Ֆիննական հեռահաղորդակցական Nokia ընկերությունը ծրագրում է մինչև 2026 թվականի վերջը կրճատել մայրցամաքային Չինաստանում իր աշխատակիցների մեծ մասին և աստիճանաբար փակել երկրում գտնվող իր օբյեկտները, հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ կրճատումները կանդրադառնան Nokia-ի շարժական ցանցերի և ցանցային ենթակառուցվածքների ստորաբաժանումների վրա: Աշխատանքից ազատումները կիրականացվեն մի քանի փուլով, ընդ որում՝ կրճատումների հիմնական մասը սպասվում է մինչև տարեվերջ:
Փոփոխությունների ենթակա աշխատակիցների հստակ թիվը դեռևս անհայտ է: Ընկերության տարեկան հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ Nokia-ն Չինաստանում, Հոնկոնգում և Թայվանում ուներ շուրջ 7,2 հազար աշխատակից:
Ընկերությունն օբյեկտներ ունի Պեկինում, Շանհայում, Հանչժոուում, Չենդուում և Ցինդաոյում:
Չինական շուկայում ավելի քան 40 տարի գործելուց հետո ներկայության նման կրճատումը կդառնա ընկերության գործունեության ամենամասշտաբային փոփոխություններից մեկը։