Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը կոչ է անում ընտրություններ անցկացնել պատերազմի ժամանակ

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը տեսաուղերձով կոչ է արել գտնել իրատեսական ու անվտանգ մեխանիզմ՝ պատերազմի պայմաններում երկրում լիարժեք ընտրական գործընթացը վերսկսելու համար՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունը չի կարող պատանդ մնալ Ռուսաստանի ձեռքում, իսկ ուկրաինացիները պայքարում են հենց ազատ եվրոպական պետություն մնալու համար։

Ինչպես հայտնում է Meduza-ն, Ֆեդորովը ընդունել է, որ քվեարկության կազմակերպումը չափազանց բարդ կլինի՝ հաշվի առնելով զինվորականների, առաջնագծի բնակիչների և արտասահմանում գտնվող միլիոնավոր ուկրաինացիների քվեարկության ապահովման անհրաժեշտությունը, սակայն շեշտել է, որ դժվարությունը չի նշանակում անհնարինություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *