Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը

Իսպանիայում, այս տարվա հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը ընկած ժամանակահառվածում անոմալ շոգերի հետեւանքով մահացածների թիվը գերազանցել է 4 հազարը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Անցյալ տարի նույն ժամանակահատվածում մահացությունների դեպքերը եղել են 2,4 հազար։

Նշենք, որ մասնագետները նշում են, որ այս տարվա առաջին կիսամյակը Իսպանիայի պատմության մեջ եղել են վերջինս 65 տարվա ամենից շոգը։ Հունիսը եղել է ամենաշոգ ամառային առաջին ամիսը։ Հուլիսի դեպքում ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել, որպիսիք չեն եղել սկսած 1961 թվականից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *