ԱՄՆ-ը իրանական նավթի ծովային փոխադրումների վրա սահմանված 30-օրյա պատժամիջոցների մեղմացումը չի երկարաձգի. Reuters

Այդ քայլը նշանակում է, որ «Ֆինանսների նախարարությունը լիովին իրականացնում է «Էպիկական ցասում» գործողությունն Իրանի նկատմամբ, նշել է պաշտոնյաներից մեկը…

ԱՄՆ-ը իրանական նավթի ծովային փոխադրումների վրա սահմանված 30-օրյա պատժամիջոցների մեղմացումը չի երկարաձգի. Reuters

Այդ քայլը նշանակում է, որ «Ֆինանսների նախարարությունը լիովին իրականացնում է «Էպիկական ցասում» գործողությունն Իրանի նկատմամբ, նշել է պաշտոնյաներից մեկը…

Ղրղզստանի նախկին արտգործնախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար | ՄԱՄՈՒԼ.ամ

Ղրղզստանի նախկին արտգործնախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար

Ղրղզստանի նախկին արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի դեմ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, հաղորդում է երկրի ՆԳՆ-ն։

«Հետաքննությունը պարզել է, որ Ղրղզստանի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Ա. Չ. Ա-ն պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնք կապված են բյուջետային միջոցների չարաշահման հետ՝ նախարարության որոշ պաշտոնյաների հետ համաձայնության գալով»,- ասվում է ՆԳՆ Telegram ալիքում տեղադրված գրառման մեջ։

Նշվում է, որ «եղել են անօրինական ծախսերի, որոշակի կետերի համար ծախսերի ուռճացման, նյութական ակտիվների և միջոցների դուրսգրման դեպքեր՝ առանց պատշաճ փաստաթղթավորման կամ կեղծ փաստաթղթերի օգտագործման, ինչպես նաև յուրացման դեպքեր, այդ թվում՝ կից կազմակերպությունների միջոցով»։ Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով։

Եռաբլուրի «հիմնանորոգված» մուտքը, կոռուպցիոն սխեմայի բացահայտու՞մ


Ապրիլի 14֊ին բլոգեր Արթուր Չախոյանը հերթական տեսանյութն է հրապարակել Եռաբլուր պանթեոնի ամիսներ առաջ «վերանորոգված», «հիմնանորոգված» մուտքի հատվածից։ Բլոգերն…

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են հասել «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են հասել «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում

«Հայաստանում իշխանությունը վերցնելու կա մեկ տարբերակ». Արգիշտի Կիվիրյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստանում իշխանությունը վերցնելու կա մեկ տարբերակ». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում իշխանությունը վերցնելու կա մեկ տարբերակ` հեղափոխությունը, կարում ես` արա, եթե չես կարում, անիմաստ ոտի տակ ընկնում եք, որ ի՞նչ։ Ոնց որ կասի ռուսը, не можешь срать, не мучай жопу»:

«Պապիկյա՛ն, գնա Ասրյանի ձեռքը բռնի, միասին հեռացե՛ք պաշտոններից»․ Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պապիկյա՛ն, գնա Ասրյանի ձեռքը բռնի, միասին հեռացե՛ք պաշտոններից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քարոզարշավ է անում, բոլորին ձեռքերով «սիրտիկներ» ուղարկում, դժբախտությունը հերթական անգամ զինվորի օջախն է մտնում։ ՊՆ զորամասերից մեկից՝ Նուբարաշենի կրակարաններից 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Սուրեն Պապիկյան, գնա գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Ասրյանի ձեռքը բռնի և միասին հեռացեք պաշտոններից։ Ծնողները ծառայության, ձեր ենթակայությամբ իրենց որդիներին են ուղարկում, դուք նրանց տուն իրենց զավակների դիերն եք ուղարկում։ Հերիք եղավ, հեռացեք, պոկ եկեք ձեր պաշտոններից»։

Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը ոտնահարվում է, հատկապես Մերձավոր Արևելքում. Գուտերեշ

Նա շեշտել է, որ «ուժի կիրառման և ռազմական գործողությունների վարման կանոններն անտեսվում են»…