Մենք գնում ենք դեպի բացարձակ հաղթանակ, իսկ այդ դեպքում կոալիցիայի անհրաժեշտություն չի լինի. «Ուժեղ Հայաստան»
ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ՝ Պտղնիի տաճար, Քարաշամբի ամրոց, եկեղեցի և դամբարանադաշտ, Բջնիի ամրոց:
Պտղնիի տաճարում ԿԳՄՍ նախարարության պատվերով շարունակվում են ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Շինարարի, հեղինակային և տեխնիկական հսկողության մասնագետների հետ տեղում քննարկվել են իրականացվող աշխատանքները, նախագծային լուծումների վերաբերյալ ներկայացվել մասնագիտական դիտարկումներ։
Քարաշամբում դամբարանադաշտի հնագիտական պեղումների երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Պավել Ավետիսյանի հետ քննարկվել են դամբարանադաշտի պահպանությանը վերաբերող հարցեր: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը տեղադրվել է տեղեկատվական վահանակ:
Քարաշամբի եկեղեցում համայնքի բնակիչների հետ քննարկվել է եկեղեցու ամրակայման և վերականգնման հարցը՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Շեշտվել են հուշարձանների մաքրության հարցը և համայնքի հետ մշտական կապի կարևորությունը:
Բջնիի ամրոցում քննարկվել են նորակառույց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնին և ամրոցում նոր հայտնաբերված գաղտնուղուն վերաբերող հարցեր
«Դրուժբա» նավթամուղով Հունգարիա նավթի մատակարարումների դադարեցման եւ ԵՄ-ի Ուկրաինային տրամադրվելիք 90 մլրդ եվրոյի վարկի Բուդապեշտի կողմից արգելանքի պատմությունն այսօր կարող է ավարտվել։ Եթե Կիեւը հասցնի վերականգնել ռուսական նավթի տարանցումը մինչեւ ԵՄ դեսպանների այսօր նախատեսված հանդիպումը, ապա Հունգարիան կարող է հանել Ուկրաինային հատկացվելիք վարկի վրա դրված վետոն։
Այն, որ արդեն այսօր Ուկրաինային ԵՄ-ի 90 մլրդ եվրոյի վարկի տրամադրման հարցը կարող է լուծվել, նախօրեին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների նիստից առաջ։
Bloomberg- ի աղբյուրները հայտնել էին, որ ապրիլի 21-ին նախատեսված են նավթամուղի տեխնիկական փորձարկումներ։ Նույն օրը երեկոյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիեւը ավարտել է նավթամուղի իր հատվածի վերանորոգումը, սակայն տարանցման վերականգնման ժամկետներ չէր նշել։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին տեղեկացրել էր, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել նավթի մատակարարումները, եթե Կիեւը բացի խողովակը։
Ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա եւ Սլովակիա դադարեցվել էին հունվարի վերջին։ Կիեւը հայտարարել էր, որ «Դրուժբա» նավթամուղը վնասվել է ռուսական հարվածի հետեւանքով։ Բուդապեշտն ու Բրատիսլան Կիեւի հայտարարությանը չէին հավատում, նշում էին, որ դա Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու փորձ է։
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հնարավոր է վերականգնվի նավթի տարանցումը Ուկրաինայի տարածքով։
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել է, որ հույս ունի՝ Ուկրաինայի համար նախատեսված շուրջ 90 միլիարդ եվրոյի եվրոպական վարկը կհաստատվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Եվրամիության առաջնորդները չորեքշաբթի կհավաքվեն Կիպրոսում կայանալիք գագաթնաժողովում, որտեղ նախատեսվում է կայացնել վերջնական որոշում վարկի տրամադրման վերաբերյալ, գրում է BBC-ին։
Վարկի հաստատումը նախկինում հետաձգվել էր Հունգարիաի դիրքորոշման պատճառով։ Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը պահանջել էր, որ Ուկրաինան վերսկսի ռուսական նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով։
Օրբանի կուսակցությունը վերջերս պարտվել էր խորհրդարանական ընտրություններում, իսկ երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի մասնագետները պատրաստ են վերսկսել «Դրուժբա»-ի գործունեությունը։
«Հունգարիայում ընտրություններից հետո գործընթացը նոր թափ է ստացել, և ես ակնկալում եմ դրական որոշում առաջիկա 24 ժամվա ընթացքում», -նշել է Կալլասը՝ ընդգծելով, որ նախկինում ևս դիրքորոշումների փոփոխություններ են եղել, սակայն այժմ խոչընդոտների վերացման հավանականությունը բարձր է։
Կալասը հայտնել է, որ Եվրոպայի արտաքին գործերի նախարարները «նաև կոչ են արել արագ առաջընթացի հասնել Ռուսաստանի դեմ ուղղված 20-րդ պատժամիջոցների փաթեթի հարցում»։ Այս փաթեթը նույնպես արգելափակվել էր Հունգարիայի կողմից։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը մինչև բանակցությունների ավարտը։
«Ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկը ներկայացվի և քննարկումները այս կամ այն կերպ ավարտվեն», – գրել է նա Truth Social-ում։
Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խոստացել է շարունակել իրանական նավահանգիստների շրջափակումը: Նրա խոսքով՝ Պակիստանը խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել Իրանին հարվածները մինչև Թեհրանի կողմից բանակցային առաջարկի ներկայացումը: Թրամփը հավելել է, որ Իրանի պատասխանին սպասելիս ԱՄՆ զինված ուժերը մնում են մարտական պատրաստության մեջ։
Թեհրանը և Վաշինգտոնը երկու շաբաթ առաջ հայտարարել են հրադադարի մասին։ Այս ընթացքում նրանք բանակցություններ են վարել Իսլամաբադում։ Դրանք, սակայն, անարդյունք են ավարտվել։
Չորեքշաբթի նախատեսված էր նոր հանդիպում, սակայն Իրանը հրաժարվել է մասնակցել: Tasnim-ը հաղորդել է, որ Իրանի իշխանությունները Միացյալ Նահանգների հետ շփումները համարել են ժամանակի վատնում, քանի որ դրանք խոչընդոտում էին փոխադարձաբար ընդունելի գործարքի կնքմանը։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետությունն այս որոշումը կայացրել է Հորմուզի նեղուցի շրջափակման և ԱՄՆ չափազանց ու անիրատեսական պահանջների պատճառով։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին՝ կարևորելով համագործակցության զարգացումը՝ հիմնված տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա։
Զրուցակիցները վերահաստատել են շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդման հանձնառությունը։