Վեդիում սեռական բռնությшն ենթարկված անչափահաս քույրերին առանց փաստաբանի տանում են հարցաքննության.փաստաբանն ահազանգում է

Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերին առանց փաստաբանի տանում են հարցաքննության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Քննիչները պետք է հասկանան, որ այդ երեխաների հետ մինչև հարցաքնությունը, պետք է մի քանի օր աշխատել։ Նրանք հոգեբանական շատ ծանր վիճակում են ու օպերներով գնալ ու տանից երեխաներին տանել քննչական գործողությունների, դա տրավմա է նրանց համար։ Այսինքն՝ տուժո՞ղը պետք է ցուցմունք տա, որ գործի բացվի, գործը վաղուց բաց էր»,- նշեց փաստաբանը։

Մեր հարցին՝ ինչո՞ւ է որոշվել առանց փատաբանների, հրատապ տանել հարցաքննության, Էլբակյանն ասաց. «Մենք ասել էնք, որ Վեդու քննչականին չենք վստահում, նրանք դա հիմք են հանդիսացրել, թե իբրև մենք հրաժարվում ենք, ու առանց մեզ որոշել են երեխաներին տանել հարցաքննության»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *