«Երկրի ղեկավարն ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել». Ռուբեն Մխիթարյան

«Երկրի ղեկավարն ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել». Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը. «Գիտե՞ք խի են մասկով… Որովհետև հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն բաները, է՞… Էն որ տակները լցրած փախած, մեր զինվորներին մենակ թողած, ԷԼ ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ՝ ԹԻԿՈՒՆՔԻՑ ԿՐԱԿԱԾ…»
     Խնդրում եմ հարցրեք դրան և ՀՀ գլխավոր դատախազին գրավոր հարցումով, թե երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել: Քանի՞ նման ԱՊԱՑՈՒՑՎԱԾ դեպք կա: Քանի՞ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ դեպք կա:
     Թող ՀԱՏԻԿ ԱՌ ՀԱՏԻԿ նշեն: Որովհետև սրանից էլ նախընտրական ՍՏՈՐ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅԻ հոտ է գալիս, որը զոհվածների հարազատների զգացմունքների բնաջնջում է նշանակում ու ատելության սերմանում արցախցիների հանդեպ»:

Գերմանիան Patriot ՀՕՊ ստորաբաժանում կուղարկի Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման շրջանակում

Գերմանիան առաջիկա շաբաթներին Patriot հակաօդային պաշտպանության ստորաբաժանում կուղարկի Թուրքիա՝ դաշինքի հարավարևելյան թևի պաշտպանությունն ուժեղացնելու ՆԱՏՕ-ի պլանի շրջանակում։

Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) կստեղծեն «Patriot հակաօդային և հակահրթիռային պաշտպանության» օպերատիվ խումբ, որը սերտորեն կհամագործակցի թուրքական զինված ուժերի հետ, ասված է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ «Գերմանիան ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում ՆԱՏՕ-ի շրջանակում»՝ հավելելով, որ գերմանական Patriot ստորաբաժանումը և շուրջ 150 զինծառայողներ կփոխարինեն ամերիկյան զորակազմին, որն այժմ տեղակայված է Թուրքիայում։

«Մեր ռազմաօդային ուժերը կատարում են գերազանց, միջազգային մակարդակով բարձր գնահատված աշխատանք»,- ասել է Պիստորիուսը։

Նախարարության տվյալներով՝ գերմանական Patriot ստորաբաժանումը գործելու է ՆԱՏՕ-ի Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգի (NATO IAMD) շրջանակում։ Ակնկալվում է, որ առաքելությունը կտևի 2026 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր։

«Ահաբեկչական հեքիաթը դուք եք կազմակերպել». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Ահաբեկչական հեքիաթը դուք եք կազմակերպել». Էդմոն Մարուքյան

«Եթե այդ ահաբեկչական խումբը իրական է, թող բռնեն։ Բայց սա քարոզչական հերթական հնարքն է։ Ադրբեջանական հերթական թեզերը շրջանառության մեջ են դրվում՝ ղարաբաղցի, Ղարաբաղի կլան… Սուտ եք խոսում, ոչ մի ահաբեկչական խումբ չկա, էս ամեն ինչը դուք եք կազմակերպել, որ ընտրությունները բևեռացնեք, ատելության մեջ թաղեք ընտրությունները։

Եկեք չխաբվենք, ժողովուրդ ջան, ինչպես 2021 թվականին է եղել»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադառնալով համացանցում տարածված «ահաբեկչական» տեսանյութին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Էդ ձևերն արդեն չեն ազդում». քաղաքացին` Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Էդ ձևերն արդեն չեն ազդում». քաղաքացին` Նիկոլ Փաշինյանին

«Ժողովրդի հետ խոսելիս փոխե′ք Ձեր տոնը, կանանց վրա մի′ հարձակվեք, ձեր լեքսիկոնի վրա աշխատե′ք»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին` հորդորեց մի կին:
     «Կանանց վրա ոչ մի հարձակում չկա, ես կանանց հարգում եմ, բոլոր քաղաքացիներին հարգում եմ»,- ասաց Փաշինյանն ու գլխարկը հանելով` գլուխ խոնարհեց:

Բայց կինը հակադարձեց. «Մի′ արեք, էդ ձևերն էլ արդեն չեն ազդում»:

«Էդ ձևերն արդեն չեն ազդում». քաղաքացին` Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Էդ ձևերն արդեն չեն ազդում». քաղաքացին` Նիկոլ Փաշինյանին

«Ժողովրդի հետ խոսելիս փոխե′ք Ձեր տոնը, կանանց վրա մի′ հարձակվեք, ձեր լեքսիկոնի վրա աշխատե′ք»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին` հորդորեց մի կին:
     «Կանանց վրա ոչ մի հարձակում չկա, ես կանանց հարգում եմ, բոլոր քաղաքացիներին հարգում եմ»,- ասաց Փաշինյանն ու գլխարկը հանելով` գլուխ խոնարհեց:

Բայց կինը հակադարձեց. «Մի′ արեք, էդ ձևերն էլ արդեն չեն ազդում»:

Կիպրոսը «եվրոպական արձագանք» է ակնկալում ծովային իրավասությունների վերաբերյալ Թուրքիայի հնարավոր օրենքին

Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը «եվրոպական արձագանք» է ակնկալում, եթե Թուրքիայի խորհրդարանն ընդունի ծովային իրավասության մասին պլանավորվող օրենքը, որը պետք է ամրագրի երկրի ծովային հավակնությունները Էգեյան և Միջերկրական ծովերում՝ ըստ «Երկնագույն հայրենիք» դոկտրինի, հայտնում է Cyprus Mail-ը։

Նրա խոսքերով՝ այս օրենքը շոշափում է ոչ միայն Կիպրոսի և Հունաստանի, այլև եվրոպական այլ պետությունների և նույնիսկ ԱՄՆ-ի շահերը, որոնք ներկայություն ունեն տարածաշրջանում։

«Դա վերաբերում է Կիպրոսին, վերաբերում է Հունաստանին, ինչպես նաև եվրոպական այլ պետությունների, բայց դա վերաբերում է նաև Միացյալ Նահանգներին, որոնք շահեր ունեն այս տարածաշրջանում»,- ասել է Քրիստոդուլիդեսը՝ հավելելով, որ այդ շահերը «հիմնված են միջազգային իրավունքի» և ՄԱԿ-ի 1982 թվականի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի (UNCLOS) վրա։

Նա հայտնել է, որ անցյալ շաբաթ Աթենք կատարած այցի ժամանակ այս հարցը քննարկել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, և որ թեման բարձրացվել է նաև եվրոպական առաջնորդների հետ շփումներում։

«Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Հուսով եմ, որ Թուրքիան որևէ անօրինական քայլի չի դիմի։ Եթե նման գործողություններ ձեռնարկվեն, արձագանքը պետք է լինի եվրոպական, և հենց այդ համատեքստում մենք [Միցոտակիսի] հետ համատեղ արդեն իսկ կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկել»,- հայտարարել է նա։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք օրինագծի ընդունումը կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ կիպրական կարգավորման շուրջ բանակցությունների վրա, նախագահը նշել է. «Դա դրական չէ, դա, անշուշտ, դրական չէ, հատկապես մի պահի, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [Անտոնիու Գուտերեշի] հովանու ներքո շատ կարևոր փորձ է արվում»։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ օրենքը «կսահմանի պարտականությունները մեր ծովային իրավասության գոտիներում և կվերացնի բացերը մեր ներքին օրենսդրության մեջ»՝ նշելով, որ փաստաթղթի շուրջ աշխատանքները մոտենում են ավարտին։

Թուրքական պետական TRT գործակալությունը հաղորդում էր, որ օրենքը պետք է ամրագրի բացառիկ տնտեսական գոտին և մայրցամաքային շելֆի սահմանները, որոնք Անկարան համարում է իր ծովային սահմանները։

Նշվում է նաև, որ օրենքը կազդի Էգեյան ծովի այն կղզիների, կղզյակների և ժայռերի իրավական կարգավիճակի վրա, որոնք Թուրքիայի և Հունաստանի միջև վեճերի առարկա են և թուրքական հռետորաբանության մեջ երբեմն անվանվում են «մոխրագույն գոտիներ»։

Հունաստանն ու Թուրքիան վաղուց են վիճում ծովային սահմանների շուրջ. Աթենքը համարում է, որ կղզիներն ունեն իրենց սեփական բացառիկ տնտեսական գոտիները, մինչդեռ Անկարան պնդում է հակառակը և իր սահմանագիծն անցկացնում է մայրցամաքային Հունաստանին ավելի մոտ։

Ակնկալվում է, որ օրինագիծը Թուրքիայի խորհրդարան կներկայացվի հունիսի սկզբին։

«BMW»-ն բախվել է «Mercedes»-ին, ապա մխրճվել «Zhongtong» ավտոբուսի հետնամասի մեջ․ կան վիրավորներ

«BMW»-ն բախվել է «Mercedes»-ին, ապա մխրճվել «Zhongtong» ավտոբուսի հետնամասի մեջ․ կան վիրավորներ

Նեթանյահուն 24 ժամվա ընթացքում անվտանգության կաբինետի երկրորդ նիստն է անցկացրել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի 24 ժամվա ընթացքում անվտանգության կաբինետի երկրորդ նիստն է անցկացրել՝ անվտանգության հարցերով նախորդ բարձր մակարդակի խորհրդակցությունից հետո։

Իսրայելցի պաշտոնյան i24NEWS-ին հայտնել է, որ «պատրաստվածության մակարդակը ծայրահեղ բարձր է՝ արդեն շաբաթվա վերջին պատերազմի հնարավոր վերսկսման սպասումով»։
Հրատապ նիստերի այս շարքը հաջորդել է կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նեթանյահուի ունեցած հեռախոսազրույցին։

Ըստ աղբյուրների՝ Թրամփն իսրայելցի վարչապետին պատմել է Չինաստան կատարած իր վերջին այցի մասին, սակայն զրույցը չի հանգեցրել հետագա գործողությունների վերաբերյալ որևէ հստակ որոշման։

Ինչպես նշվում է, Իսրայելն ու ԱՄՆ-ը շարունակում են ինտենսիվ համակարգումը և պատրաստվում են բոլոր հնարավոր սցենարներին։ Աղբյուրները ներկա պահը անվանում են պոտենցիալ «ճշմարտության պահ»։

Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ Իսրայելում պահպանվում է «տագնապի բարձր մակարդակը»՝ սպասելով Իրանի հարցով հաջորդ քայլերի վերաբերյալ ԱՄՆ նախագահի որոշմանը։

Իրադարձությունների զարգացման տարբեր տարբերակների նախապատրաստությունները շարունակվում են, ներառյալ՝ մարտական գործողությունների վերսկսման սցենարը։

Նեթանյահուի հետ զրույցից հետո Թրամփը հրապարակում է արել Truth Social սոցիալական ցանցում, որտեղ Իրանին զգուշացրել է. «Իրանի համար ժամանակը սպառվում է, և նրանց համար ավելի լավ է արագ գործել, այլապես նրանցից ոչինչ չի մնա»։

Աղբյուրների տվյալներով՝ հենց Իրանում մարտական գործողությունների հնարավոր վերսկսման հարցն է եղել Թրամփի և Նեթանյահուի հեռախոսազրույցի առանցքային թեման։

«Ստեղծվում են կեղծ խմբեր, այնուհետև գործի է դրվում գործիքակազմը». Միքայել Բադալյան (լուսանկար)

«Ստեղծվում են կեղծ խմբեր, այնուհետև գործի է դրվում գործիքակազմը». Միքայել Բադալյան

Ուրարտագետ Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ հաճախ խանգարող կամ հակառակորդ ուժերի դեմ նախատեսվող գործողություններն օրինականացնելու համար կիրառվում են այդ ուժերին դեմոնիզացնելու գործընթացներ: Ստեղծվում են իբր այդ ուժերի հետ ասոցացվող կեղծ խմբեր, այնուհետև գործի է դրվում գործիքակազմը…
     Դրա լավագույն օրինակներից մեկը Գլայվիցի դեպքերն էին, որը ֆաշիստական Գերմանիայի կողմից կազմակերպած, սադրած գորխողությունն էր՝ Լեհաստանի վրա հարձակվելու համար:
     Գլայվիցի ռադիոկայանը (այժմ՝ Գլիվիցե, Լեհաստան) 111 մետր բարձրությամբ փայտե աշտարակ է, որտեղ 1939 թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցավ նացիստական կեղծ դրոշի տակ կազմակերպված հարձակում (Գլայվիցի պատահար)։ Այն օգտագործվել է Ադոլֆ Հիտլերի կողմից որպես պատրվակ՝ հաջորդ օրը Լեհաստան ներխուժելու և Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելու համար։
     Հիտլերի հանձնարարությամբ, ՍՍ-ի (SS) սպաները լեհական համազգեստներ հագած, գրավեցին գերմանական սահմանային Գլայվից քաղաքի ռադիոկայանը։ Նրանք եթեր մտան միկրոֆոնով և լեհերենով կարճ հակագերմանական հայտարարություն հնչեցրին, որպեսզի թվա, թե հարձակումը կատարվել է լեհերի կողմից։
     Խաբեությունն ավելի համոզելի դարձնելու համար նացիստները սպանեցին տեղացի գերմանացի ֆերմեր Ֆրանցիշեկ Հոնիոկին (Franciszek Honiok), հագցրին նրան լեհական համազգեստ և նրա դին թողեցին կայանի մոտ՝ որպես «ապացույց»։