Պետք է ոչնչացնել Իրանի հարստացված ուրանի պաշարները. Նեթանյահու

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ չեն ոչնչացվել երկրի հարստացված ուրանի պաշարները։ Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Սա դեռ վերջը չէ, քանի որ դեռևս կա միջուկային նյութ՝ հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից: Դեռևս կան ուրանի հարստացման օբյեկտներ, որոնք նույնպես պետք է ապամոնտաժվեն»,- ասել է Նեթանյահուն:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպես է հնարավոր դուրս բերել ուրանը, Իսրայելի առաջնորդը պատասխանել է․ «Մտնում եք և հանում այնտեղից»։

Թուրքիայում հայտնաբերել են Աթենասի` երկու մետր բարձրությամբ արձան (լուսանկար)

Թուրքիայում հայտնաբերել են Աթենասի` երկու մետր բարձրությամբ արձան

Թուրքիայի արևմտյան մասում գտնվող Լաոդիկեա հին քաղաքում հնագետները հայտնաբերել են մոտ երկու մետր բարձրությամբ Աթենասի մարմարե արձան: Արևմտյան թատրոնի համալիրում գտածոյի մասին հայտարարել է մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:

Արձանը գտնվել է ավերակների մեջ՝ բեմի արտաքին պատի հետևում։ Աստվածուհու գլուխը դեռևս չի հայտնաբերվել։ Սպիտակ մարմարից պատրաստված քանդակը պատված է բարակ պեպլոսով և թիկնոցով, իսկ կրծքավանդակի վրա պատկերված է Մեդուզայի գլուխը՝ օձերով։ Հագուստի ծալքերը մշակված են մանրակրկտությամբ, բայց կերպարի հետևի մասը մնացել է անավարտ, ինչը վկայում է, որ այն նախատեսված է եղել սյուների միջև տեղադրելու համար։

Ռեֆորմիստների կուսակցությունն առաջարկում է ընտրություններին մասնակցությունը պարտադիր դարձնել

Ժոզե Մոուրինյոն կվերադառնա Մադրիդի «Ռեալ»

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կվերադառնա իսպանական «Ռեալ»՝ որպես գլխավոր մարզիչ, նոր սեզոնին։

Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Համաձայն հրապարակման, Մոուրինյոն ներկայումս մարզում է պորտուգալական «Բենֆիկան», եւ հանդիսանում է միակ թեկնածուն, ով դիտարկվում է որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ՝ «արքայական» ակումբի ղեկավարության կողմից։

«Ռեալում» կարծում են, որ միայն նա կարող է վերականգնել թիմի՝ վերահսկողությունից դուրս եկած ներքին լարված մթնոլորտը եւ հանդերձարանի անդորրը։

Կպարի Շուշին․ Սերուժ Բաղդասարյանի երաժշտությունը միավորեց շատերին

Սերուժ Բաղդասարյանը Լիբանանում է ծնվել։ Երաժիշտների ընտանիքում մեծացել։ Նա 6 տարի առաջ Լիբանանում թողնելով իր երաժշտական ստուդիան, գաղափարները ամբարել ու այստեղ է եկել։

Վերջին շրջանում ներշնչվում է հայկական պարեղանակներով։ Իր ոճով՝ սիմֆոնիկի ու հայկական ժողովրդական գործիքների միաձուլմամբ «Իշխանաց պարն» է մշակում հիմա։

Իսկ Վարդապետի «Դլե Յամանը» վերամշակել, վերջին մոտ մի հատված այսօրվա Հայաստանին է նմանեցրել, ավարտը՝ ապագային։

Իրանում ավելի քան 140 պատմական հուշարձան է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով

Իրանի իշխանությունները ձենամուխ են եղել ավելի քան 140 պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքներին։ Դրանք վնասվել են ամերիկա-իսրայելական հարձակումների արդյունքում, հայտնում է ISNA-ն։

Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանի զբոսաշրջության հանձնաժողովի ղեկավարին, որոշ հուշարձաններ թվագրվում են Աքեմենյանների դարաշրջանին (մ.թ.ա. 550 թվական):

Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտնել էին հարձակումների հետևանքով երկրի մշակութային և պատմական հուշարձանների վնասման մասին։ Դրանց թվում են եղել նաև այն օբյեկտները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: