
Իրանը շարունակում է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ միջնորդների միջոցով։ Թեհրանը կարծում է, որ դիվանագիտությունը գլխավոր առաջնահերթությունն է։ Սակայն նաեւ՝ շարունակում է պատրաստ լինել՝ իր երկիրը պաշտպանելու։ Այս մասին հայտարարել է Թաիլանդում Իրանի դեսպան Նասրեդին Հեյդարին։
«Բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով։ Գլխավոր հարցն այն է, թե որքան բարեխիղճ են ամերիկացիները պատրաստ կատարելու իրենց պարտավորությունները։ Դիվանագիտությունը մեր առաջնահերթությունն է։ Սակայն միշտ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել է դեսպանը։