ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետ


Հայաստան


Այսօր քննիչի որոշմամբ վերացվել է ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների արգելքը, և նրան թույլատրվել է տեսակցել դստեր հետ՝ հենց երեխայի ծննդյան օրը։

Ըստ Մանույանի փաստաբան Տաթևիկ Սողոյանի՝ որոշումը կայացվել է այսօր առավոտյան։

ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էր հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Նա մեղքը չի ընդունում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *