Թաթարստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
Հարձակման հետևանքով կան տուժածներ, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Թաթարստանի վրա ԱԹՍ-ների հարձակումից խաթարվել է Զակամսկի գոտու արդյունաբերական կլաստերի աշխատանքը, կան տների վնասվածքներ։
«ԱԹՍ-ների ամենամեծ քանակը բաժին է ընկել Զակամսկի գոտուն… Հարձակման հետևանքով խախտումներ կան արդյունաբերական կլաստերի աշխատանքում, ինչպես նաև առկա են բնակելի տների վնասվածքներ»,- ասվում է «Max» հարթակում մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։