Սպիտակ տան պարահանդեսային դահլիճը սահմանված ժամկետից շուտ պատրաստ կլինի․ Թրամփ

Սպիտակ տան հանդիսությունների դահլիճը պատրաստ կլինի սահմանված ժամկետից ավելի շուտ, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սպիտակ տան շքեղ դահլիճը կառուցվում է նախատեսվածից ավելի արագ կերպով», — գրել է նա Truth Social սոցիալական ցանցում՝ կից հրապարակելով նաև լուսանկարը։

Թրամփը բազմիցս դժգոհել էր, որ Սպիտակ տանը բավարար մեծ տարածք չկա միջոցառումների համար։

Պաշտոնն ստանձնելուց հետո Թրամփը լայնածավալ վերանորոգում է սկսել Սպիտակ տանը և ավելացրել նաև տարբեր ոսկեզօծ զարդարանքներ։ Տարբեր գերատեսչություններից նստավայր են տեղափոխվել նախագահի ամենասիրելի հնաոճ իրերն ու կահույքը։ Պարահանդեսային դահլիճի կառուցման համար Թրամփը հրամայել էր մասնակիորեն քանդել Արևելյան թևը։

Երբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը կընտրի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության միջև, երբ պահը գա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք միշտ ասել ենք, որ երբ պահը գա, երբ հասկանանք, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, մենք պետք է կատարենք այդ ընտրությունը։ Այս հարցում նոր բան չկա։ Ներկայումս մենք ԵԱՏՄ անդամ ենք, շարունակում ենք մեր գործունեությունը այնտեղ։ Երբ ժամանակը գա, մենք կանենք դա», – ասել է նա։

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանա ԵՄ-ի՞ն, թե՞ ԵԱՏՄ-ին։

Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ

Վրաստանից Հայաստան եկող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը տեղափոխելու մասին որոշումն ընդունվել է գործող խողովակաշարի տեխնիկական անբավարար վիճակի պատճառով: Այս մասին Sputnik Արմենիայի պատասխան գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ավելի վաղ վրացական կողմը հայտնել էր, որ Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանն ու Հայաստանը միացնող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը։ Դրանից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ տեղափոխման որոշումը կարող է կապված լինել Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի հետ։

Գերատեսչությունում վստահեցրել են, որ մայր գազատարը ռազմավարական և կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ապահովում է Ռուսաստանից ներկրվող բնական գազի հիմնական ծավալի մուտքերի ավելի քան 80 տոկոսը:

«Տեղափոխման նպատակը Հայաստանի հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումն է։ Նոր կառուցվող մայրուղային գազատարը կնպաստի Հայաստանի գազամատակարարման հուսալիության բարձրացմանը՝ վթարների և մատակարարումների խափանումների ռիսկերի նվազեցման հաշվին», – պարզաբանել են գերատեսչությունում։

Նախարարությունից նաև հավաստիացրել են, որ վրացական կողմում գազատարի կառուցման աշխատանքների ընթացքում Հայաստանում գազամատակարարման ընդհատումների վտանգ չկա:

Գործընթացն արդեն սկսվել է, աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2027 թվականի տարեվերջ։ Նախագիծը ֆինանսավորվում և իրականացվում է վրացական կողմի հաշվին:

Հարցը քննարկվել և համաձայնեցվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում:

«Թեքսասում՝ բեռնատար վագոնում, 6 մարդու մարմին են գտել»․ #NYT (տեսանյութ)

«Թեքսասում՝ բեռնատար վագոնում, 6 մարդու մարմին են գտել»․ #NYT

ԱՄՆ Թեքսաս նահանգի Լարեդո քաղաքի երկաթուղային կայարանում, բեռնատար վագոնի մեջ, հայտնաբերվել է վեց մարդու մարմին, հաղորդում է The New York Times (NYT)-ը։

Հայտնաբերված անձանց ինքնությունը և նրանց մահվան հանգամանքները դեռևս պարզված չեն։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

Լրատվամիջոցը նշում է, որ Լարեդոն գտնվում է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին: Նախորդ օրը քաղաքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 32°C, ինչը կարող էր ստեղծել ուժեղ շոգ բեռնատար վագոնների ներսում։ Իշխանությունները դեռ չեն հաստատում, որ մահացածները կարող էին լինել միգրանտներ, որոնք փորձել են անօրինական կերպով հատել ԱՄՆ-ի սահմանը։ Սակայն լրատվամիջոցը նշում է, որ վերջին տասը տարիների ընթացքում նման մի քանի դեպքեր են արձանագրվել։

Հանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է Թեներիֆե

Աշխարհ

MV Hondius զբոսանավը, որի վրա հանտավիրուսի հետևանքով ուղևոր էր մահացել, գրեթե մեկ ամիս տևած մեկուսացումից հետո հասել է Կանարյան կղզիների Թեներիֆե կղզու նավահանգիստ։ AFP-ի փոխանցմամբ՝ ուղևորներին տարհանել են՝ անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում։

Նավը Գրանադիլյայի նավահանգստին մոտեցել է դեռևս լուսաբացից առաջ, սակայն անմիջապես կանգառ կատարեու թույլտվություն չի ստացել։ Իսպանիայի իշխանությունները նավի շուրջ ստեղծել են մեկ ծովային մղոն շառավղով անվտանգության գոտի՝ բացառելու արտաքին աշխարհի հետ անմիջական շփումները։

Նավահանգստում իրականացվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ։ Նավում եղել է ավելի քան 100 ուղևոր։

Տարհանումը կատարվել է փուլերով՝ ըստ ուղևորների քաղաքացիության։ Առաջինը տարհանվել են Իսպանիայի, ապա Նիդեռլանդների, Հունաստանի և Գերմանիայի քաղաքացիները։

Նիդեռլանդների իշխանությունները կազմակերպել են իրենց քաղաքացիների վերադարձը հայրենիք։

Իսպանիայի առողջապահության նախարարությունը կատարվող գործողությունն անվանել է աննախադեպ՝ նշելով, որ այն մշակվել է վիրուսի հազվագյուտ Անդյան շտամի տարածումը կանխելու նպատակով։

Գործողությանը ներգրավված են 23 երկրներ, ամբողջ գործընթացը համակարգվում է միջազգային առողջապահական չափանիշներին համապատասխան։

Դեպքը մեծ արձագանք է առաջացրել նաև Կանարյան կղզիներում։ Տեղական իշխանությունները և բնակիչների մի մասը մտահոգություն են հայտնել նավի ժամանման կապակցությամբ։ Կանարյան կղզիների նախագահը հայտարարել է, որ «չի հանգստանա», մինչև բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները չլքեն կղզին։

Միևնույն ժամանակ, Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան հայտարարել է, որ ընդհանուր բնակչության համար վարակի տարածման ռիսկը շարունակում է մնալ ցածր՝ ընդգծելով, որ խուճապն ու ապատեղեկատվությունը միայն բարդացնում են իրավիճակը։

Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս. Նազենի Հովհաննիսյան

Սիրելի ընկերներ…շատ կարիքն ունեմ լռելու, մի տևական ժամանակ առանց արտաքին ազդակների մնալու…
մի քանի «Կամուրջներ» են սպասվում ձեզ շուտով, դրանք յութուբում կգտնեք, տեղյակ կպահեմ:

Բայց խայտառակ քամված ու մի տեսակ սպառված վիճակ է(

Համատարած փակ դռների մեջ ապրելով դժվար է ստեղծագործել, աշխատել, նոր բան անել… էլ չասեմ՝ կայուն մնալ:
Իրոք դժվար է:

Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս…

Կհանդիպենք օրեր անց՝ թարմ ուժերով և իհարկե ՉՀԱՆՁՆՎԵԼՈւ Հաստատ միտումով:

Աստված պահապան մեզ բոլորիս:

Հ.Գ. Իմ Լուսինեի համարը ինստա Բիո բաժնում է:

Բոլոր հարցերով՝ աշխատանքի ու մնացյալ բաների հետ կապված՝ դիմեք նրան:
Նկարը շատ երազային էր, դուրս եկավ… վաղուց էր…

Նազենի Հովհաննիսյանի էջից

Հայաստանի ՆԳՆ–ն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ Արփինե Սարգսյանը ընդունել է Իվանա Ժիվկովիչին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Արփինե Սարգսյանը բարձր գնահատելով երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել համատեղ ծրագրերի և գրանցված արդյունքների համար։ 

Իվանա Ժիվկովիչն իր հերթին կարևորել է ձևավորված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է։ 

Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով մասնավորապես Քրեական և Համայնքային ոստիկանության ոլորտներին։ 

Անդրադառնալով Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության նկատմամբ աճել է քաղաքացիների վստահությունը։ Նա ընդգծել է, որ արձանագրված ցուցանիշները նաև համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք են։ 

Պատվիրակության անդամները դրական են գնահատել հետազոտության արդյունքներն ու ոլորտում գրանցված առաջընթացը։ 

Քննարկվել են աղետների ռիսկի կառավարման և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ իրազեկման ծրագրերին և համատեղ նախաձեռնություններին։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։

Մայիսի 11-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Մայիսի 11-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 367.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 371 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 366.38 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 371.35 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 429 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 436 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 427.02 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 439.5 դրամ: Ռուսական ռուբլու […]