Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի ցերեկը, 11-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում մայիսի 6-ի ցերեկը, 7-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ին գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով։

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արուսյակ Ջուլհակյան՝ կողմ՝ 65, դեմ՝ 1:

«Որոշումն ընդունված է»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Ապարանում ձյուն է տեղացել

Ապարանում ձյուն է տեղացել։

Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Մայիսյան ձյուն՝ Ապարանում»,-գրել է Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Թմրանյութ՝ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում բուժում ստացող քաղաքացու հանձնուքի մեջ

Ապրիլի 22-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է բացահայտվել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում բուժում ստացող քաղաքացու համար էկլեր են բերել, որի մեջ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները տեղում պարզել են, որ նույն օրը ժամը 21։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի հերթապահ սանիտար, Երևանի բնակիչ 67-ամյա Սամվել Գ․-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող, Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Գ․ Ա․-ի հանձնուքի մեջ առկա խմորեղենի միջից հայտնաբերել է կանաչ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված, յուրահատուկ հոտով զանգված, ինչի վերաբերյալ Գ․ Ա․-ն հայտնել է, որ նշված հանձնուքը պատկանում է նույն բուժհաստատության բուժառու, Երևանի բնակիչ 26-ամյա Լ․ Ա․-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄՆ-ը և Իրանը մոտ են պատերազմի դադարեցման մասին հուշագրի ստորագրմանը

Վաշինգտոնը և Թեհրանը մոտ են զինված հակամարտության ավարտի մասին միաէջանոց հուշագրի ստորագրմանը։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցում «Ազատություն» գործողությունը կասեցնելու ԱՄՆ ղեկավարության որոշումը կապված է բանակցություններում արձանագրված առաջընթացի հետ։

Հուշագրի նախագիծը հիմնված է ամերիկյան 14 կետից բաղկացած պլանի վրա, որը նախատեսում է տարածաշրջանում մարտական գործողությունների դադարեցում և 30-օրյա բանակցային փուլի մեկնարկ՝ նվիրված Հորմուզի նեղուցում նավագնացությանը, իրանական միջուկային ծրագրին և ամերիկյան պատժամիջոցների չեղարկման հեռանկարներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ քանի դեռ շրջափակումը մնում է լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու համար, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականացվել և ստորագրվել, իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ արդարացի համաձայնագիր կնքել հակամարտության կարգավորման հարցով:

ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածներից հետո փրկվել է ավելի քան 7,000 իրանցի. Կարմիր մահիկ

Իրանի Կարմիր մահիկի աշխատակիցները 40 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան և իսրայելական զինված ուժերի հարվածների հետևանքով փլուզված շինությունների փլատակներից ողջ են դուրս բերել ավելի քան 7,000 իրանցու։

Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մեյսամ Աֆշարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հպարտ ենք, որ Կարմիր մահիկի փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերել 7,215 մարդու»,- ասել է Աֆշարը։ Ընդհանուր առմամբ, աշխատակիցներն իրականացրել են ավելի քան 6,000 փրկարարական գործողություն։

ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածներից հետո փրկվել է ավելի քան 7,000 իրանցի. Կարմիր մահիկ

Իրանի Կարմիր մահիկի աշխատակիցները 40 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան և իսրայելական զինված ուժերի հարվածների հետևանքով փլուզված շինությունների փլատակներից ողջ են դուրս բերել ավելի քան 7,000 իրանցու։

Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մեյսամ Աֆշարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հպարտ ենք, որ Կարմիր մահիկի փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերել 7,215 մարդու»,- ասել է Աֆշարը։ Ընդհանուր առմամբ, աշխատակիցներն իրականացրել են ավելի քան 6,000 փրկարարական գործողություն։

Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ

Թեհրանի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել խոշոր հրդեհ, որի հետևանքով զոհվել է 11 հոգի, ևս 26 մարդ ստացել է վնասվածքներ:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ Թեհրանի արևմուտքում՝ Շահրիյար շրջանում գտնվող «Արգավան» առևտրի կենտրոնում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ հաշվարկները մի քանի ժամ շարունակ իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:

ԵՊՀ-ում գործավարուհուց պահանջում են գաղտնապահություն․ ի՞նչ է թաքցնում ռեկտորը

Երևանի պետական համալսարանի տնօրինությունը նոր անակնկալ է մատուցել։ Նա ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի գործավարի թափուր պաշտոնի հայտարարություն է հրապարակել։ Եվ պահանջվող որակավորումների շարքում ընդգծել «գաղտնիության պահպանման կարողությունը»։

Հետաքրքիր է՝ ի՞նչ գաղտնիք է փորձում թաքցնել Մայր բուհը, որն իր պահանջների մեջ ներառել է «գաղտնիության պահպանման կարողություն» կետը։ Այսինքն՝ աշխատանքի հավակնորդ գործավարուհին ոչ ավելի, ոչ պակաս պետք է գաղտնապա՞հ լինի։ Սա՞ է թելադրում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի տնօրինած կառույցը։

Հետաքրքիր է՝ ինչի՞ ականատեսը պետք է դառնա գործավարուհին, որ գաղտնի պահի։

Գուցե կաշառքի՞, կեղծված փաստաթղթերի՞, կասկածելի նվիրատվությունների՞, կամ գուցե բարոյական առումով կասկածելի դրսևորումների՞։

Համամաձայնեք, որ ինքնին նման ընդհանրացված ձևակերպումը լրջագույն հարցեր է առաջացնում ու տալիս ոչ անհիմն կասկածերի տեղիք: Կարծում ենք՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, ինչպես նաև հանրային նշանակության հաստատությունների աշխատանքի թափանցիկության ու հաշվետվողականության ջատագովները պետք է պատասխանեն սույն հարցին։

Չէ՞ որ մեր երկրում կրթության ոլորտի քաղաքականություն մշակողն ու իրականացնողը նախարարությունն է, իսկ ԵՊՀ-ն Հայաստանի թիվ մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որ հանդիսանում է ոլորտի յուրատեսակ հայելին։

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։