաստանի հետ բավականին լճացած են եղել»։ Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնին հաջողվել է վերականգնել հարաբերությունները Երևանի հետ և «ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները բոլոր ոլորտներում»։

Մեկնաբանելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի շրջանակներում ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրումը, Ռուբիոն նշել է, որ այն «խթանում է ամերիկյան մասնավոր հատվածի ներդրումները». «Մենք չենք ձգտում մենաշնորհի ամերիկյան ընկերությունների համար, բայց մենք ուզում ենք, որ նրանք ստանան իրենց արդար բաժինը»։

Ընդդիմադիրներին արդեն ծեծում են, Ռուսաստանի նոր պատժամիջոցները. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

NEWS.am-ը ներկայացնում է ռուսերեն լրատվական թողարկում՝ «Итоги дня» («Օրվա ամփոփում»)։ Այս ժամին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին բոլոր կարևոր տեղեկությունները` արագ, հակիրճ և օբյեկտիվ:

 

«Ուժեղ Հայաստանը» հունիսի 3-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում

«Ուժեղ Հայաստանը» հունիսի 3-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։

«Փոփոխության Մեծ  Հանրահավաք Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին։

Մերգելյան ինստիտուտին հարակից տարածքից կշարժվենք դեպի Հանրապետության Հրապարակ։

Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում դարձի՛ր փոփոխության հանրահավաքի մասնիկը։ Դու արժանի ես փոփոխության»,- նշվում է դաշինքի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց սեքսոպաթոլոգներից


Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թարմացրել է բժշկական պաշտոնների ցանկը՝ դրանում չնեռարելով սեքսապաթոլոգի պաշտոնը։ Համապատասխան հրամանը տեղադրվել է…

Մասիսի համայնքապետը հորդորել է զսպվածություն՝ Նոր Կյուրինի միջադեպից հետո

Մասիսի գործող համայնքապետ Նորայր Հակոբյանը դատապարտել է Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչներին բռնության ենթարկելուն։

Նրա հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Խստորեն դատապարտում եմ այսօր Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից բռնության են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչները:

Բռնության, ճնշման, սպառնալիքների և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում անընդունելի է և խստորեն դատապարտելի։

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու համար։

Մասիս համայնքը եղել և մնալու է համերաշխության, փոխադարձ հարգանքի, միասնական համայնք։ Որևէ քաղաքական գործընթաց չպետք է վերածվի թշնամանքի, պառակտման կամ հասարակական լարվածության աղբյուրի։

Հորդորում եմ բոլորին պահպանել զսպվածություն, հարգել միմյանց իրավունքներն ու կարծիքները և բացառել իրավիճակի հետագա սրացմանը նպաստող ցանկացած գործողություն»։

Էրդողանը եւ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, Էրդողան–Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին անցած Կուրբան բայրամի առթիվ։ Այդ ընթացքում Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքի եւ տարածաշրջանային խնդիրներն են քննարկվել։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարգավորումներն  առաջ են գնում ուղիղ առեւտուր սկսելու քայլերով։

Էրդողանը նշել է, թե Թուրքիան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար ջանքեր է գործադրում եւ այդ ուղղությամբ քայլերը մշտապես աջակցում է։

Թուրքիան ձգտում է խաղաղության և կայունության․ Էրդողանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել են հեռախոսով․ հայտնում են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։

«Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցեր։

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորումը շարունակվում է՝ ուղիղ առևտրի մեկնարկի ուղղությամբ քայլերով։ Նախագահ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար, և որ իրենք միշտ կաջակցեն այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին», – ասված է հաղորդագրության մեջ։