10.05.2026
Քաղաքականություն
Ղարաբաղյան շարժումը նրա համար էր, որ օլիգարխիկ կլանը թալաներ, ասաբնյակը ասաբնյակի հետևից սարքեր․ Ալեքսանյան

Նախկինները ուզում են խլել ժողովրդի իշխանությունը, բայց անում են դա ստոր ձևով, գլուխները պատովն են տալու․ Հասմիկ Հակոբյան
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։

Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման ընթացքը, շնորհավորել սերժանտներին ու մաղթել պատվով ստանձնել այս առաքելությունը:
Իրանում տեղի ունեցող պատերազմի և նավթի գների բարձրացման պատճառով Գերմանիայի բնակիչների երկու երրորդը սկսել է ավելի խնայողաբար օգտագործել էներգիան։
Այս մասին են վկայում «Verivox» գների համեմատման պորտալի պատվերով իրականացված ներկայացուցչական հարցման արդյունքները, որոնք տրամադրվել են «Funke Mediengruppe» մեդիախմբի թերթերին։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 56%-ն անջատում է էլեկտրոնային սարքերը՝ դրանք սպասման ռեժիմում թողնելու փոխարեն, 52%-ը գիտակցաբար կրճատում է էլեկտրաէներգիայի սպառումը, 55%-ը նվազեցնում է ջեռուցման ջերմաստիճանը, իսկ 47%-ը փորձում է խնայել տաք ջուրը։
Վառելիքի գների աճը նույնպես ազդել է տրանսպորտային սովորությունների վրա։ Հարցման տվյալներով՝ գերմանացիների 48%-ը սկսել է ավելի հազվադեպ օգտվել ավտոմեքենայից։ Դրա փոխարեն 29%-ը ավելի հաճախ է անցնում հեծանիվի, իսկ 24%-ը նախընտրում է ավտոբուսը կամ գնացքը։
Միևնույն ժամանակ հարցման մասնակիցների 27%-ը հայտարարել է, որ լրացուցիչ միջոցներ չի ձեռնարկում էներգիա խնայելու համար։
Նրանցից ավելի քան կեսը (52%) դա բացատրել է նրանով, որ արդեն երկար ժամանակ է՝ խնայողաբար են սպառում և ծախսերն ավելի շատ կրճատելու հնարավորություն չեն տեսնում։