Իմ կյանքում ես ոչ մի քայլ չեմ արել, որի մասին կամաչեի պատմել իմ երեխաներին․ Քոչարյան

կյանքում ես ոչ մի քայլ չեմ արել, որի մասին կամաչեի պատմել իմ երեխաներին և թոռներին։ Այս մասին Ախուրյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Սա է իմ կյանքի բանաձևը։ Չանել այն, ինչի մասին հետո կամաչես և կքաշվես պատմել քո երեխաներին», – ընդգծել է Քոչարյանը։

Պատասխանելով նախկին ընդդիմադիր Գեղամ Նազարյանի՝ դաշինքից դուրս գալու մասին հարցին՝ Քոչարյանը նշել է, որ իշխանությունների մեծ ճնշման ներքո եղել է մեկ կորուստ։ Նա հավելել է, որ կորուստներ եղել են նաև այլ խմբակցություններում, այդ թվում՝ իշխող կուսակցությունում։ Քաղաքական գործիչն ընդունել է, որ ինքն իր մեղքն է ունեցել պատգամավորության թեկնածուների ցուցակը կազմելու հարցում՝ հավելելով, որ ևս 2-3 հոգի վախեցել են ու պարզապես չեն վերցրել մանդատները։ Ոմանց քաղցրաբլիթներ են խոստացել, ոմանց վրա էլ քրեական գործեր են կարել ու հասցրել մինչև Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց ճնշման տակ պահեն, պարզաբանել է քաղաքական գործիչը։ Քոչարյանը հավելել է, որ ամենուր էլ նմանատիպ բաներ են տեղի ունենում, և դա մեզ պետք է ավելի ամրապնդի, այլ ոչ թե թուլացնի։

Հարցին, թե ինչ է անելու հունիսի 8-ին, քաղաքական գործիչը պատասխանել է պարզապես՝ տոնելու ենք հաղթանակը։ «Առաջ գնալիս պետք չէ հետ նայել։ Երբ գրավում ես խրամատը, պետք է արագություն հավաքել և նայել առաջ, ոչ թե հետ։ Եթե հրամանատարը սկսի հետ նայել, ամբողջ վաշտը կամ գումարտակը հետ կնայի և վճռորոշ պահին կպարտվի», – բացատրել է իր դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքացիական հասարակությունը քննարկեց Հայաստանում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները

Սույն թվականի մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Հայաստանն Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ճանապարհին» համաժողովը։

Համաժողովի ընթացքում մասնագետները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանում թափոնների կառավարման ոլորտի խնդիրները և Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ ԱԸՊ ներդրման նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ մշակել է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Էկոլուրն իրականացնում է ԱԸՊ համակարգի մասին իրազեկման արշավներ Հայաստանի համայնքներում։ «Սա այն գործընթացն է, որը վերաբերում է մեզ՝ բոլորիս, մեր առողջությանն ու շրջակա միջավայրին։ Մենք պետք է լինենք այս գործընթացի ակտիվ մասնակիցը, հնչեցնենք կարծիքներ ու ներկայացնենք առաջարկներ», – ասաց Ինգա Զարաֆյանը։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրին թափոնների ոլորտի խնդիրները, ԱԸՊ համակարգի բնապահպանական ու տնտեսական ազդեցությունը, համայնքներում ԱԸՊ համակարգի ներդրման նախադրյալները։

Հարություն Ալպետյանը նշեց, որ Հայաստանի բնակավայրերում տարեկան գոյանում է շուրջ 700 հազար տոննա կոշտ կենցաղային աղբ, որի մեծ մասը հեռացվում է շահագործվող աղբանոցներ։

Միայն ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների սպառումից երկրում տարեկան գոյանում է շուրջ 12 հազար տոննա PET պլաստիկի թափոն (մոտ 450 միլիոն պլաստիկ շշի թափոն), 19 հազար տոննա անվադողի թափոն, 220 տոննա կենցաղային մարտկոցի թափոն, շուրջ 300 հազար հատ կապարաթթվային մարտկոցի թափոն։ Մի քանի բնակավայրում մասնակի ներդրված թափոնների տեսակավորման համակարգերի շնորհիվ սկզբնաղբյուրում հավաքվում է վերամշակվող թափոնների 5%-ը։ Վերամշակելի թափոնների 95 տոկոսը տեսակավորվում է հենց աղբանոցներում ոչ ֆորմալ խմբերի կողմից։ Թեպետ կան որոշ թափոնատեսակների վերամշակման ձեռնարկություններ, սակայն չկա բավարար հումք ամբողջ հզորությամբ դրանց աշխատելու համար։

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմամբ որոշակի ապրանքներ արտադրողներ և ներդրողներ պատասխանատվություն կստանձնեն այդ ապրանքների սպառումից առաջացող թափոնների տեսակավորման, վերօգտագործման, վերամշակման, օգտահանման համար։ Արդեն իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տեխնիկական աջակցությամբ մշակել է ԱԸՊ մասին օրինագիծ, որն անցնում է կարգավորման ազդեցության գնահատում։

ԱԸՊ պարտավորությունը տարածվելու է այն ապրանքների վրա,  որոնց օգտագործման արդյունքում առաջանում են ապակե, թղթե, պլաստիկ, մետաղե փաթեթավորման և փաթեթվածքի թափոններ, շահագործումից դուրս եկած առաջնային մարտկոցներ և կուտակիչներ, ավտոմոբիլային անվադողեր, յուղեր, ֆիլտրեր, էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ։

«Կա թյուր պատկերացում, որ թափոնների կառավարումը շահութաբեր է, բայց իրականում, թափոնների հավաքումը, տեղափոխումը և վերջնական գործածումը շատ ծախսատար է։ Անգամ որոշ շուկայական արժեք ունեցող փաթեթավորման թափոնների վաճառքից գոյացող եկամուտը երբեք չի ծածկում հավաքման ու տեղափոխման ծախսերը։  Այսինքն, եթե ուզում ենք, որ թափոնների կառավարման արժեշղթան աշխատի, պետք է հավելյալ ֆինանսավորում, որը պետք է գա աղտոտողից։ Աղտոտողը պետք է վճարի։ ԱԸՊ-ի ներդրումը կլինի երկրում թափոնների կառավարման ոլորտի աﬔնազգալի բարեփոխումը», – ասաց Հարություն Ալպետյանը՝ նշելով, որ ԱԸՊ-ն որոշակի ապրանքների արտադրողներին և ներմուծողներին  պատասխանատու է դարձնում այդ ապրանքների ողջ ցիկլի համար։

Հարություն Ալպետյանի խոսքով՝ ԱԸՊ համակարգն ունի սոցիալ-տնտեսական և բնապահպանական բաղադրիչներ։ Այն կխթանի վերամշակման ոլորտի զարգացումը, կստեղծի նոր աշխատատեղեր, կնվազեցնի աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը և շրջակա միջավայրի աղտոտումը, կբարձրացնի երկրի բնապահպանական վարկանիշը՝ միաժամանակ դառնալով կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործիք։

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ  «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը»  ծրագրի շրջանակում ուսումնասիրել են, թե ԱԸՊ համակարգի ներդրման ինչ նախադրյալներ կան Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքներում։ Հրազդան համայնքում շահագործվում է Հայաստանի առաջին սանիտարական աղբավայրը, որը սպասարկում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը։ Աղբավայր ուղղվող թափոնների քանակը նվազեցնելու նպատակով Հրազդանի համայնքապետարանը սկսել է համագործակցել «Էկոփակ Հայաստան» հիմնադրամի հետ, և տեսակավորում է իրականացվում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում։

Աբովյան համայնքում կոշտ կենցաղային թափոնները տեղադրվում են համայնքային Ակունքի, Արամուսի և Բալահովիտի աղբավայրերում, որոնք չեն համապատասխանում սանիտարական աղբավայրերի չափորոշիչներին։ Համայնքում թափոնների տեսակավորում չի իրականացվում, թեպետ գործում են վերամշակման կազմակերպություններ։

Մեծամոր համայնքն ունի պլաստիկի և թղթի տեսակավորման դրական փորձ։ Ըստ Մեծամորի համայնքապետարանի տվյալների՝ ընդհանուր կոշտ կենցաղային թափոններից Մեծամոր քաղաքում տեսակավորվում է 15%-ը՝ պլաստիկ, թուղթ, ստվարաթուղթ։ Տեսակավորված թափոնների վաճառքից գոյացող գումարներն ուղղվում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ԱԸՊ համակարգի ներդրման գործում կարևոր գործընկեր կարող են լինել ՀԿ-ները։ «Հասարակական կազմակերպությունները հաճախ դառնում են բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների և արտադրողների միջև կապող օղակ, իրականացնում են իրազեկման և կրթական ծրագրեր, ինչպես նաև հանրային վերահսկողություն։ ՀԿ-ները նաև ձևավորում են հասարակական կարծիք ԱԸՊ-ի և շրջանաձև տնտեսության կարևորության մասին։ Այս առումով քաղաքացիական հասարակությունը կարող է նպաստել ԱԸՊ համակարգի ներդրմանը», – ասաց Վիկտորյա Բուռնազյանը։ Ծավալվեց ակտիվ քննարկում, և համաժողովի մասնակիցները ներկայացրին կարծիքներ և առաջարկություններ համակարգի բարեհաջող ներդրման համար։

Համաժողովը կազմակերպվել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը» ենթածրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Մայիս 19, 2026 at 14:22

Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության պահանջներին. ICJ

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույց…

Քոչարյանն առաջարկում է վարչապետի թեկնածուներին «փսիխոզի» թեստ հանձնել

Այսօր «Հայաստան» դաշինքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գտնվում է Շիրակի մարզում՝ Ախուրյանում։ Քարոզարշավի շրջանակում դաշինքը երեկոյան Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ հանրահավաք է անցկացնելու։ Մինչ այդ նրա հանդիպումը քաղաքացիների հետ բավական բուռն է անցել։

Նշենք, որ հարցուպատասխանի ընթացքում Քոչարյանը նաև անդրադարձել է վարչապետի պաշտոնին հավակնող անձանց ունակություններին և հոգեվիճակին՝ նշելով, որ իր կարծիքով վարչապետի պաշտոնի համար պետք է պարտադիր հոգեկան թեստ հանձնել`իր բառերով ասված` փսիխոզի թեստ հանձնել։ Նա դա համեմատել է վարորդական վկայական ստանալու գործընթացի հետ՝ ընդգծելով, որ նման պահանջը, իր գնահատմամբ, արդեն անհրաժեշտություն է։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը, որը պայքարում է երրորդ անգամ վերընտրվելու և վարչապետ դառնալու համար, դրսևորում է բոլորովին անադեկվատ վարքագիծ՝ աջ ու ձախ վիրավորելով քաղաքացիներին, գոռգռալով, ինչպես նաև սուր ճոճելով ու ահաբեկելով ընդդիմադիր դաշտին։

Չինաստանի ԱԳՆ-ում Սի Ցզինպինին վերագրված Ուկրաինայի մասին խոսքերը «մաքուր հորինվածք» են անվանել

Ուկրաինայի մասին այն հայտարարությունները, որոնք հրապարակվել են բրիտանական Financial Times թերթի էջերում և իբր պատկանում են Չինաստանի նախագահ Սի Ծինպինին, կեղծ են։ Այդ մասին մայիսի 19-ին իր ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Ձեր նշած տեղեկատվությունը հակասում է փաստերին և մաքուր հորինվածք է», — նշել է նա։

Նշվում է, որ FT-ն իր նյութերից մեկում հայտնել էր, թե Սի Ծինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում իբր ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «վերջիվերջո կզղջա», որ սկսել է հատուկ ռազմական գործողությունը։