Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. ՀՀ նախագահ

Մայիսի 9-ը մեր պատմության ու հավաքական հիշողության կարևորագույն օրերից է՝ միավորող հաղթանակի, հիշողության և խաղաղության գաղափարները։ Այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անձնվիրաբար պայքարեցին մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու համար։ Նրանց խիզախությունն ու տոկունությունը դարձան պատմության ընթացքը փոխած հաղթանակի հիմքը։

Հայ ժողովուրդը պատվով է մասնակցել այդ պայքարին։ Տասնյակ հազարավոր հայեր կռվել են տարբեր ճակատներում, կրել ծանր կորուստներ, սակայն անսասան կամքով շարունակել պայքարը հանուն խաղաղ և անվտանգ աշխարհի։ Հայ զինվորների ու զորահրամանատարների սխրանքները կարևոր էջ են համաշխարհային հաղթանակի պատմության մեջ։

Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը։ Այսօր ևս աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, և առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել ժողովուրդների միջև համերաշխությունը, փոխադարձ հարգանքն ու խաղաղ գոյակցության սկզբունքները։

Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը։

Խոնարհում և երախտագիտություն բոլոր վետերաններին ու պատերազմի զոհերի հիշատակին։

Թող խաղաղությունն ու բարօրությունը մշտապես ուղեկցեն մեր ժողովրդին և հայրենիքին։

Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոնը»,- ասված է նախագահի ուղերձում։

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել Միացյալ Նահանգներին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին: Նամակի մասին հայտնում է Pars Today-ը։

Նա կոչ է արել հստակ և միանշանակ դատապարտել Միացյալ Նահանգների անօրինական գործողությունները, ներառյալ Իրանի ծովային շրջափակումը։

«Արդյո՞ք այդ նվերն ակնարկ է կոշտ դիմակայության և գնդակը Վատիկանի դաշտ «տեղափոխելու» մասին»․ Հակոբ Բադալյան

«Արդյո՞ք այդ նվերն ակնարկ է կոշտ դիմակայության և գնդակը Վատիկանի դաշտ «տեղափոխելու» մասին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Հռոմի Պապ Լեոն 14-րդը Վատիկանում «փոխպանակվել» են բավականին խորհրդանշական նվերներով: Ռուբիոն այց է կատարել Վատիկան: Ի դեպ, նկատենք, որ այցը տեղի է ունենում Թրամփի համար բավականին բարդ ժամանակաշրջանում, եւ այն էլ Բրիտանիայի թագավորի Վաշինգտոն այցից հետո: Այց, որի ընթացքում Բրիտանիայի միապետը արեց մի շարք կսմիթներ եւ բրիտանական հումոր՝ ԱՄՆ հանդեպ:

Իսկ նույն միապետը 2025 թվականի հոկտեմբերին Սիքստինյան մատուռում համատեղ աղոթք արեց Հռոմի Պապի հետ, ինչը Կաթոլիկ եկեղեցուց Անգլիական եկեղեցու անջատումից 500 տարի անց առաջին համատեղ աղոթքն էր: Հիշեցնեմ, որ միապետը համարվում է Անգլիական եկեղեցու գլուխը:

Այդպիսով, Չարլզ Երրորդի Վաշինգթոն կատարած այցից մի քանի օր անց Մարկո Ռուբիոն այցելում է Վատիկան: Հռոմի Պապին նա նվիրում է գնդակ, իհարկե ոչ սովորական, այլ բյուրեղապակյա՝ ամերիկյան ֆուտբոլի բյուրեղապակյա գնդակ: Նկատենք՝ ամերիկյան ֆուտբոլը շատ կոշտ մարզաձեւ է: Ովքեր չգիտեն՝ այն ըստ էության նման է ռեգբիին, սակայն շատ ավելի կոշտ կոնտակտային: Արդյո՞ք դա ակնարկ է Հռոմի Պապին, որ Վաշինգթոնը պատրաստ է կոշտ դիմակայության եւ գնդակն էլ «տեղափոխում» է Վատիկանի դաշտ:

Հռոմի Պապը Ռուբիոյի նվերն ընդունել է՝ «Վաու: Լավ:» արտահայտությամբ: Իսկ փոխարենը Պապը Ռուբիոյին նվիրել է ձիթենու փայտից պատրաստված գրիչ, որպես խաղաղության խորհրդանիշ: Ձիթենին է համարվում այդպիսին: Բայց արդյո՞ք գրիչն ինքնին ունի այլ խորհրդանշականություն կամ համատեքստ՝ Պապի նվերի առումով: Արդյո՞ք Պապը գրիչ նվիրելով Ռուբիոյին, ակնարկում կամ հիշեցնում է որեւէ պայմանավորվածության մասին՝ ստորագրության իմաստով»։

Թրամփն ու Սի Ծինպինը հնարավոր է՝ հաջորդ շաբաթ համաձայնագիր կնքեն Իրանի վերաբերյալ. Bild

Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը պատրաստվում են Պեկինում անցկացվելիք լայնամասշտաբ գագաթնաժողովին, որի ֆոնին աճում են խոսակցությունները Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր գործարքի մասին, գրում է Bild-ը։

Թրամփը, հիասթափված լինելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքորոշումից, փաստացի Չինաստանի համար ճանապարհ է բացել՝ ստանձնելու գլխավոր միջնորդի դերը։

Պեկինի առանցքային շահը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, քանի որ Չինաստանը սպառում է իրանական նավթի արտահանման մինչև 90%-ը, իսկ այդ երթուղու կայունությունը կրիտիկական նշանակություն ունի չինական տնտեսության համար։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է Պեկինին դիվանագիտության մեջ ներգրավելու կուրսը՝ նշելով տարածաշրջանում տնտեսական շահերի ընդհանրությունը։

«Չինաստանն ավելի ու ավելի է իրեն տեսնում գլոբալ տնտեսական կայունության երաշխավորի դերում։ Միևնույն ժամանակ, Չինաստանը շեշտը դնում է ճկունության վրա և ցանկանում է խուսափել պաշտոնական գործընկերություններից, հատկապես այնպիսի անկանխատեսելի երկրի հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է Թրամփի օրոք»,- հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Սքոթ Էրբը։

Հաջորդ շաբաթ երկու գերտերությունների առաջնորդները կհանդիպեն անձամբ։ Թրամփը, որը բազմիցս Սի Ծինպինին անվանել է «հիանալի տղա» իրանական հակամարտությանը չմիջամտելու համար, ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, հույս ունի գագաթնաժողովին ներկայանալ արդեն պատրաստի խաղաղության համաձայնագրով։

«Սա երրորդ մանկապիղծն է, որին քիչ առաջ մեղադրանք առաջադրվեց»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)

«Սա երրորդ մանկապիղծն է, որին քիչ առաջ մեղադրանք առաջադրվեց»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սա փաստաբան Վարդուհի Էլբակյանի ակնարկած 3-րդ մանկապիղծն է, որին քիչ առաջ մեղադրանք առաջադրվեց Վեդիում անչափահաս քույրերի սկանդալային գործով։
     «Յուքոմ»-ին 60 հազար դրամ պարտք է մնացել, դատարանով նրանից նմանատիպ գումարներ են բռնագանձվել․․․ Այս ինջևանցի «սրտակերը» դեռ տարիներ առաջ 14-ամյա դեռահասի հետ մանկապղծության թեմաների մեջ է ընկել, քրգործը վկա։ Կասկածելի հետագծով այս 39-ամյա տղամարդը իր պղծած աղջկա հետ էլ ամուսնացել է հետագայում, երևի չդատվելու պայմանով»։

Ոստիկանները ձերբակալել են «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում խուլիգանություն կատարած անձանց

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում խուլիգանություն կատարած անձանց։

«Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի պատին՝ 9 քմ չափով փակցված է եղել կուսակցություններից մեկի գովազդային պաստառը, ինչը չի համապատասխանել գովազդի մասին օրենքի չափանիշներին։

Մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետները փորձել են ապամոնտաժել պաստառը, ինչի ընթացքում շենքի սեփականատերը երկու անձանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել վարչական շրջանի աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ 67 և 50-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են, իսկ 29-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։

Զելենսկին հաստատել Է Թրամփի հայտարարած հրադադարը

Զելենսկին հաստատել Է Թրամփի հայտարարած հրադադարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան, ամերիկյան կողմի միջնորդությամբ, Ռուսաստանի հետ համաձայնության է եկել եռօրյա հրադադարի և գերիների փոխանակման շուրջ։

Նա նշել է, որ «վերջին օրերին մենք բազմաթիվ դիմումներ և ազդանշաններ ենք ստացել Մոսկվայում վաղվա օրվա ծրագրերի վերաբերյալ՝ կապված մեր երկարաժամկետ ուկրաինական պատժամիջոցների հետ»։

«Մեր գործողություններում հայելային սկզբունքը լավ հայտնի է և փոխանցվել է ռուսական կողմին։ Ուկրաինայի համար մեր դիրքորոշումը որոշելիս լրացուցիչ կարևոր փաստարկ է այս պատերազմի հիմնական մարդասիրական հարցերից մեկի՝ ռազմագերիների ազատ արձակման լուծումը։ Կարմիր հրապարակը մեզ համար պակաս կարևոր է, քան ուկրաինացի գերիների կյանքը, որոնց հնարավոր է վերադարձնել տուն»։

Նա հավելել է, որ հենց այդ պատճառով այսօր, ամերիկյան կողմի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացի շրջանակում, Ուկրաինան ստացել է Ռուսաստանի համաձայնությունը՝ ռազմագերիների փոխանակում իրականացնել«1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։
     «Նաև մայիսի 9-ին, 10-ին և 11-ին պետք է հաստատվի լռության ռեժիմ»։