«Աղմուկն ու մեկնաբանությունները ստիպում են օբյեկտիվ իրականության հետ առերեսվել»․ Դավիթ Թումասյան

«Աղմուկն ու մեկնաբանությունները ստիպում են օբյեկտիվ իրականության հետ առերեսվել»․ Դավիթ Թումասյան

Փաստաբան Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկար լռեցի Վեդիի միջադեպի մասին, բայց աղմուկն ու մեկնաբանությունները ստիպում են օբյեկտիվ իրականության հետ առերեսվել…
     ՓԱՍՏ 1 – 2026թ.-ի փետրվարի 12-ից առկա է նախաձեռնված վարույթ և այն չի կարճվել (որոշ ԶԼՄ-ներ բարձրաձայնում են կարճման մասին),
     ՓԱՍՏ 2 – Վարույթի նախաձեռնումն իրականացվել է ոստիկանությունից հաղորդումների հիման վրա՝ 2 դրվագն էլ, այլ մարմիններ հաղորդում չեն ներկայացրել (ինչպես դա հայտարարում են ներկայացուցիչները),
     ՓԱՍՏ 3 – 2025.-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 35 քրեական վարույթ երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով, որոնցում կային ծայրահեղ բարդ իրավիճակներ։
     ՓԱՍՏ 4 – ընդունելով, որ երեխայի նկատմամբ ցանկացած սեռական հանցագործություն անթույլատրելի է և խիստ դատապարտելի, անգամ եթե ապացուցվի այս դրվագը, այն մղձավանջային անվանել հնարավոր չէ, ի տարբերություն Սերոբ Տեր-Պողոսյանի, Գավառի դեպքի, Ա.Պ. ընդդեմ Հայաստանի դեպքի և այլն։
     ՓԱՍՏ 5 – ԶԼՄ-ները և հասարակությունը ցանկալի է աջակցեն նախաքննությանը, այլ ոչ թե զբաղվեն կոնկրետ անձի ՓիԱռ-ով կամ հակա-ՓիԱռ-ով,
     ՓԱՍՏ 6 – երեխայի լավագույն շահերից է բխում ոչ միայն չհրապարակել նրա անունը, ազգանունը, բնակության վայրը, այլ նաև ցանկացած այլ տեղեկությունը, որը հնարավորություն կտա նույնացնել երեխային,
     ՓԱՍՏ 7 – հոգեկան առողջության խնդիր ունենալը չի բացառում իրականությունն ընկալելու և վերարտադրելու ունակությունը, հետևաբար երեխաների ցուցմունքները գնահատվում են ապացույցների համակցության մեջ, և այդ ցուցմունքների նկատմամբ կանխակալ վերաբերմունքն անթույլատրելի է:
     Հ.Գ. Մնացածը հետագայում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *