Հումորը` հումոր, բայց դեղերն, իրոք, թանկ են այնքան, որ շատերն են նշանակված դեղերից հրաժարվում, ասում են՝ համընդհանուր ապահովագրությունը երբեմն չի փրկում, դեղատուն մտնելիս ստիպված վերանայում են նախապես պլանավորած ծախսերը: Կարո՞ղ են դեղերը Հայաստանում ավելի մատչելի վաճառվել:
Armat Media-ի հետ զրույցում Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ հնարավոր է, եթե շուկան ազատականցվի․ հարևան Վրաստանի փորձը վկա․ այդ երկրում գրանցված է 11.000-ից ավելի դեղատեսակ, իսկ գներն անհամեմատ մատչելի են․ հայաստանյան շուկայում այժմ գրանցված է մոտ 4000 անվանում դեղ, սա առաջացնում է լուրջ դեֆիցիտ, խոչընդոտում գնային մրցակցությանը: Մեր երկում տեղական արտադրությունը շուկայի ընդամենը 7-8 %-ն է։ Մասնագետը բացատրում է՝ անհրաժեշտ 7000 անվանում դեղատեսակի փոխարեն Հայաստանում օրինական շրջանառվում է դրա կեսը, իսկ դեֆիցիտը լրացնելու համար նախարարությունը ստիպված թույլատրում է չգրանցված դեղերի ներմուծումը․ շուկայի ազատականցումից զատ, դեղերի գների զսպման, դեֆիցիտի վերացման և պետական բյուջեի արդյունավետ ծախսման համար կարևոր է նաև միջազգային չափանիշների ուղղակի ճանաչումը։ Այլապես՝ բարձր գների ֆինանսական բեռը շարունակելու են կրել թե՛ քաղաքացիները, թե՛ պետությունը:
Մանրամասն՝ տեսանյութում։
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ