ChatGPT–ն 55 %-ով նվազեցնում է ուղեղի ակտիվությունը.BBC

Արհեստական ​​բանականությամբ չաթբոտները 55 %-ով նվազեցնում են ուղեղի ակտիվությունը. BBC-ին տված հարցազրույցում ասել է  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT)  հետազոտող Նատալյա Կոսմինան:

Կոսմինան պատմել է, որ բազմաթիվ ուսանողներ ավելի հեշտությամբ էին մոռանում բովանդակությունը՝ համեմատած մի քանի տարի առաջվա հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել ուսումնասիրություն կատարելու:

Նա և իր գործընկերները MIT Media Lab-ից հավաքագրել են 54 ուսանողի՝ կարճ ակնարկներ գրելու համար, և նրանց բաժանել՝  3  խմբի։ Մեկին հանձնարարվել էր օգտագործել ChatGPT-ն։ Երկրորդը կարող էր օգտագործել Google որոնումը՝ արհեստական ​​բանականության կողմից ստեղծված ամփոփումներն անջատված վիճակում։ Երրորդը չէր օգտագործելու որևէ տեխնոլոգիա։ Յուրաքանչյուր ուսանողի ուղեղի ալիքները չափվում էին աշխատանքի ընթացքում։

Էսսեի թեմաները միտումնավոր բաց էին, ինչը նշանակում էր, որ առաջադրանքի համար քիչ հետազոտություն էր անհրաժեշտ, իսկ հուշումները ներառում էին հարցեր հավատարմության, երջանկության կամ մեր առօրյա կյանքի ընտրությունների վերաբերյալ։

Ըստ Կոսմինայի՝ նրանց ուղեղը, ովքեր օգտագործում էին իրենց սեփական միտքը, «կրակի մեջ» էր՝ ցույց տալով լայնածավալ ակտիվություն ուղեղի բազմաթիվ մասերում:  «Միայն որոնողական համակարգով աշխատող խումբը դեռևս ուժեղ ակտիվություն էր ցուցաբերում ուղեղի տեսողական մասերում, բայց ChatGPT խումբը ցույց տվեց զգալիորեն ավելի քիչ ուղեղի ակտիվություն. այն նվազել էր մինչև 55%-ով», – պատմել է Կոսմինան։

«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ

«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Ապրիլի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Օրակարգում ինտենսիվ տեղումների հետևանքով գետերի ելքերի հնարավոր աճի և լեռնային շրջաններում ձյան հալոցքով պայմանավորված՝ հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցերն էին։

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 20-ից 21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ Նշվել է նաև, որ ապրիլի 24-ից սկսած սպասվում են ինտենսիվ տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետևանքով ձնհալի ակտիվացումը կարող է առաջացնել գետերի մակարդակի բարձրացում՝ ստեղծելով որոշակի ռիսկեր»։

Ուզում եմ պետություն ունենանք՝ իսկակա'ն, որ մեզ վրա ուշադրություն դարձնի. Գետիկ Բաղդասարյան

Ուզում եմ պետություն ունենանք՝ իսկակա'ն, որ մեզ վրա ուշադրություն դարձնի. Գետիկ Բաղդասարյան

Սուրեն Աղաջանյանը կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին ու վաղը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից

Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից

Իրանա-ամերիկացի գիտնական, քաղաքական վերլուծաբան և մեկնաբան Մոհամմադ Մարանդին կոչ է արել անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից։

Սոցցանցերում իր գրառման մեջ Մարանդին նշել է, որ «բոլորը պետք է անհապաղ լքեն ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը»։

Ավելին, նա զգուշացնում է, որ «Պարսից ծոցի բոլոր նավերի նավաստիները նույնպես պետք է պատրաստվեն տարհանման։ Սա հատկապես ճիշտ է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավերի համար, որոնք առաջինը կոչնչացվեն։ Ժամանակը սպառվում է»։

Մոհամմադ Մարանդին հաճախ է հայտնվում միջազգային լրատվամիջոցներում (BBC, CNN, Al Jazeera և այլն) որպես Իրանի և Մերձավոր Արևելքի քաղաքական մեկնաբան։

Հայտնի է՝ ովքեր են գլխավորում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը

Այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների հետ հանդիպմանը դաշինքի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն ընթերցեց ընտրական ցուցակում ընդգրկված անձանց անունները։

Այսպես, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին հնգյակը հետևյալ տեսքն ունի

Նարեկ Կարապետյան,

Արամ Վարդևանյան,

Գոհար Մելոյան,

Դավիթ Ղազինյան,

Ռուբեն Մխիթարյան։