Անգլիայում երկու օրվա ընթացքում ռելսերից դուրս է եկել արդեն երկրորդ գնացքը

Անգլիայի արևելքում գնացքը դուրս է եկել ռելսերից, հաղորդում է BBC-ն։ Տուժածների մասին չի հաղորդվում, սակայն սա արդեն երկրորդ նման դեպքն է երկու օրվա ընթացքում։

Greater Anglia ընկերության գնացքը մասամբ դուրս է եկել ռելսերից Էսեքս կոմսությունում գտնվող Ուիքֆորդ կայարանի մոտ։ Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը ճշտում է, որ ռելսերից դուրս են եկել կազմի վերջին վագոնները, սակայն դրանք մնացել են ուղղահայաց դիրքում։ Այդ հատվածում բոլոր գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

Նախօրեին գնացքը դուրս էր եկել ռելսերից Անգլիայի հարավում՝ Լյուիսի և Հեյվարդս Հիթի միջև։ Վթարի հետևանքով տուժել է 11 մարդ, որոնց թվում՝ երկուսը՝ ծանր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *