Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքից


Քաղաքականություն


Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքից։ Նրա համար վճարվել է գրավի ամբողջ գումարը՝ 140 միլիոն գրիվնա (մոտ 3.2 միլիոն դոլար)։ Այս մասին հայտնում են «ՌԲԿ-Ուկրաինա»-ն և «Սուսպիլնե»-ն՝ հղում անելով Ուկրաինայի Բարձրագույն հակակորուպցիոն դատարանի (ՎԱԿՍ) մամուլի ծառայությանը։ 

Մայիսի 14-ին, դատարանը Երմակի նկատմամբ երկամսյա կալանք էր սահմանել՝ Կիևի մոտակայքում էլիտար բնակարանների շինարարության միջոցով փողերի լվացման գործով։ Դրանից հետո նախագահի գրասենյակի նախկին ղեկավարին տեղափոխել էին քննչական մեկուսարան։ Դատարանում Երմակը հայտարարել էր, որ նման գումար չունի, սակայն նշել էր, որ ունի բավականաչափ ընկերներ ու ծանոթներ, ովքեր կարող են օգնել իրեն գրավը վճարելու հարցում։

Դատարանի որոշման համաձայն՝ գրավը վճարելուց հետո Երմակը չի կարողանա լքել Կիևը, պարտավոր կլինի հանձնել արտասահմանյան անձնագրերը, ինչպես նաև զերծ մնալ գործով անցնող մյուս մեղադրյալների հետ շփումից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *